Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 461-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

77%23%

                                         ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 461-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Տեքստում օգտագործված հապավումների բացվածքը՝

ԳԶՄՀ – Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ,

ԳԿՍ- Գյուղական կարողությունների ստեղծում ծրագիր,

ԳՏՏԶ ԾԻԳ ՊՀ- Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման պետական հիմնարկ,

ԳՖԿ- ԳՏՏԶ ԾԻԳ ՊՀ-ի Գյուղական ֆինանսավորման կառույց,

ԳՏՏԶ- Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր,

ԵԳՖԱԾ- Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր,

ՀՀՄՍ- Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ։

 

1Անհրաժեշտությունը

 

2023թ.-ի ապրիլ ամսից «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ-ի ծրագրերը ամբողջությամբ ավարտվել են, փակման աշխատանքները կատարվել են, իսկ հիմնարկի կողմից տնօրինվող գույքը, ՀՀ կառավարության 28.12.2023թ. թիվ 2313-Ա որոշման համաձայն, հանձնվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն)։ 

Սակայն ԳՖԿ-ն շարունակում է գործել որպես հիմնարկի առանձնացված կառույց, «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ-ի կանոնադրությանը կից՝ ԳՖԿ-ի Կանոնադրություն-ուղեցույցի և միջազգային համաձայնագրերի կարգավորումների հիման վրա։

 

2Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

 ԳՏՏԶ ԾԻԳ-ի ՊՀ-ի Գյուղական ֆինանսավորման կառույցի վերակազմավորման հետ կապված նախապատմությունը․ Գյուղական ֆինանսավորման կառույցի (այսուհետ՝ ԳՖԿ) կարգավիճակի հետ կապված խնդիրները ծագել են դեռևս 2019թ.-ին, երբ ՀՀ կառավարության 21.03.2019թ.-ի թիվ 289-Ն որոշմամբ հանձնարարվեց լուծարել ԳՏՏԶ ԾԻԳ-ը: Միաժամանակ, քանի որ ԳՖԿ-ն հանդիսանում է ԾԻԳ-ի առանձնացված կառույց, ԳՖԿ-ի հետագա կարգավիճակի համար հանձնարարվեց բանակցել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (այսուհետ՝ ԳԶՄՀ-ի) հետ, քանի որ համաձայն միջազգային համաձայնագրերի՝ ԳՖԿ-ի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ վերջինս պետք է հայտնի իր համաձայնությունը։

Սակայն 2019-2023թ. ընթացքում չհաջողվեց ԳՏՏԶ ԾԻԳ ՊՀ-ն լուծարել, քանի որ անհրաժեշտ էր կատարել միջազգային համաձայնագրերի փոփոխություն՝ ԳՖԿ-ի կարգավիճակի հետ կապված, որը սակայն մերժվել է ԳԶՄՀ-ի կողմից, քանի որ ԳԶՄՀ-ի համար կարևոր էր երաշխիքներ ունենալ շրջանառու ֆոնդերի կառավարման շարունակականության, նպատակայնության և արդյունավետության համար։

2019 թվականից Նախարարության և ԳԶՄՀ-ի միջև կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ ԳՖԿ-ի հետագա կարգավիճակի վերաբերյալ, որոնց արդյունքներն  ընդունելի են եղել երկու կողմերի համար։

ԳԶՄՀ-ն, Նախարարության առաջարկով, 2021-2023թթ. ժամանակահատվածում հատուկ առաքելությամբ պատվիրակություն է ուղարկել վերջինիս հետ քննարկումներ կազմակերպելու համար։ Առաքելության ավարտական հաշվետվության մեջ ԳԶՄՀ-ն շատ բարձր է գնահատել ԳՖԿ-ի կատարված աշխատանքները հիմնադրման օրվանից մինչ օրս և կարևորել ԳՖԿ-ի առանձին կազմակերպաիրավական ձև ունենալու անհրաժեշտությունը։

Քննարկումների ընթացքում ընդունելի է եղել երկու տարբերակ.

  • ԳՖԿ-ն վերակազմավորել, որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող փակ բաժնետիրական ընկերության` «ԳՖԿ ՓԲԸ»-ի՝ հարյուր տոկոս պետական բաժնեմասով,  կամ
  • վերակազմավորել որպես «ԳՖԿ» հիմնարկ (այսուհետ՝ ԳՖԿ):

      Սույն կարգավորումները չեն առաջացնի միջազգային համաձայնագրերի խախտումներ, միայն կպահանջվի ԳԶՄՀ-ի գրավոր համաձայնությունը։ ԳԶՄՀ-ն, 2023թ.-ի նոյեմբերի 15-ի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարին ուղղված գրությամբ, ևս մեկ անգամ հաստատել է վերը նշված պայմանավորվածությունները ԳՖԿ-ի կարգավիճակի վերաբերյալ։

