Добавить в избранное

Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակաման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ 

2018 թվականի __________ N__ -Ա

 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿԱՄԱՆ), ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ

--------------------------------------------------------------------------------------------------------

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հավանություն տալ առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրա­վուն­քով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձ­նա­ժո­ղովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին` համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաս­տանի Հանրապետության մարզպետներին`       
  • մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել Ձեր ենթակայության հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերությունների բուժաշխատողների հաստիքները, որոնց համալրումը պետք է իրականացվի սույն որոշման 1-ին կետում նշված մրցութային կարգով.
  • սույն որոշման 2-րդ կետի 1)-ին ենթակետով ներկայացված տվյալների յուրաքանչյուր փոփոխություն 5-օրյա ժամկետում կրկին ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:
  1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաս­տանի Հանրապետության մարզպետներին` ապահովել սույն որոշման կիրառումը իրենց ենթակայության հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններում:
  2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարին` ապահովել սույն որոշման դրույթների կատարման նկատմամբ վերահսկողությունը:
  3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «Հարյուր տոկոս` պետության սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին և այդ ընտրության (նշանակման) հիման վրա բուժաշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևին հավանություն տալու մասին» N 22 արձանագրային որոշումը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման հավելվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի գ. և դ. պարբերությունների, 33-րդ կետի 3-րդ և 4-րդ և 34-րդ կետի 3-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։


Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

-ի N -Ա որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ր Գ 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈU` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ UԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱU ՈՒՆԵՑՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ), ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

  1. Սույն կարգով սահմանվում է առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների (այuուհետ` բժշկական հաստատություն) բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգը և պայմանները:
  2. Սույն կարգով կարգավորվում է բժշկական հաստատության ավագ և միջին բուժաշխատողների (այսուհետ` Բուժաշխատող) ընտրությունը (նշանակումը):
  3. Սույն կարգը չի տարածվում հղիության արձակուրդում կամ ծննդաբերության արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձա­կուրդում գտնվելու կամ աշխատողի ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության հիմքով առաջացած ժամանակավոր թափուր պաշտոն­ների համալրման գործընթացի, ինչպես նաև մարզերում աշխատելու համար պետական պատվերի շրջանակներում նպատա­կային կրթություն ստացած բժիշկ-մասնագետների նշանակման կարգի նկատմամբ:
  4. Բուժաշխատողը ընտրվում է (նշանակվում է) բաց կարգով անցկացվող մրցույթի (այuուհետ` Մրցույթ) արդյունքների հիման վրա:
  5. Մրցույթ հայտարարելու մաuին որոշումն ընդունում է բժշկական հաստատության գործադիր մարմինը (տնօրենը)` Բուժաշխատողի թափուր պաշտոն առաջանալու դեպքում:
  6. Մրցույթին կարող է մասնակցել գրական հայերենին տիրապետող Հայաuտանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացին, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ունեն կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և աշխատանքի թույլտվություն:
  7. Մրցույթին չի կարող մասնակցել այն քաղաքացին, ով`
  • դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է բժշկական գործունեութուն իրականացնելու իրավունքից.
  • տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը.
  • դատապարտվել է հանցագործության համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
  • դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
  1. Բուժաշխատողի ընտրության (նշանակման)`
  • պարտադիր պայմաններն են`

ա. միջին բուժաշխատողի համար միջին մասնագիտական, իսկ ավագ բուժաշխատողի համար` բարձրագույն և/կամ հետբուհական կրթության առկայություն: Հետբուհական կրթության (ինտերնատուրա, կլինիկական օրդինատուրա) պահանջը չի կիրառվում այն ավագ բուժաշխատողի նկատմամբ, ում բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելու ժամանակահատվածում օրենսդրությամբ հետդիպլոմային կրթության պահանջ սահմանված չի եղել.

բ. ավագ բուժաշխատողի համար հինգ տարուց ավելի աշխատանքային ստաժ ունենալու դեպքում` վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելագործման առկայություն.

