ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
4 - Против
ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թիվ 375-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն յուրաքանչյուր տարի մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը որոշմամբ սահմանված կարգով կազմակերպել առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ առողջության ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացը: Նույն որոշման թիվ 1 հավելվածի 21-րդ կետի համաձայն յուրաքանչյուր տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունն էլեկտրոնային փոստով տեղեկացնում է սույն կարգի 20-րդ կետի պայմանները բավարարող բոլոր ապահովագրական ընկերություններին պայմանագրային գործընթացն սկսելու մասին: Նույն կարգի 21-րդ կետով նախատեսված գրության ստացման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունը պայմանագրային գործընթացին մասնակցության մասին գրավոր տալիս է իր համաձայնությունը՝ գրությանը կից ներկայացնելով սույն կարգի 20-րդ կետով նախատեսված լիցենզիայի, հաշտարարի հետ համաձայնագրի և 3 տարվա գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենները կամ հրաժարվում մասնակցությունից: Վերոգրյալ ընթացակարգին համապատասխան առողջապահության նախարարությունը պայմանագրային գործընթացը սկսելու նպատակով էլեկտրոնային փոստով տեղեկացրել է պայմանագրային գործընթացը սկսելու մասին, սակայն համաձայնութուն չի ներկայացվել։ Ծրագրի շրջանակներում պայմանագրերը պետք է կնքվեր մինչև 2025 թվականի հունվարի 31-ը։ Ապահովագրական ընկերությունների կողմից որպես պայմանագրի կնքման պայման առաջ է քաշվել ապահովագրական գումարի չափի ավելացումը, ինչը ժամանակատար գործընթաց է և պահանջում է Կառավարության համաձայնությունը պահուստային ֆոնդից լրացուցիչ շուրջ 930.0 մլն դրամ հատկացնել։
-
Обсуждалось
12.03.2025 - 27.03.2025
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 636
Принт