Filip Ashikyan
11.03.2025
Մեծ քանակությամբ ՏՏ հաստիքներ և մասնագիտություններ ներառված չեն կամ չունեն անալոգ տարբերակ: -Scrum master -Data collection specialist -Project manager -Product owner -Data compliance specialist
В стадии разработки
5 - За
17 - Против
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-499-Ն, ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-500-Ն և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-501-Ն օրենքների փաթեթի ընդունմամբ:
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրման համար նույն օրենքով սահմանված են, որ ենթաօրենսդրական ակտերով կսահմանվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական համարվող աշխատանքների ցանկը:
Նախագծի ընդունման արդյունքում կհաստատվի բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը, ըստ որի՝ տնտեսավարող սուբյեկտերը «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի պահանջների բավարարման պարագայում կարող են օգտվել ոլորտի պետական աջակցությունից և հարկային արտոնություններից:
Обсуждалось
28.02.2025 - 15.03.2025
Тип
Pешение
Область
Индустрия высоких технологий
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 2475
Принт11.03.2025
Մեծ քանակությամբ ՏՏ հաստիքներ և մասնագիտություններ ներառված չեն կամ չունեն անալոգ տարբերակ: -Scrum master -Data collection specialist -Project manager -Product owner -Data compliance specialist
04.03.2025
Ակնյայտօրէն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերջին քանի տարիներին չի շփուել հանրութեան հետ։ Ցուցակում բազմաթիւ մասնագիտութիւնների Կրթության պահանջների կոդը նշուած է «6, 7, 8», այսինքն «բակալավրի, մագիստրոսի, գիտական աստիճանի առկայություն»։ Սա հումորով էք չէ՞ նշել։ հայաստանում էթիկական հաքերների 90%֊ը համալսարանը չի աւարտում, քանի որ համալսարանում ոչ մի բան չեն սովորեցնում։ 50%֊ը աւարտում է այլ մասնագիտութիւն, էնքան որ ասեն թէ դիպլոմ ունեն։ Եկէք յիշենք, որ նոյնիսկ ԲՏԱ նախարարութիւնում, երբ խնդիրներ են լինում, զանգում են երրորդ կողմի կազմակերպութիւնների, որ գան ու այդ խնդիրները լուծեն։ Իսկ այդ կազմակերպութիւնում աշխատող մարդիկ, ըստ այս ցուցակի, չեն կարող աշխատել ԲՏԱ նախարարութիւնում։ Ի վերջոյ, շատ խնդալու ա, որ համալսարանում սովորում ենք նենց բաներ, ու օգտագործում ենք նենց գործիքներ, որը ստեղծուել ա այն մարդկանց կողմից ովքեր համալսարանը չեն աւարտել։
04.03.2025
Իրավական ակտի ներածական մասում գրել եք՝ ․․․123-րդ հոդվածի 2-րդ մասը և 150-րդ հոդվածի 1.1-ին մաս։ Նման նորմեր «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում չկան, այլ օրենք էլ չեք վկայակոչել։