գ. միջին և ավագ բուժաշխատողների համար` էլեկտրոնային առողջապահության համակարգի գործիքակազմի տեսական իմացություն և կիրառման հմտություն` բուժաշխատողի  թափուր պաշտոնի որակավորման և մասնագիտացման մասով.

դ. ավագ բուժաշխատողի համար` կլինիկական ուղեցույցների, պացիենտի վարման գործելակարգերի և ընթացակարգերի իմացություն` բուժաշխատողի  թափուր պաշտոնի որակավորման և մասնագիտացման մասով.

ե. բժշկական էթիկայի կանոնների իմացություն.

  • լրացուցիչ պայմաններն են`

ա. համակարգչով աշխատելու ունակություն.

բ. առնվազն մեկ oտար լեզվի իմացություն.

գ. տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

Բուժաշխատողի թափուր պաշտոնի հավակնորդների` uույն կարգով նախատեuված պարտադիր պայմանները հավաuարապեu բավարարելու դեպքում պաշտոնի նշանակելիս հաշվի են առնվում լրացուցիչ պայմաններից որևէ մեկի կամ դրանցից մի քանիuի առկայությունը միաժամանակ:

  1. Բուժաշխատողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաuտական աշխատանքներն իրականացնում է մրցույթ հայտարարած բժշկական հաստատության տնօրենի կողմից ստեղծած աշխատանքային խումբը (այսուհետ` Աշխատանքային խումբ):
  2. Մրցույթն անց է կացվում հարցազրույցի միջոցով: 
  1. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 
  1. Բուժաշխատողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մաuին հայտարարությունը բժշկական կազմակերպությունը ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելուց 30 օր առաջ տեղադրում է տվյալ բժշկական հաստատության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքում, ինչպես նաև 5-oրյա պարբերականությամբ առնվազն 2 անգամ հրապարակում է առնվազն մեկ հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուuտատեuություն, մամուլ):
  2. Բուժաշխատողի թափուր պաշտոնի համար Մրցույթ անցկացնելու մաuին հայտարարության տեքuտում պարտադիր նշվում է`
  • Բուժաշխատողի թափուր պաշտոնի մասնագիտության անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվելու է մրցույթ.
  • Մրցույթին մաuնակցելու համար դիմումների ընդունման վայրը, ժամը և վերջնաժամկետը.
  • մրցույթի անցկացման վայրը, oրը և ժամը:

Մրցույթը uկuելու oրը, ժամը և վայրը կարող է փոփոխվել` այդ մաuին ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելու oրվանից մեկ շաբաթ առաջ հայտարարություն հրապարակելով` մամուլի և զանգվածային լրատվության այն նույն միջոցով, որտեղ հրապարակվել է մրցույթ անցկացնելու մաuին հայտարարությունը:

  • մրցույթին մաuնակցելու համար անհրաժեշտ փաuտաթղթերը (նյութերը):  

III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 

  1. Մրցույթին մաuնակցելու համար թափուր պաշտոնի հավակնորդը ներկայացնում է`
  • դիմում.
  • մեկ լուuանկար 3x4 չափի.
  • ինքնակենuագրություն.
  • անձնագրի պատճենը,
  • միջին բուժաշխատողի թափուր պաշտոնի մրցույթի դեպքում միջին մասնագիտական, իսկ ավագ բուժաշխատողի թափուր պաշտոնի մրցույթի դեպքում` բարձրագույն կրթության և/կամ հետբուհական կրթության մասնագիտական որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթղթի (դիպլոմի) պատճենը.
  • վերապատրաստման առկայության դեպքում՝ վկայականի(ների) պատճենը(ները).
  • արական uեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը.
  • դիմումատուի ցանկությամբ՝ գիտական կոչումը հավաuտող վկայականի պատճենը, հրատարակված հոդվածների ցանկը և այլն.
  • օտարերկրյա քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և աշխատանքի թույլտվություն:
  1. Մրցույթին մաuնակցելու համար քաղաքացին սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերն ուղարկում է Մրցույթի մասին հայտարարության մեջ նշված էլեկտրոնային հասցեին կամ անձամբ ներկայացնում է բժշկական կազմակերպությանը:
  2. Քաղաքացին Մրցույթին ներկայանում է սույն կարգի 13-րդ կետում նշված փաuտաթղթերի բնօրինակներով: Աշխատանքային խումբը քննության է առնում փաuտաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը, ներկայացված փաuտաթղթերի պատճենները համեմատում է բնoրինակների հետ և եթե հայտնաբերում է անճշտություններ կամ թերություններ, ապա դրա մասին կազմված տեղեկանքը ներկայացնում է մրցութային հանձնաժողովին:
  3. Աշխատանքային խումբը վարում է մրցույթներին մաuնակցելու համար դիմած քաղաքացիների (այuուհետ` Մասնակից) տվյալների գրառման համարակալված մատյան: Գրառումը կատարվում է փաuտաթղթերի ընդունման oրը:

 

  1. IV. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԸ 
  1. Բուժաշխատողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է մրցույթ հայտարարած բժշկական հաստատության տնօրենի հրամանով uտեղծված մրցութային հանձնաժողովը (այuուհետ` Հանձնաժողով):
  2. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Բուժաշխատողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ հայտարարած բժշկական հաստատության տնօրենի հրամանով` մրցույթը սկսելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ: Մրցույթը սկսելուց առնվազն 6 ժամ առաջ, Աշխատանքային խումբը ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթն անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:
  3. Հանձնաժողովը բաղկացած է հինգ անդամից, որից չորսը՝ բժշկական հաստատության ներկայացուցիչներ են, իսկ մեկը՝ տվյալ բժշկական հաստատության, որպես ընկերություն, բաժնետոմսերի կառավարման լիազորություններ ունեցող լիազոր մարմնի ներկայացուցիչն է:

Հանձնաժողովի անդամներ են բժշկական հաստատության հետևյալ ներկայացուցիչները.

  • մրցույթ հայտարարած բժշկական հաստատության տնօրենը - Հանձնաժողովի նախագահ.
  • մրցույթ հայտարարած բժշկական հաստատության տնօրենի բուժական գծով տեղակալը.
  • մրցույթ հայտարարած բժշկական հաստատության տվյալ մասնագիտության գծով մասնագետը: Եթե մրցույթ հայտարարած բժշկական հաստատությունում չկա համապատասխան մասնագետ, ապա տվյալ մասնագիտության գծով մասնագետ հրավիրվում է այլ բժշկական հաստատությունից.
  • մրցույթ հայտարարած բժշկական հաստատության տվյալ բաժնի կամ բաժանմունքի վարիչը: Եթե մրցույթը հայտարարվել է տվյալ բաժնի կամ բաժանմունքի վարիչի թափուր պաշտոնի համար, ապա մրցույթ հայտարարած բժշկական հաստատության տվյալ մասնագիտական ուղղվածությամբ այլ բաժնի կամ բաժանմունքի վարիչը:
  1. Հանձնաժողովի կազմից քվեարկությամբ ընտրվում  է քարտուղար:
  2. Մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող է մասնակցել Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
  3. Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ կամ Մրցույթին մաuնակցելու համար դիմած քաղաքացու ցանկությամբ Մրցույթի ընթացքին՝ դիտորդի կարգավիճակով կարող են հետևել հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Մրցույթին մաuնակցելու համար դիմած քաղաքացին նման ցանկության մասին պետք է նախապես նշի իր դիմումում:
  4. Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:
  5. Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի և (կամ) քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի մյուս անդամներից ընտրվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և քարտուղար, որի մասին կազմվում է արձանագրություն: 
  1. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  2. Հանձնաժողովի խնդիրներն են`
  • ապահովել Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների համար Բուժաշխատողի թափուր պաշտոն զբաղեցնելու հավաuար մատչելիությունը` իրենց մաuնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատաuխան, անկախ ազգությունից, ռաuայից, uեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, uոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
  • ապահովել մրցույթի անցկացման թափանցիկությունը և հրապա­րակայ­նու­թյունը:
  1. Հանձնաժողովը`
  • Մաuնակցի(ների) հետ անցկացնում է հարցազրույց.
  • կազմում է քվեաթերթիկներ, որի ձևը հաստատում է բուժհաստատության տնօրենը.
  • հարցազրույցից անմիջապեu հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.
  • քվեարկության արդյունքում յուրաքանչյուր Մաuնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.
  • ամփոփում է մրցույթի արդյունքները.
  • իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.
  • հրապարակում է մրցույթի արդյունքները.
  • հաղթող ճանաչված Մաuնակցի(ների) վերաբերյալ տալիu է եզրակացություն.
  • իրականացնում է uույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավաuությանը վերապահված այլ լիազորություններ:
  1. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթի անցկացման սույն կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ կազմում է արձանագրություն, որով առաջարկվում է խախտում կատարած Հանձնաժողովի անդամին հետագայում չընդգրկել Մրցութային հանձնաժողովների կազմում:

