Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

«Հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարությունների հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը վերաբերում է ՀՀ նախարարությունների հասարակական խորհուրդների աշխատակարգի և ձևավորման կարգի հաստատմանը: Փաստաթղթում ներկայացված են հասարակական խորհուրդների նպատակը, գործունեության կազմակերպումը, նիստերի անցկացման կարգը, հարցերի քննարկման և որոշումների կայացման մեխանիզմները, ինչպես նաև խորհրդի անդամների իրավունքներն ու պարտականությունները: Նախատեսվում է, որ հասարակական խորհուրդները կլինեն բաց և ներառական որոշումներ կայացնելուն նպաստող հարթակ, որտեղ ներգրավվելու են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և մասնագետները:

Փաստաթղթում նաև նշված են խորհրդի անդամների ընտրության և ռոտացիայի կարգը, ինչպես նաև անդամության դադարեցման պայմանները:

  • Обсуждалось

    10.03.2025 - 25.03.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Обеспечения свободы информации, Общественное управление

  • Министерство

    Аппарат Премьер-министра

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2798

Принт

Предложения

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

25.03.2025

ԿԱՐԾԻՔ «Հայաստանի Հանրապետության նախարարությունների հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի (Նախագիծ) վերաբերյալ Սույն թվականի մարտի 10-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության նախարարությունների հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը : Արձանագրելով նախագծով սահմանված մի շարք առաջընթաց կարգավորումները, որոնք ուղղված են բաց և ներառական որոշումներ կայացնելուն նպաստող հարթակի ստեղծմանը, հեղինակների ուշադրությունն ենք հրավիրում որոշ էական խնդիրների վրա, որոնք ենթակա են հասցեագրման Նախագծի լրամշակման շրջանակում: 1․ Նախագծի Հավելված 2-ի «Խորհրդի անդամներին եվ հայտերին ներկայացվող պահանջները» բաժնում սահմանված են բավականին խիստ չափանիշներ՝ թեկնածուների փորձի և ծրագրային գործունեության վերաբերյալ (օր․՝ առնվազն 3 տարվա փորձ և 2 իրականացված ծրագիր ոլորտում, այդ թվում՝ իրականացրել են փորձագիտական աշխատանքներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն), ինչը կարող է բացառել փոքր կամ նոր ձևավորված ՔՀԿ-ների մասնակցությունը, հատկապես՝ մարզերում։ Չնայած նախագծում ներառված է համայնքային ՔՀԿ-ների ներգրավման 25%-անոց պահանջ, մուտքի շեմերը մնում են բարձր, ինչը կարող է խաթարել ներառականությունն ու բազմազանությունը։ Նշված պահանջները արհեստականորեն խոչընդոտ են ստեղծում ոլորտային ՔՀԿ-ների համար, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են կոնկրետ ոլորտում՝ ելնելով իրենց կանոնադրական նպատակներից և խնդիրներից, սակայն դեռևս չունեն նշված ոլորտում գործունեության երեք տարվա փորձառություն կամ իրականացված ծրագրեր։ Բացի այդ, դիմումների և փաստաթղթերի փաթեթները չափազանց ծանրաբեռնված են՝ պահանջելով շատ տեղեկություններ, այդ թվում՝ փաստաթղթերի, ծրագրային հիմնավորումների և այլն, ինչը կարող է դիտարկվել որպես տեխնիկական և վարչարարական բեռ շատ ՔՀԿ-ների և անհատների համար։ Առաջարկ․ Նվազեցնել ՔՀԿ-ների անդամակցության պահանջները՝ ապահովելու բազմազանություն, տարածքային ներկայացվածություն և զերծ մնալ քաղաքական կողմնակալությունից։ Օրինակ, նվազեցնել պահանջվող տարիների քանակը և/կամ փոխարինել ծրագրերի քանակի պահանջը մասնակցության կամ ոլորտում փորձառության այլ ձևերով։ Դիմումների ներկայացման ձևերը դարձնել պարզեցված և հնարավորություն ստեղծել դիմումը ուղարկելու թվային հարթակների միջոցով։ Խթաններ ստեղծել անկախ, մարզային և ոլորտային բազմազանության ապահովման համար՝ ընտրության սկզբունքներում ներառելով հավասարակշռված ներկայացվածության չափանիշ։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

