Արթուր Հովհաննիսյան
26.02.2025
Սույն օրենքը ընդունման պահից փոփոխության է ենթարկվել մի քանի անգամ:Սակայն ներկա փուլի փոփոխությունները հակասում են ՀՀ Սահմանադրության 42 հոդվածին և « Նորմատիվ իրավական ակտերի » ՀՀ օրենքի 78-րդ հոդվածին:
Լրամշակման փուլում է
10 - Կողմ
116 - Դեմ
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի ապահովել հանրային անվտանգության կանխատեսելի՝ առավել բարձր մակարդակ, զենքով պարգևատրման գործընթացը դարձնել առավել օբյեկտիվ և որոշակիացված, բացառել զենքով պարգևատրման անկանխատեսելի և երկակի իրավական մոտեցումները, ինչպես նաև հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում պարգևատրական զենքերի կարգավիճակը։
Փոփոխությունները դրական կանդրադառնան հանրապետության քրեածին իրավիճակի վրա՝ հրազենով կատարվող հանցագործությունների արդյունավետ կանխարգելման համատեքստում։
Քննարկվել է
21.02.2025 - 08.03.2025
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 2946
Տպել26.02.2025
Սույն օրենքը ընդունման պահից փոփոխության է ենթարկվել մի քանի անգամ:Սակայն ներկա փուլի փոփոխությունները հակասում են ՀՀ Սահմանադրության 42 հոդվածին և « Նորմատիվ իրավական ակտերի » ՀՀ օրենքի 78-րդ հոդվածին:
24.02.2025
Այս նախագծի նպատակը շատ կարևոր է, քանի որ այն ապահովում է զենքի շրջանառության հստակ կարգավորում, որը ունի անմիջական ազդեցություն հանրային անվտանգության վրա։ Առաջարկում եմ * հստակեցնել պարգևատրական զենքերի պահման և կրելու պայմանները // Նախագիծը խոսում է միայն 20 տարի ծառայության և «մայոր» կոչումով անձանց մասին, սակայն կարելի է ավելացնել դրույթ, որը վերաբերում է նաև այլ պետական կառույցներում ծառայող, սակայն այլ հաստիքներով և ոչ միայն ռազմականացված կազմակերպություններում աշխատող մարդկանց: Սա կնպաստի ավելի լայն շրջանակի ներգրավմանը և հանրային անվտանգության հարցում ավելի լայն մոտեցում սահմանելու հնարավորություն կընձեռի։ Առաջարկում եմ բացատրել, թե ինչպես է վերահսկվելու, որ ոստիկանությունը համապատասխանի նշված չափորոշիչներին (այսինքն՝՝ ոնց կկարողանանք վերահսկել, որ յուրաքանչյուր զենք գրանցված լինի և համապատասխանեցված բոլոր չափանիշներին): Սա հնարավորություն կտա պարգևատրված անձանց զենքը վերադարձնելու կամ կարգավորելու գործընթացը դարձնել ավելի թափանցիկ ու արդյունավետ: Շնորհակալություն
24.02.2025
Հաշվի առնելով նախագծի քվեարկությանը դեմ արտահայտվողների մեծ (98%) տոկոսը` հավանական է,որ բավականին լուրջ խնդիրներ են առաջանալու իրավապահ համակարգի համար նախագծի անփոփոխ ընդունման դեպքում,քանիոր ահռելի քանակությամբ զենքեր և զինամթերք է դուրս մնալու վերահսկողությունից զանազան պատճառներով...