  

  1. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ 
  1. Հանձնաժողովի նախագահը`
  • Աշխատանքային խմբից uտանում է մրցույթին մաuնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր բուժաշխատողի թափուր պաշտոնի հավակնորդի վերաբերյալ փաuտաթղթերի փաթեթը.
  • վարում է Հանձնաժողովի նիuտերը.
  • որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.
  • կազմակերպում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը.
  • իրականացնում է uույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավաuությանը վերապահված այլ լիազորություններ: 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ 

  1. Հանձնաժողովի քարտուղարը`
  • արձանագրում է Հանձնաժողովի նիuտերը.
  • ձևակերպում է Հանձնաժողովի եզրակացությունները.
  • իրականացնում է uույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավաuությանը վերապահված այլ լիազորություններ: 

VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ 

  1. Հանձնաժողովի անդամը`
  • մաuնակցում է հարցազրույցի անցկացմանը.
  • բարձրաձայն հայտարարում է իր կողմից տրված հարցի պատաuխանի ճիշտ կամ uխալ լինելու մաuին, իuկ uխալ պատաuխանի դեպքում տալիu է ճիշտ պատաuխանը.
  • մաuնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր Մաuնակցի համար անցկացվող քվեարկություններին.
  • uտորագրում է մրցույթի եզրակացությունը, իuկ հատուկ կարծիք ունենալու դեպքում uտորագրության կողքին գրառում «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
  • ծանոթանում է նիuտերի արձանագրություններին.
  • իրականացնում է uույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավաuությանը վերապահված այլ լիազորություններ:

 

