Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
25.03.2025
9․ Նախագծով սահմանված են նաև այլ կարգավորումներ, որոնք դիտարկվում են որպես քաղաքացիական հասարակության ազդեցության սահմանափակում, բովանդակային մասնակցության անբավարար ապահովում։ Այսպես, բացակայում է հստակ սահմանում, թե ինչպես են հասարակական խորհրդի անդամների առաջարկներն ու դիրքորոշումները ներառվելու նախարարության որոշումներում։ Խորհուրդը չունի որոշումների վրա ազդեցություն ունենալու պարտադիր մեխանիզմներ և նրա դերը, ինչպես և նախկին իրավակարգավորումների շրջանակներում, կարող է մնալ խորհրդատվական մակարդակում՝ առանց իրական ազդեցության։ Բացի այդ, բացակայում է որևէ կարգավորում, ըստ որի՝ նախարարությունը պարտավոր է հրապարակել՝ ինչպես են խորհրդի անդամների առաջարկությունները և դիրքորոշումները ազդել քաղաքականությունների մշակման վրա։ Հաշվետվությունները կազմվում են միայն տարեկան կտրվածքով և նախարարության կողմից՝ առանց խորհրդի կողմից հաստատման։ Բացակայում են երաշխիքներ, որ անդամները կունենան մուտք նախարարության ներքին փաստաթղթերին, տվյալներին կամ օրենսդրական նախագծերին, ինչը կարևոր է արդյունավետ մասնակցության համար։ Առաջարկ․ Նախարարությունը պարտավորվի պատասխանել խորհրդի անդամների կողմից ներկայացված բոլոր առաջարկություններին՝ գրավոր ձևաչափով, հստակ նշելով, թե որ առաջարկներն են ընդունվել կամ մերժվել և ինչ հիմնավորմամբ։ Այս արձագանքները պետք է կցվեն համապատասխան իրավական ակտի նախագծին կամ ծրագրին։ Տարեկան հաշվետվությունը պետք է նախապես քննարկվի խորհրդի նիստում, և խորհրդի անդամները պետք է հնարավորություն ունենան ներկայացնել իրենց դիտարկումները՝ մինչև դրա հրապարակումը։ Խորհրդի անդամների կողմից ներկայացված հիմնական առաջարկությունների ամփոփ համադրությունը պետք է հրապարակվի առանձին հավելվածով, որը ցույց կտա՝ առաջարկ – արձագանք հարաբերակցությունը։ Նախագծում հստակ ամրագրել, որ խորհրդի անդամները ունեն մուտք ստանալու իրավունք նախարարության կողմից մշակվող քաղաքական փաստաթղթերին, օրենսդրական նախագծերին, ուսումնասիրություններին, ինչպես նաև նախարարության կողմից օգտագործվող հիմնավորող տվյալներին։