Добавить в избранное

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

11%89%

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Սերգեյ Հովսեփյան 13.03.2025 21:52:27 Նախքան նման օրինագիծ շրջանառելը պետք էր տրանսպորտում ընդունող սարքավորումները տեղադրել նաև ներսում: Առնվազն երեք հատ ընդունող սարք պետք է լինի: Մարդիք խցկված երթևեկում են, շատերի ոչ ձեռքն է հասնում, ոչ էլ հնարավորություն է լինում որևէ կերպ փոխանցել: Դուք ինքներդ ձեռ հեռախոսը կամ քարտը անծանոթ մարդուն կփոխանցեիք, որ նա վճարում կատարեր? Տուգանքի քննարկումը տեղին կլիներ, եթե պարզ խնդիրները լուծված լինեին, իսկ սա նմանվում է գումար գռփելու ցանկությանը: Հատկապես որ շատ լավ տեղեկացված եք իրավիճակից: Տրանսպորտային միջոցներում տեղադրված են համապատասխան սարքեր
2 Արտակ Գաբոյան 14.03.2025 15:45:23 «տեղական վճարի վճարման կրիչը (համապատասխան քարտը, թղթային կամ էլեկտրոնային կտրոնը և այլն)» Խնդրում եմ կրիչի սահմանումն այնպես ձևակերպել, որ կողմնակի անձն իրավունք չունենա ինձանից պահանջել իմ ԲԱՆԿԱՅԻՆ քարտը տրամադրել իրեն։ Նախագծերով բանկային քարտը այլ անձի տրամադրելու պահանջ սահմանված չէ
3 Zhirayr Avetisyan 15.03.2025 00:15:04 Քաղաքային տրանսպորտի սպասարկումը բարելավվեք, նոր արդեն նման նախագծերի շուրջ մտածեք (բարեխիղճ տուգանքի չափով)։ Կան բազում խնդիրներ, որ դեռ չեն լուծվել` 1) Telcell ապարատների ոչ նորմալ աշխատանք (հատկապես բանկային քարտերի դեպքում բազում դեպքեր ունեցանք, որ ավել գումարա քաշում անընդհատ չվալիդացվելու պատճառով) 2) Տուգանելու համար պետք է բոլոր Ժոնգ Թոնգ ավտոբուսների հետևի դռնի հատվածում էլ վալիդատոր ապարատ լինի դրված (ոչ մեկ չպետքա իր անձնական հեռախոսը/բանկային քարտը մի քանի ձեռք հեռվից փոխանցի) 3) Վերջապես ավտոբուսների չվացուցակի ու քանակության հարց լուծեք, մարդիկ չեն կարողանում առավոտյան ժամը 8ից 9ը և երեկոյան ժամը18ից 19ը հատվածում ավտոբուս բարձրանալ, ուր մնաց 1 րոպեում հասցնեն վալիդացնեն վճարը