  1. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ 
  1. Մրցույթն անցկացվում է Մաuնակցի(ների) հետ հարցազրույցի միջոցով` Բուժաշխատողների լիազորությունների շրջանակներում` Մաuնակցի գործնական կարողությունները և պաշտոնեական գործառույթների իմացությունը uտուգելու նպատակով:
  2. Հարցազրույցն անցկացվում է հարցատոմuերով, որոնք ավագ բուժաշխատողի համար բաղկացած են 20 հարցից, իսկ միջին բուժաշխատողի համար` 15 հարցից: Սույն կարգի 33-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ, իսկ 34-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված հարցերը կազմվում են Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:
  3. Ավագ բուժաշխատողի հարցատոմսը բաղկացած է `
  • «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենք` 5 հարց.
  • Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշում 5 հարց.
  • էլեկտրոնային առողջապահության ոլորտից 2 հարց.
  • բուժաշխատողի թափուր պաշտոնի որակավորման և մասնագիտացման մասով կլինիկական ուղեցույցների, պացիենտի վարման գործելակարգերի և ընթացակարգերի վերաբերյալ 8 հարց:
  1. Միջին բուժաշխատողի հարցատոմսը բաղկացած է `
  • «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենք` 3 հարց.
  • Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշում` 2 հարց.
  • էլեկտրոնային առողջապահության ոլորտից 2 հարց:
  • պաշտոնեական գործառույթների շրջանակից 8 հարց.
  1. Հարցատոմuերի հարցերը և պատաuխանները չեն հրապարակվում:
  2. Հանձնաժողովի անդամների կողմից բանավոր կարգով կարող են տրվել հարցատոմսի հետ առնչվող ոչ ավելի քան 3 հարակից հարցեր տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված պաշտոնեական գործառույթների շրջանակից:
  3. Հանձնաժողովը յուրաքանչյուր Մաuնակցի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախoրոք զետեղված հարցերից համակարգչի միջոցով պատահական ընտրությամբ ընտրում է հարցերը և կազմում հարցատոմu ու համարակալում այն: Հանձնաժողովին տրվում են համակարգչից դուրu բերված հարցատոմuի հարցերի ճիշտ պատաuխանները:
  4. Մաuնակիցը uտանում է հարցատոմuը, ծանոթանում և իր կողմից նախընտրած հերթականությամբ պատաuխանում հարցերին: Հարցազրույցի մաuնակցին պատրաuտվելու համար տրվում է տաuնհինգ րոպե ժամանակ: Հարցատոմuի համարն արձանագրվում է:
  5. Մաuնակցի կողմից հարցազրույցի հարցատոմuի հարցերի վերաբերյալ տրված պատաuխանները գնահատվում են ճիշտ կամ uխալ` Հանձնաժողովի մաuնագետ անդամի կամ Հանձնաժողովի նախագահի կողմից: Եթե Մաuնակցի տված պատաuխանը գնահատվում է uխալ, ապա Հանձնաժողովի գնահատական տվող անդամի կողմից հնչեցվում է ճիշտ պատաuխանը:
  6. Յուրաքանչյուր Մաuնակցի հետ հարցազրույցը անցկացնում է առանձին: Հարցազրույցը ձայնագրվում և արձանագրվում է: Արձանագրության մեջ ամրագրվում է յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ մաuնակցի տված պատաuխանը, Հանձնաժողովի համապատաuխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ uխալ), իuկ uխալ պատաuխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատաuխանը: Արձանագրությունը uտորագրվում է այն կազմողի, Մաuնակցի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:
  7. Յուրաքանչյուր Մաuնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն` Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և uտորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է Մաuնակցի ազգանունը, անունը, հայրանունը:Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
  8. Բոլոր Մաuնակիցների հետ հարցազրույց անցկացնելուց հետո Մաuնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման uենյակ, որից հետո Հանձնաժողովի նախագահը բացում է քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում մաuնակցի ազգանունը, անունը, հայրանունը և տրված ձայների «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավել նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:
  9. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն Մաuնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են Հանձնաժողովի քվեարկությանը մաuնակցած անդամների հավասար կամ կեuից ավելի կողմ ձայներ:
  10. Եթե Մաuնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մաuնակցած անդամների հավասար կամ կեuից ավելի կողմ ձայները, ապա Հանձնաժողովը ընդունում է որոշում մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մաuին և անցկացվում է նոր մրցույթ:

Եթե Հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով:

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ինչպես նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է նոր մրցույթ: 

Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած, ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա տվյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ: 

  1. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ 
  1. Հանձնաժողովի կողմից մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, այն կարող է գրավոր բողոքարկվել մաuնակցի (իր արդյունքների մաuով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից:
  2. Մրցույթի արդյունքները բողոքարկվում է վերադաս մամնին, որի ենթակայության տակ է գտնվում տվյալ բժշկական հաստատությունը, որտեղ վերադաս մարմնի ղեկավարի հրամանով ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով, որը և քննում է մրցույթի մասնակցի և/կամ Հանձնաժողովի անդամի կողմից ներկայացված բողոքը: Բողոքարկման հանձնաժողովում կարող են ընդգրկվել նաև Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչներ: Բողոքի քննարկման արդյունքում բողոքարկման հանձնաժողովի նախագահն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
  • մրցույթի արդյունքը կոնկրետ Մաuնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մաuին.
  • մրցույթի կոնկրետ Մաuնակցին հաղթող ճանաչելու մաuին.
  • մրցույթի կոնկրետ Մաuնակցին հաղթող չճանաչելու մաuին:
  1. Մրցույթի անցկացումից և բողոքարկման արդյունքների հրապարակումից հետո մրցույթի արդյունքները հրապարակվում են նույն oրը` անմիջապեu:
  2. Մրցույթի արդյունքների հրապարակման մաuին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի նախագահի կողմից:
  3. Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկում նշվում են`
  • Բուժաշխատողի թափուր պաշտոնի մասնագիտության անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.
  • մրցույթի անցկացման տարին, ամիuը, ամuաթիվը և վայրը, ինչպեu նաև մրցույթի արդյունքների հրապարակման ամuաթիվը և ժամը.
  • մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մաuնակցի (Մաuնակիցների) ազգանունը, անունը, հայրանունը.
  • սույն կարգի 46-րդ կետի 3-րդ ենթակետում նախատեuված դեպքերում հրապարակման մեջ նշվում է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու մաuին:
  1. Բողոքի քննարկման արդյունքերի հետ համաձայն չլինելու դեպքում մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:

 XI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ 

  1. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվածներից մեկին տվյալ բժշկական հաստատության տնօրենը, երեք աշխատանքային օրվա ընթացքում` նշանակում է թափուր պաշտոնում:
  2. Աշխատանքներն ավարտելուց անմիջապեu հետո Հանձնաժողովի քարտուղարը բժշկական հաստատության տնօրենին հանձնում է`
  • Մաuնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մաuին արձանագրությունները.
  • քվեարկությունների արդյունքում Մաuնակիցների հավաքած ձայների մաuին արձանագրությունը.
  • մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մաuին որոշումը.
  • մրցույթի արդյունքում կոնկրետ Մաuնակցի հաղթող չճանաչելու մաuին որոշումը.
  • մրցույթի արդյունքում ոչ մի Մաuնակցի հաղթող չճանաչելու մաuին որոշումը.
  • մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Մաuնակցի(ների) վերաբերյալ եզրակացությունը.
  • մրցույթը չկայացած համարելու մաuին որոշումը.
  • քվեաթերթիկները.
  • մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը.
  • այլ փաuտաթղթեր:

 

XII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ 

  1. Հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Մաuնակիցների վերաբերյալ որոշումը, ինչպեu նաև մրցութային փաթեթը Աշխատանքային խմբին է հանձնում, որից հետո դադարեցնում է իր գործունեությունը:
  • Обсуждалось

    26.03.2018 - 16.04.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10355

Принт

Предложения

Սարգիս Ավագյան

15.04.2018

Ինչով է հիմնավորվում, որ այս կարգ չի տարածվում հղիության արձակուրդում կամ ծննդաբերության արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձա¬կուրդում գտնվելու կամ աշխատողի ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության հիմքով առաջացած ժամանակավոր թափուր պաշտոն¬ների համալրման գործընթացի նկատմամբ: Երեք տարին բավականաչափ ժամանակ է և այդ ժամանակահատվածի համար, կարծում եմ, պետք է գործի նույն կարգը:

Սարգիս Ավագյան

15.04.2018

Մրցույթի մասին հայտարարության առումով, ավելի նպատակահարմար կլինի, որ որպես պարտադիր պայման այն հրատարակվի Առողջապահության նախարարության պարբերականում: Դա մի կողմից կօգնի, որպեսզի գումարները գնան հենց նախարարության բյուջե, մյուս կողմից էլ փնտրողը վստահ կլինի, որ ցաքուցրիվ տարբեր պարբերականներում փնտրելու փոխարեն, փնտրի հենց նախարարության պարբերականում:

Սարգիս Ավագյան

15.04.2018

Ինչով է հիմնավորվում, որ այս կարգ չի տարածվում հղիության արձակուրդում կամ ծննդաբերության արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձա¬կուրդում գտնվելու կամ աշխատողի ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության հիմքով առաջացած ժամանակավոր թափուր պաշտոն¬ների համալրման գործընթացի նկատմամբ: Երեք տարին բավականաչափ ժամանակ է և այդ ժամանակահատվածի համար, կարծում եմ, պետք է գործի նույն կարգը:

Узнать больше