Добавить в избранное

В стадии разработки

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

8%92%

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի ապահովել հանրային անվտանգության կանխատեսելի՝ առավել բարձր մակարդակ, զենքով պարգևատրման գործընթացը դարձնել առավել օբյեկտիվ և որոշակիացված, բացառել զենքով պարգևատրման անկանխատեսելի և երկակի իրավական մոտեցումները, ինչպես նաև հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում պարգևատրական զենքերի կարգավիճակը։

Փոփոխությունները դրական կանդրադառնան հանրապետության քրեածին իրավիճակի վրա՝ հրազենով կատարվող հանցագործությունների արդյունավետ կանխարգելման համատեքստում։

  • Обсуждалось

    21.02.2025 - 08.03.2025

  • Тип

    Закон

  • Область

    Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3002

Принт

Предложения

Արթուր Հովհաննիսյան

26.02.2025

Սույն օրենքը ընդունման պահից փոփոխության է ենթարկվել մի քանի անգամ:Սակայն ներկա փուլի փոփոխությունները հակասում են ՀՀ Սահմանադրության 42 հոդվածին և « Նորմատիվ իրավական ակտերի » ՀՀ օրենքի 78-րդ հոդվածին:

Քրիստինե Մուշեղյան

24.02.2025

Այս նախագծի նպատակը շատ կարևոր է, քանի որ այն ապահովում է զենքի շրջանառության հստակ կարգավորում, որը ունի անմիջական ազդեցություն հանրային անվտանգության վրա։ Առաջարկում եմ * հստակեցնել պարգևատրական զենքերի պահման և կրելու պայմանները // Նախագիծը խոսում է միայն 20 տարի ծառայության և «մայոր» կոչումով անձանց մասին, սակայն կարելի է ավելացնել դրույթ, որը վերաբերում է նաև այլ պետական կառույցներում ծառայող, սակայն այլ հաստիքներով և ոչ միայն ռազմականացված կազմակերպություններում աշխատող մարդկանց: Սա կնպաստի ավելի լայն շրջանակի ներգրավմանը և հանրային անվտանգության հարցում ավելի լայն մոտեցում սահմանելու հնարավորություն կընձեռի։ Առաջարկում եմ բացատրել, թե ինչպես է վերահսկվելու, որ ոստիկանությունը համապատասխանի նշված չափորոշիչներին (այսինքն՝՝ ոնց կկարողանանք վերահսկել, որ յուրաքանչյուր զենք գրանցված լինի և համապատասխանեցված բոլոր չափանիշներին): Սա հնարավորություն կտա պարգևատրված անձանց զենքը վերադարձնելու կամ կարգավորելու գործընթացը դարձնել ավելի թափանցիկ ու արդյունավետ: Շնորհակալություն

Արշակ Գաբոյան

24.02.2025

Հաշվի առնելով նախագծի քվեարկությանը դեմ արտահայտվողների մեծ (98%) տոկոսը` հավանական է,որ բավականին լուրջ խնդիրներ են առաջանալու իրավապահ համակարգի համար նախագծի անփոփոխ ընդունման դեպքում,քանիոր ահռելի քանակությամբ զենքեր և զինամթերք է դուրս մնալու վերահսկողությունից զանազան պատճառներով...

Узнать больше