Добавить в избранное

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 2025-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

56%44%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 2025-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Վերջին ժամանակներում քաղաքացիների կողմից բազմիցս բարձրաձայնված, ինչպես նաև բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից արձանագրված մթնոլորտային օդի պահպանության բնագավառում իրավախախտումների դեպքերի ավելացմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակելու «Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030թթ․ համալիր միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման (այսուհետ՝ որոշում)  նախագիծ, որում ներառված են մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի վերանայման, վերահսկողական մեխանիզմների խստացման և գործող օրենսդրական դաշտի պահանջների չկատարման դեպքում վարչական իրավախախտումների սահմանաչափերի վերանայման միջոցառումներ։

Որոշման անհրաժեշտությունը բխում է ինչպես Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման, այնպես էլ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի պահանջներից։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Որոշման ընդունման արդյունքում ՝

  • կսահմանվեն մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված հստակ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի նվազեցնել, ինչպես նաև սահմանափակել մթնոլորտային օդի վրա վնասակար արտանետումները,
  • կսահմանվեն միջոցառումների իրականացման ժամկետներ և պատասխանատու գերատեսչությունների շրջանակ,
  • կսահմանվեն իրավասությունների շրջանակներ որոշակի գերատեսչությունների համար, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի ուժեղացնել վերահսկողությունը մթնոլորտային օդն աղտոտող ինչպես անշարժ, այնպես էլ շարժական աղբյուրներից,
  • կստեղծվեն միջգերատեսչական աշխատանքային խմբեր գործող օրենսդրությամբ ամրագրված պահանջների ու նորմերի վերաբերյալ հասարակության շրջաններում իրազեկման, բացատրական աշխատանքներ իրականացնելու համար,
  • կխստացվեն վարչական պատասխանատվության սահմանաչափերը,
    • մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացում և միջազգային չափանիշներին համապատասխանեցում։

 

3, Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

 

4, Ակնկալվող արդյունքը

Մթնոլորտային օդ վնասակար արտանետումների հնարավոր նվազեցում և սահմանափակում մթնոլորտային օդն աղտոտող անշարժ և շարժական աղբյուրներից, մարդածին գործոններից։

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում:

Նախագծի 1-ին կետով նախատեսված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի արդիականացման գործընթաց, որի կատարումն ենթադրում է նաև պետական բյուջեում ծախսերի փոփոխություններ։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման պահանջից։

  • Обсуждалось

    03.03.2025 - 18.03.2025

  • Тип

    Приказ решение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 820

Принт

Предложения

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

12.03.2025

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության կարծիքը նախագծի վերաբերյալ. 1) Փոշեճնշիչ սարքավորումների կիրառման պահանջ սահմանելիս, արդյոք նորմատիվի և առաջարկվող մեխանիզմների կիրառման մեթոդը հստակեցվել է առանց հաշվի առնելո՞ւ դրանց ազդեցության օբյեկտ հանդիսացող ցուցանիշները։ 2) Առաջարկվող մեխանիզմները ունեն սեզոնային կիրառություն, այն դեպքում, երբ նորմատիվի կիրառման ոլորտում գտնվող տնտեսական գործունեությունները ունեն մշտական բնույթ։ Անհասկանալի է, թե ի՞նչ մեխանիզմներով է լրացվելու այդ բացը։ 3) Ի՞նչ կառավարման/վերահսկողական մեխանիզմներ են կիրառվելու նորմատիվի պահանջները բավարարելու համար։ 4) Քննարկվող տնտեսական գործունեությունները հիմնականում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն փորձաքննության ենթակա գործունեություններ են, և փոշու կառավարման միջոցառումները սահմանված են հենց ՇՄԱԳ-ով։ Ի՞նչ մեխանիզմներ են կիրառվելու այս նոր պահանջները կիրարկող տնտեսվարողների վրա։ 5) ՀՀ ՏԿԵ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի N 15-Ն հրամանի 31–րդ կետի 2–րդ ենթակետի «ժէ» պարբերությունում, 35–րդ կետի 23–րդ ենթակետում, 42–րդ կետի 2–րդ ենթակետի «գ․», «ժը» պարբերություններում և 6–րդ ենթակետի «ժզ.» պարբերությունում արդեն իսկ նախատեսված են փոշենստեցման աշխատանքներ։ Ելնելով վերոգրյաից՝ առաջարկում ենք Նախագծի հավելված ծրագրի 3-րդ կետից հանել ՀՀ ՏԿԵ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի N 15-Ն հրամանում լրացում կատարելու մասը, հստակեցնել նաև տվյալ հարցի նկատմամբ պետական մոտեցումը և քաղաքականությունը, որից հետո, անհրաժեշտության դեպքում, փոշեճնշիչ սարքավորումների կիրառումը ներառել ՇՄԱԳ հաշվետվությանը ներկայացվող պահանջներում։

Узнать больше