25.03.2025

2․ Նախագծի Հավելված 2-ի «Խորհրդի անդամների ներգրավման ընթացակարգը» բաժնում առկա է ընտրության չափանիշների անորոշություն։ Այսպես, Նախագծի համաձայն, նախարարը Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված հայտերը, կից փաստաթղթերը և որոշում կայացնում հայտատուին Խորհրդի կազմում ընդգրկելու կամ հայտը մերժելու մասին: Ուստի նախարարը ստանում է լայն լիազորություններ՝ ընտրելու կամ մերժելու թեկնածուներին՝ առանց հստակ գնահատման մեթոդաբանության։ Թեև նախատեսված է հնարավոր գնահատող հանձնաժողովի ձևավորում, այն պարտադիր չէ, և հետևաբար բացակայում է անկախ գնահատման ու հաշվետվողականության երաշխիքը։ Բացի այդ, թեև Նախագծով նշվում է, որ մերժելու դեպքում պետք է հիմնավորվի մերժման որոշումը, սակայն որևէ չափելիության չկա, սահմանված չէ նաև մերժման որոշման բողոքարկման ընթացակարգ։ Նախագծով նախարարությանը վերապահված է լիարժեք վերահսկողություն՝ խորհրդի ձևավորման, կազմի և գործունեության նկատմամբ, ինչը բացառում է հավասարակշռված և անկախ մասնակցությունը։ Բացակայում են երաշխիքներ, որ խորհուրդը կներառի անկախ և քննադատող ՔՀԿ-ներ։ Մշտական ներգրավվածության հնարավորությունն առավել հասանելի կլինի նախարարության հետ սերտ կապված կամ պետականամետ կազմակերպությունների համար՝ սահմանափակելով բազմակարծությունն ու առողջ հակակշիռները։ Առաջարկ․ Հստակեցնել ընտրության չափանիշները և սահմանել միավորային համակարգ։ Նախատեսել անկախ գնահատող հանձնաժողովի պարտադիր ձևավորում, որի կազմում պետք է ընդգրկված լինեն ոչ միայն նախարարության, այլև արտաքին մասնագետները։ Հրապարակել ընտրության հիմքերը և մերժման դեպքում տրամադրել պատճառաբանված պարզաբանում։ Սահմանել մերժման որոշման բողոքարկման ընթացակարգ։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

25.03.2025

3․ Նախագծի Հավելված 2-ի «Խորհրդի անդամների ներգրավման ընթացակարգը» բաժնում սահմանված են ռոտացիայի կարգավորումները։ Այնուամենայնիվ, ռոտացիայի համակարգը անորոշ է և կարող է խաթարել շարունակականությունը։ Չնայած երկու տարին մեկ անդամների մեկ երրորդի ռոտացիան տեսականորեն դրական երևույթ է, սակայն այն կատարվում է վիճակահանությամբ, ինչը կարող է հանգեցնել փորձի կորստի և ինստիտուցիոնալ հիշողության թուլացմանը։ Վիճակահանությամբ ռոտացիայի պարագայում կարող են պարբերաբար մնալ նույն մարդիկ, ինչը ևս խնդրահարույց է։ Բացի այդ, ռոտացիայի գործընթացը կարող է խոչընդոտել խորհրդի գործունեության արդյունավետ շարունակականությունը։ Առաջարկ․ Ռոտացիայի հիմքում դնել փորձի, ակտիվության կամ ոլորտային համամասնության չափորոշիչներ։ Նախատեսել անդամների վերականգնման հնարավորություններ՝ նախորդ ակտիվության հիման վրա։ Ռոտացիան դարձնել ոչ միայն տեխնիկական, այլև մասնագիտական շարունակականության պահպանող գործիք։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: