Добавить в избранное
Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակաման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին
-
3 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Դավիթ Մուրադյան 10.04.2018 18:08:52 | Ճիշտն ասած առաջակրվող թեմայի հետ կապ չունի, ընդունում եմ, բայց խնդրում եմ համապատասխան որոշման նախագիծ մշակել, որի համաձայն շենքերի բակերում հեռակառարվող արգելապատնեշներ (<<շլագբաումներ>>) տեղադրող ընկերությունները մի որևէ կերպ երաշխավորեն, որ շտապ օգնության բրիգադները կարողանան դրանք բացել կանչի դեպքում։ Ամեն օր գիշերները տեսնում եմ, թե ինչպես են շտապ օգնության բրիգադները կանգնում դրանց դիմաց ու սպասում մինչև մեկը բացի, կամ բժիշկները վազելով գնում են կանչի վայր, իսկ վարորդը ազդանշաններով փորձում է ուշադրություն գրավել։ Նախապես շնորհակալ եմ | ||
2 | Սարգիս Ավագյան 15.04.2018 23:12:58 | Ավելացնել պարբերություն, որտեղ նշվի որ դիմողի կամ դիտորդի կարգավիճակով ներկայի ցանկությամբ մրցույթի անցկացման ողջ գործընթացը հնարավոր պետք է լինի տեսանկարահանել: Տեսանկարահանման գործընթացը հարկավոր է կանոնակարգել այնպես, որ այն չխանգարի մրցույթի անցկացման գործընթացին, միաժամանակ հնարավորություն տալով հստալ լսել պատասխանները և տեսանելի դարձնել սենյալում առկա մթնոլորտը (հուշելու կամ ծածկագրերի բացառման նպատակով): | ||
3 | Սարգիս Ավագյան 15.04.2018 23:14:06 | Ավելացնել պարբերություն, որտեղ նշվի որ դիմողի կամ դիտորդի կարգավիճակով ներկայի ցանկությամբ մրցույթի անցկացման ողջ գործընթացը հնարավոր պետք է լինի տեսանկարահանել: Տեսանկարահանման գործընթացը հարկավոր է կանոնակարգել այնպես, որ այն չխանգարի մրցույթի անցկացման գործընթացին, միաժամանակ հնարավորություն տալով հստալ լսել պատասխանները և տեսանելի դարձնել սենյալում առկա մթնոլորտը (հուշելու կամ ծածկագրերի բացառման նպատակով): | ||
4 | Սարգիս Ավագյան 15.04.2018 23:14:06 | Մրցույթն անց է կացվում հարցազրույցի միջոցով: Փորձը ցույց է տվել, որ կոռուպցիոն ռիսկերի առումով ավելի ճիշտ կլինի գրավոր թեսթերի միջոցով մրցույթի անցկացումը: | ||
5 | Սարգիս Ավագյան 15.04.2018 23:19:43 | Ինչով է հիմնավորվում, որ այս կարգ չի տարածվում հղիության արձակուրդում կամ ծննդաբերության արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձա¬կուրդում գտնվելու կամ աշխատողի ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության հիմքով առաջացած ժամանակավոր թափուր պաշտոն¬ների համալրման գործընթացի նկատմամբ: Երեք տարին բավականաչափ ժամանակ է և այդ ժամանակահատվածի համար, կարծում եմ, պետք է գործի նույն կարգը: | ||
6 | Սարգիս Ավագյան 15.04.2018 23:19:43 | Մրցույթի մասին հայտարարության առումով, ավելի նպատակահարմար կլինի, որ որպես պարտադիր պայման այն հրատարակվի Առողջապահության նախարարության պարբերականում: Դա մի կողմից կօգնի, որպեսզի գումարները գնան հենց նախարարության բյուջե, մյուս կողմից էլ փնտրողը վստահ կլինի, որ ցաքուցրիվ տարբեր պարբերականներում փնտրելու փոխարեն, փնտրի հենց նախարարության պարբերականում: | ||
7 | Սարգիս Ավագյան 15.04.2018 23:19:54 | Ինչով է հիմնավորվում, որ այս կարգ չի տարածվում հղիության արձակուրդում կամ ծննդաբերության արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձա¬կուրդում գտնվելու կամ աշխատողի ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության հիմքով առաջացած ժամանակավոր թափուր պաշտոն¬ների համալրման գործընթացի նկատմամբ: Երեք տարին բավականաչափ ժամանակ է և այդ ժամանակահատվածի համար, կարծում եմ, պետք է գործի նույն կարգը: |