2023թ.-ի ապրիլ ամսից «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ-ի ծրագրերն ամբողջությամբ ավարտվել են, փակման աշխատանքները կատարվել են, իսկ հիմնարկի կողմից տնօրինվող գույքը, ՀՀ կառավարության 28.12.2023թ. թիվ 2313-Ա որոշման համաձայն, հանձնվել է  Նախարարությանը։ 

Սակայն ԳՖԿ-ն շարունակում է գործել որպես հիմնարկի առանձնացված կառույց, «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ-ի կանոնադրությանը կից՝ ԳՖԿ-ի Կանոնադրություն-ուղեցույցի և միջազգային համաձայնագրերի կարգավորումների հիման վրա։

 

3Կարգավորման առարկան և բնույթը

ԳՖԿ-ի վերաֆինանսավորման գործառույթները

     ԳՖԿ-ն գործում է հետևյալ միջազգային համաձայնագրերի հիման վրա.

  • Հայաստանի Հանրապետության և ԳԶՄՀ-ի միջև՝ 2005 թվականի հունվարի 28-ին կնքված՝ ԳՏՏԶ -վարկ 653 AM
  • 2013 թվականի նոյեմբերի 29-ին կնքված՝ ԳԿՍ - Դրամաշնորհ COFIN-DK-817-AM
  • 2014 թվականի նոյեմբերի 12-ին կնքված՝ ԵԳՖԱԾ - Վարկ 2000000779, Դրամաշնորհ 2000000780։

 Նշված միջազգային համաձայնագրերով կարգավորվում են ԳՖԿ-ի կանոնադրությունը և վերաֆինանսավորման գործառույթները։

Համաձայն այդ կարգավորումների ԳԶՄՀ-ի ֆոնդերը պետք է շրջանառվեն ԳՖԿ-ի կողմից նույն մեխանիզմներով, ինչպես ամրագրված է համաձայնագրերում, մինչև 2044թ., կամ՝ մինչև պետական պարտքի ամբողջական մարումը,  հետևաբար ՀՀ կառավարության որոշմամբ հնարավոր չէ լուծարել ԳՖԿ-ն։

Միջազգային համաձայնագրերի կարգավորումների շրջանակում հնարավոր կլիներ ԳՖԿ-ն լուծարել, եթե պետական պարտքն ամբողջությամբ վաղաժամկետ մարվեր / վերջինս 30.11.2024թ. դրությամբ կազմում է շուրջ 20,5 միլիոն ԱՄՆ դոլար /։

ԳՖԿ-ն ԳԿՍ - Դրամաշնորհ COFIN-DK-817-AM միջազգային  համաձայնագրով իրականացնում է շուրջ 4 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային միջոցների շրջանառություն, որի իրականացման ժամկետը նույն այդ համաձայնագրով սահմանված է մինչև 2027թ., հետևաբար, համաձայնագրի վաղաժամկետ դադարման դեպքում, այդ գումարները նույնպես վերադարձման ենթակա կլինեն։  

ԳՖԿ-ի գործունեության ազդեցությունը տնտեսության վրա

ԳՖԿ-ի շահառուների մասով

  • 2006-2023թթ.-ի ընթացքում ԳՖԿ-ն վերաֆինանսավորել է ՀՀ դրամով շուրջ 70 միլիարդի գյուղատնտեսական վարկային պորտֆել
  • ԳՖԿ-ի գործառույթներից առավել շահում են փոքր և միջին գյուղատնտեսները՝ ԳՖԿ-ի միջին վարկի մեծությունը կազմում է շուրջ 3 միլիոն ՀՀ դրամ
  • Գյուղացիական տնտեսավարողները կարողանում են երկարաժամկետ վարկեր ստանալ՝ միջինը 7 տարի ժամկետով
  • Գյուղացիական տնտեսավարողները կարողանում են նաև շուկայականից մի քանի տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով վարկեր ստանալ։

 

