Добавить в избранное

Проект не принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1923-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%100%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1923-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի N 1923-Ն որոշմամբ սահմանվում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունն սպառողին հասցնելու կարգը։ Գործող կարգի համաձայն՝ արտադրողի (կատարողի, վաճառողի), ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) (այսուհետ` ապրանքներ) առանձին տեսակների մասին սպառողին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջները: Ինչ վերաբերում է տեղեկատվությունը սպառողին հասցնելու ձևերին և մեթոդներին, ապա գործող կարգավորման համաձայն՝ ապրանքների մասին տեղեկատվությունը հասցվում է սպառողներին ի գիտություն` տեխնիկական փաստաթղթերով, պիտակների, գնապիտակների վրա` համապատասխանության նշանի, համապատասխանության հայտարարագրի, համապատասխանության սերտիֆիկատի միջոցով կամ գործարար միջավայրում ընդունված այլ ձևերով և մեթոդներով։

Միևնույն ժամանակ, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածը նախատեսում է սպառողի իրավունքն արտադրողի (կատարողի, վաճառողի) և ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մասին տեղեկատվություն ստանալու վերաբերյալ։ Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սպառողն իրավունք ունի պահանջել արտադրողի (կատարողի, վաճառողի), նրա աշխատանքային ռեժիմի և իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ անհրաժեշտ և ստույգ տեղեկատվություն, որը արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է տրամադրել հայերեն լեզվով:

Ներկայումս գործող ընթացակարգերով ներմուծված ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը սպառողին տրամադրվում է ապրանքների տարաների, փաթեթվածքների վրա համապատասխան հայերեն մակնշումը փակցնելու միջոցով, որը արտադրողից (ներմուծողից) պահանջում է լրացուցիչ ռեսուրսներ, արդյունքում ազդելով նաև ապրանքի ինքնարժեքի վրա։ Ավելին, պրակտիկայում հաճախ ապրանքների վրա փակցված՝ հայերեն մակնշումները տառաչափի փոքր լինելու կամ տեքստի՝ ջնջված լինելու արդյունքում հաճախ դժվար ընթեռնելի են կամ առհասարակ անընթեռնելի և ըստ էության չեն ծառայում ապրանքի վերաբերյալ ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը սպառողին հասցնելու նպատակին։ Բացի այդ, որոշ դեպքերում ապրանքի վերաբերյալ հայերեն թարգմանությունը ամբողջությամբ չի համապատասխանում բնօրինակ լեզվով ներկայացված տեղեկատվության բովանդակությանը կամ  տարբեր տեսակի ապրանքների (օրինակ՝ տարբեր բաղադրությամբ կոնֆետների) համար կիրառվում է միևնույն տեղեկատվական թերթիկը։

Նախագծով առաջարկվող փոփոխությունն ուղղված է արտադրողին (ներմուծողին) հնարավորություն տալուն՝ արտադրվող (ներմուծվող) ապրանքի վերաբերյալ պարտադիր համարվող հայերեն տեղեկատվությունը (ապրանքի վերաբերյալ հայերեն թարգմանությունը) ներկայացնելու նույնականացման (հսկիչ) նշանների միջոցով։

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ հայերեն մակնշման թերթիկի փակցնելը ապրանքի վրա գործնականում արժենում է միջինում 8 դրամ, հետևաբար նշված թերթիկը ապրանքի վրա չփակցնելը նախևառաջ կազդի ապրանքի ինքնարժեքի նվազման վրա։

Ավելին, ի կատարումն 02.02.2018 թվականի Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ Համակարգ), համապատասխան ապրանքների մասով Համակարգին հասանելիություն ունենալու և դրանց մասով հսկիչ (նույնականացման) նշան ներկայացնելու պահանջ  արդեն իսկ սահմանված է։ Արդյունքում, տնտեսվարող սուբյեկտները կարող են մեկտեղել տեղեկատվությունը և ամբողջությամբ կրճատել տեղեկատվական թերթիկի ծախսը։

Ընդ որում, վերոգրյալը հաշվի առնելով՝ իրավակարգավորումը նախատեսվում է այն տրամաբանությամբ, որ տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն ունենան իրենք ընտրելու հայերեն տեղեկատվությունը սպառողին ներկայացնելու եղանակը՝ թղթային մակնշման պիտակի կամ հսկիչ (նույնականացման) նշանի միջոցով։ Ավելին, իրենց ընտրությամբ տեղեկատվությունը հսկիչ (նույնականացման) նշանի միջոցով սպառողին հասցնելու հնարավորություն կունենան նաև այն տնտեսավարող սուբյեկտները, որոնց կողմից ներմուծվող ապրանքների մասով հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման պահանջ տվյալ պահին ՀՀ օրենսդրությամբ առկա չէ։

Սույն նախագծի շրջանակում բացառություն է կազմում միայն ծխախոտային արտադրանքը, քանի որ ծխախոտային արտադրանքի մասով ՀՀ-ում գործում է համապատասխան տեխնիկական կանոնակարգ։

Այսպիսով, առաջարկվող կարգավորումը մի կողմից կնպաստի սպառողների կողմից հատուկ բջջային հավելվածի միջոցով ապրանքների վերաբերյալ առավել ամբողջական, կարդալու համար ավելի հարմար և ընթեռնելի տեղեկատվության ստացմանը, մյուս կողմից՝ հնարավորություն կտա տնտեսավարող սուբյեկտներին առավել քիչ ռեսուրսների օգտագործմամբ ապահովել ապրանքների մասին հայերեն տեղեկատվության տրամադրումը, ինչն էլ կնպաստի ապրանքի ինքնարժեքի նվազմանը։

Առաջարկվող կարգավորման պայմաններում առավել արդյունավետ կդառնա նաև վարչարարությունը՝ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող լիազոր մարմինների վերահսկողական գործառույթների իրականացման տեսանկյունից։ Մասնավորապես, ապրանքների վերաբերյալ տեղեկատվության բովանդակությունը կվերահսկվի Համակարգի միջոցով, ինչի արդյունքում կբացակայի յուրաքանչյուր պիտակի բովանդակությունն առանձին ուսումնասիրելու անհրաժեշտությունը։ Նշվածն էլ իր հերթին հնարավորություն կտա տնտեսվարող սուբյեկտինին ևս առավել արդյունավետ վերահսկել ապրանքների վերաբերյալ տեղեկատվության բովանդակությունը և խուսափել սխալ տեղեկատվություն ներկայացնելուց։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասին հայերեն տեղեկատվությունը սպառողին հասցնել նաև հսկիչ (նույնականացման) նշանների միջոցով։

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծով առաջարկվող կարգավորումն ուղղված է սպառողների կողմից հատուկ բջջային հավելվածի միջոցով ապրանքների վերաբերյալ առավել ամբողջական, կարդալու համար ավելի հարմար և ընթեռնելի տեղեկատվության ստանալու, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտներին առավել քիչ ռեսուրսների օգտագործմամբ ապրանքների մասին հայերեն տեղեկատվության տրամադրումն ապահովելուն։

Նախագծով առաջարկվող կարգավորումը կնպաստի նաև առավել արդյունավետ վարչարարություն իրականացնելուն՝ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող լիազոր մարմինների վերահսկողության իրականացման տեսանկյունից։

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

5Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Էկոնոմիկայի նախարարության գլխի 3-րդ կետի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» 3․3-րդ «Գործարար միջավայրի բարելավման ծրագրի մշակում և իրականացում» ենթակետի կատարում, ինչի արդյունքում ակնկալվում է գործարար միջավայրի բարելավում և վարչարարության կրճատում։

 

 

 

 

  • Обсуждалось

    20.03.2025 - 04.04.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 491

Принт