ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․Իրավական ակտի անհրաժեշտությունը․
«Հատակագծերի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում 2024 թվականի հուլիսի 12-ին ՀՕ-312-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) կատարված փոփոխությունների և լրացումների կիրարկմամբ, մասնավորապես՝ Օրենքի 16․2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներով, որի համաձայն՝ Կառավարությունը սահմանում է հատակագծերի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը։
- Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.
Նախագծով մանրամասն սահմանվում է գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայական ունեցող անձանց կողմից հողամասի հանութագրման, շինությունների չափագրման և դրանց հատակագծերի կազմման ընթացակարգը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության ոլորտում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ հողամասերի և շենք-շինությունների հատակագծերի կազմման որակը, որը կապահովի դրանց միատեսակությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի ոլորտի զարգացմանը։
- Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:
- 4. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
- Որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին․
Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա ուժը կորցրած ճանաչել Կադաստրի կոմիտեի ղեկավարի ․2021 թվականի ապրիլի 8-ի «Հողամասի և շինության հատակագծերի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը սահմանելու և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 283-Ն ու N 284-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին»․N 75-Ն հրամանը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կադաստրի կոմիտե» բաժնի 2-րդ կետի 2․3-րդ ենթակետով նախատեսված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներից: Նշված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքների շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հուլիսի 12-ին ընդունվել է ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-312-Ն օրենքը, որի 5-րդ հոդվածով լրացվող 16.2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ՀՀ կառավարությանը վերապահվել է հատակագծերի ձևերի, հատակագծերին ներկայացվող պահանջների և հատակագծերի ներկայացման կարգը սահմանելու լիազորություն: Վերոգրյալ օրենսդրական փոփոխությունների համատեքստում անհրաժեշտություն է առաջացել մշակել հիշյալ Նախագիծը: