Հիշել նախագիծը

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

11%89%

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Սերգեյ Հովսեփյան 13.03.2025 21:52:27 Նախքան նման օրինագիծ շրջանառելը պետք էր տրանսպորտում ընդունող սարքավորումները տեղադրել նաև ներսում: Առնվազն երեք հատ ընդունող սարք պետք է լինի: Մարդիք խցկված երթևեկում են, շատերի ոչ ձեռքն է հասնում, ոչ էլ հնարավորություն է լինում որևէ կերպ փոխանցել: Դուք ինքներդ ձեռ հեռախոսը կամ քարտը անծանոթ մարդուն կփոխանցեիք, որ նա վճարում կատարեր? Տուգանքի քննարկումը տեղին կլիներ, եթե պարզ խնդիրները լուծված լինեին, իսկ սա նմանվում է գումար գռփելու ցանկությանը: Հատկապես որ շատ լավ տեղեկացված եք իրավիճակից: Տրանսպորտային միջոցներում տեղադրված են համապատասխան սարքեր
2 Արտակ Գաբոյան 14.03.2025 15:45:23 «տեղական վճարի վճարման կրիչը (համապատասխան քարտը, թղթային կամ էլեկտրոնային կտրոնը և այլն)» Խնդրում եմ կրիչի սահմանումն այնպես ձևակերպել, որ կողմնակի անձն իրավունք չունենա ինձանից պահանջել իմ ԲԱՆԿԱՅԻՆ քարտը տրամադրել իրեն։ Նախագծերով բանկային քարտը այլ անձի տրամադրելու պահանջ սահմանված չէ