«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի N 1699-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ _____________ 2025 թվականի N _____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1699-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին» N 1699-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «ապրանքների» բառից հետո լրացնել «, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից՝ 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների» բառերը,
2) որոշման 2-րդ կետում «դրոշմավորված» բառից առաջ լրացնել «, իսկ 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներկայացված՝ օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ դրոշմապիտակների տրամադրման հայտերի (այսուհետ՝ հայտեր) հիման վրա ստացված դրոշմապիտակներով» բառերը,
3) որոշման 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետ՝
«3.1. Սահմանել, որ
1) 2026 թվականի հունվարի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումներ ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող ապրանքների համար չեն կարող կատարվել,
2) ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող ապրանքների` նույնականացման միջոցներով դրոշմավորումը կարող է իրականացվել նաև մինչև 2026 թվականի հունվարի 1-ը,
3) սույն կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման դեպքում, հարկ վճարողի կողմից այդ ապրանքների դրոշմավորումը դրոշմապիտակներով չի կարող իրականացվել։»,
4) որոշման 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետ՝
«4.1. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող ապրանքներ ներմուծող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել «ներքին սպառման համար բացթողում» կամ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելուց հետո՝ հետևյալ պահանջներին բավարարող պահեստում՝
1) պահեստը պետք է լինի դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին սեփականության իրավունքով պատկանող կամ պայմանագրային հիմունքներով` վարձակալված կամ այլ պայմանագրային համաձայնությամբ օգտագործվող, ինչպես նաև դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը կարող է կատարվել այլ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից՝ դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հետ կնքված համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա։
2) պահեստում դրոշմավորման ենթակա ապրանքները պետք է գտնվեն գնորդի համար ոչ տեսանելի վայրում, տեղադրված չլինեն ցուցադրման համար։»,
5) որոշման N 1 հավելվածի 1-ին կետում՝
ա. «(այսուհետ՝ օրենսգիրք) 389-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «389-րդ հոդվածի 1-ին մասով և 390-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով,
բ. 2-րդ ենթակետից հանել «, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող սպիրտային խմիչքները» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
-
Продолжительность
01.04.2025 16.04.2025 -
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 593
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .