Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի N 370-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Ներկայացվող առաջարկությունները նպատակ ունեն արդիականացնել և հստակեցնել կարգի դրույթները՝ ապահովելով մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման գործընթացի առավել արդյունավետ իրականացումը, հստակեցնելով սովորողին տրամադրվող ծառայությունների ձևաչափը։ Նախագծով ամրագրվում է տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների կողմից մասնագետների վերապատրաստման և կարողությունների զարգացման բաղադրիչը: Միաժամանակ վերանայվում են ընթացակարգերն ու ձևաթղթերը՝ նպաստելով գործնական կիրառելիությանն ու պարզությանը։

Առաջարկվող փոփոխությունները հիմնված են ոլորտում իրականացված վերլուծությունների, շահառու կողմերի հետ քննարկումների հիման վրա։ Դրանք ուղղված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին առավել համապարփակ և համաչափ աջակցություն ցուցաբերելուն՝ բոլոր մակարդակներում։

  • Обсуждалось

    08.04.2025 - 23.04.2025

  • Тип

    Приказ решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2152

Принт

Предложения

Ստելլա Մկրտչյան

23.04.2025

Շատ կարևոր նախագիծ է հատկապես ներառական կրթության շարունակական զարգացման առումով։ Առաջարկվող փոփոխությունները ուղղված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին առավել համապարփակ և համաչափ աջակցություն ցուցաբերելուն, ինչն էլ իր հերթին կնպաստի երեխայի անհատական զարգացման խթանմանը և ներառական հասարակության կայացմանը։ Իսկ նախատեսվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման գործընթացի առավել արդյունավետ իրականացումն էլ թույլ կտա ոչ միայն վեր հանել և բավարարել երեխաների բազմազան կարիքները, այլ նաև կապահովի բոլորի՝ հատկապես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների լիարժեք ներառումը կրթական միջավայրում։ Շնորհակալություն․

Մարիամ Սանեյան

23.04.2025

Նախագիծը ողջունելի է,քանի որ օրեցօր աճում է ԿԱՊԿՈՒ աշակերտների թիվը։Բայց կարծում եմ հատկապես գյուղական բնակավայրերում հասարակության իրազեկվածության բարձրացման խդիր կա։Այսօր շատ ծնողներ, գիտակցելով, որ իրենց երեխան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի, չի համաձայնում նրան ընդգրկելու այդ խմբում՝ վախենալով հասարակության "պիտակավորումից"։ Առաջարկում եմ կազմակերպել թեկուզ սեմինար-քննարկումներ դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների շրջանում՝ պատկերացում տալու ԿԱՊԿՈՒ աշակերտներին աջակցելու անհրաժեշտության և կարևորության մասին։

Արմեն Մելքոնյան

23.04.2025

Ներառական կրթության յուրաքանչյուր բարեփոխում նպաստելու և ներառական խնդիրներ ունեցող երեխաներին կրթական ոլորտ ներգրավելու կարևոր քայլ է։ Բայց տարածված խնդիր է մանկավարժ-ծնող հարաբերությունների կարգավորումը որպես ադրյունավետ աշխատանքի կազմակերպման առաջնահերթություն։ Պետք է սահմանել ուսումնական հաստատության կողմից իրականացվող ներառական կրթության ու առհասարակ աշակերտների կրթությունը արդյունավետ կազմակերպելու նպատակով մանկավարժ-ծնող հարաբերությունների կարգավորման էթիկետ, ընթացակարգ։ Շատ ծնողներ տեղյակ չեն խնդրից կամ տարբեր գործոններով պայմանավորված թաքցնում են ներառականության փաստը։ Անհրաժեշտ են օրենսդրական ավելի հանգամանալից քայլեր այս առումով դրական արդյունք ունենալու համար։ Սահմանել ծնողավարման որոշակի կարգ, սեմինարների քննարկումների միջոցով ապահովել ծնողների իրավագիտակից և պատասխանատու լինելու հանգամանքը։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: