Добавить в избранное

«Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ շնորհելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

92%8%

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքած անձը: Սակայն գործընթացը կարգավորող իրավական ակտ առկա չէ: Ուստի, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է իրավակիրառ պրակտիկայում առաջացող խնդիրների լուծման և գործընթացը միասնական կարգավորումներով իրականացնելու անհրաժեշտությունից:

  • Обсуждалось

    14.03.2025 - 29.03.2025

  • Тип

    Приказ решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 612

Принт

Предложения

Թերեզա Մկրտչյան

29.03.2025

Մեր կրթական համակարգի համար, հաշվի առնելով, վերջին տարիներին դիտվող մանկավարժական կրթության համար դիմողների թվաքանակի նվազումը, կարևոր նախագիծ եմ համարում և ներկայացնում եմ որոշ առաջարկներ՝ 1․Նախագծում չնայած նշված են գնահատման ձևերը, կարելի է ավելի հստակ չափանիշներ նշել , որոնցով կգնահատվեն մասնակիցների հետազոտական աշխատանքները, ինչը կնվազեցնի սուբյեկտիվ որոշումների հնարավորությունը։ 2․Բուհերի և կազմակերպությունների կողմից պետք է հստակեցված լինի բողոքարկման կարգը, որը կերաշխավորի թափանցիկ և օբյեկտիվ գնահատում։ 3․ Նախագծում նշվում է, որ դասընթացները կարող են լինել վճարովի կամ անվճար, բայց չի նշվում որևէ պետական աջակցության կամ անհատական կրթաթոշակների մասին։ 4․Կարելի է ավելացնել մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող դասընթացների որակի վերահսկման մեխանիզմներ՝ ապահովելու համար, որ դասընթացներն իսկապես համապատասխանեն մասնագիտական պահանջներին։ Շնորհակալություն կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար։

Մարիետտա Ավագյան

28.03.2025

Առաջարկում եմ հստակեցնել 30 կրեդիտի տրամադրման չափորոշիչները այն մանկավարժներին, որոնք արդեն իսկ ունեն մանկավարժի որակավորում, բայց չեն կարող դասավանդել այլ առարկա, քանի որ չունեն վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ։Հնարավորություն տալ անցնել մոդուլային ուսուցման համակարգ՝ համապատասխան անցումային դասընթացներով՝ դասավանդելու այլ առարկաներ։ Կազմակերպել «Պրակտիկ հիմունքներ» դասընթացներ, որտեղ մասնակիցները, չունենալով բավարար մանկավարժական փորձ, հնարավորություն կունենան ներգրավվել գործնականում՝ դասավանդելով առնվազն մեկ այլ առարկա՝ այսպես կոչված «մեկ տարվա կամավոր ատեստավորման» պայմանով։ Ներդնել մասնակիցների ու դասընթացների կազմակերպիչների փոխադարձ գնահատման գործիքներ, որոնք թույլ կտան օբյեկտիվորեն գնահատել դասընթացների արդյունավետությունը: Դա կօգնի հասկանալ՝ արդյոք 30 կրեդիտով նախատեսված ծրագրերը բավարարում են մասնակիցների սպասումները և կարիքները:

Узнать больше