ԳՖԿ-ի դրամական հոսքերի կառավարման մասով

  • 11.2024թ. դրությամբ ԳՖԿ-ի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 12,5 միլիարդ ՀՀ դրամ, որից ԳԶՄՀ-ի ֆոնդերով ձևավորված պորտֆելը կազմում է 9,4 միլիարդ ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված ֆոնդերով՝ 3,1 միլիարդ ՀՀ դրամ, որը տեղաբաշխված է երկարաժամկետ վարկերի տեսքով։ Վարկառուների թիվը կազմում է 3,8 հազար:
  • ԳՖԿ-ն ինքնաֆինանսավորվող կառույց է և կառույցի պահպանման ծախսերը ծածկում է իր կողմից ստեղծված եկամուտների հաշվին։
  • ԳՖԿ-ն նաև շահույթ գեներացնող կառույց է և, միջազգային աուդիտի հաշվետվության համաձայն, 31.12.2023թ.-ի դրությամբ ԳՖԿ-ի զուտ շահույթը կազմում է շուրջ 4 միլիարդ ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված ֆոնդերով՝ շուրջ 1,4 միլիարդ ՀՀ դրամ։
  • ԳՖԿ-ի կանխատեսումների համաձայն, մինչև պետական պարտքի ամբողջական մարումը, այն է՝ մինչև 2044թ.-ը, ԳՖԿ-ն կստեղծի շուրջ 11 միլիարդ ՀՀ դրամով զուտ շահույթ։
  • ԳՖԿ-ի ծրագրերը միակ ծրագրերն են, որոնք պետական պարտքի բեռ չեն առաջացնում ՀՀ պետական բյուջեի վրա, քանի որ ԳՖԿ-ն ամբողջությամբ սպասարկում է նաև պետական պարտքը՝ մարելով պետական պարտքի հետ կապված մայր գումարները և տոկոսագումարները։ Մինչ օրս ԳՖԿ-ն մարել է պետական պարտքի շուրջ 20 %-ը կամ շուրջ 4.3 միլիոն ԱՄՆ դոլար և շուրջ 978.7 միլիոն ՀՀ դրամ տոկոսավճարներ։
  • ԳՖԿ-ի ծրագրերի հետ կապված պետական պարտքի սպասարկումը նույնպես կարգավորվում է միջազգային համաձայնագրերով, համաձայն որոնց, պետական պարտքի սպասարկումն իրականացվում է ԳՖԿ-ի միջոցով, ինչը երաշխիք է հանդիսանում ԳԶՄՀ-ի համար։

ԳՖԿ-ի գործառույթների կառավարման մասով

  • ԳՖԿ-ի գործունեությունը ամբողջությամբ կանոնակարգված է տարբեր վերահսկողական կանոնակարգերով, ռիսկերի զսպման մեխանիզմներով և ներդրումային ուղեցույցով։
  • ԳՖԿ-ն վարում է միջազգային ֆինանսական հաշվետվություններին համապատասխան հաշվապահություն, ինչը վերահսկելի և թափանցիկ է դարձնում ԳՖԿ-ի գործունեությունը։
  • ԳՖԿ-ն իր կառուցվածքով ներկայացնում է հիբրիդային կառույց, լինելով պետական հիմնարկ, կարողանում է վարել մասնավոր կառույցներին բնորոշ հաշվառում, ինչը չափելի և համեմատելի է դարձնում ԳՖԿ-ի գործունեությունը, հետևաբար շահագրգիռ կողմերը կարող են գնահատել ԳՖԿ-ի գործունեության արդյունքները՝ կիրառելով ֆինանսական տարբեր գործիքներ։
  • ԳՖԿ-ն ենթարկվում է տարեկան ֆինանսական աուդիտի միջազգային աուդիտորական կազմակերպության կողմից (այդ թվում նաև Big Four-ի) և հարկ է նշել, որ ԳՖԿ-ի հիմնադրման օրվանից մինչ օրս, աուդիտորական հաշվետվությունները եղել են առանց վերապահումների և նույնիսկ ղեկավարությանն ուղղված նամակներում առանց նկարագրված որևէ առաջարկների՝ ներքին վերահսկողության հետ կապված։
  • ԳՖԿ-ն ենթարկվում է նաև ներքին աուդիտի, որի հաշվետվություններում վերջինիս գործունեությունը գնահատվում է դրական։

 

 Պետական սուբսիդավորման ծրագրերի մասով

Պետական սուբսիդավորման ծրագրերի մասով ԳՖԿ-ն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 07.03.2019թ.-ի թիվ 184-Լ, 28.02.2019թ.-ի թիվ 201-Լ, 19.07.2018թ.-ի թիվ 893-Լ, 03.06.2021թ.-ի թիվ 927-Լ, 29.03.2019թ.-ի թիվ 361-Լ, 07.03.2019թ.-ի թիվ 212-Լ, 29.03.2019թ.-ի թիվ 327-Լ, 19.09.2019թ.-ի թիվ 1305-Լ, 27.01.2022թ.-ի թիվ 105-Լ, 25.07.2024թ.-ի թիվ 1139-Լ որոշումներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 16.03.2017թ.-ի թիվ 11 և 31.08.2017թ.-ի թիվ 37 արձանագրային որոշումներով կարգավորվող պետական սուբսիդավորման ծրագրերը։

Նախարարությունում բազմաթիվ անգամներ տարբեր շահագրգիռ ստորաբաժանումներում քննարկվել են պետական սուբսիդավորման ծրագրերի հետ կապված հարցերը, այն է՝ արդյո՞ք ԳՖԿ-ն պետք է շարունակի իրականացնել դրանք, թե ոչ։ Հարցի պատասխանի համար բնականաբար առաջին հերթին պետք է գնահատել ծրագրերի իրականացման արդյունավետությունը, և թե որ դեպքում են առավել շահելու ծրագրերի շահագրգիռ կողմերը (շահառուները և պետությունը)։

Նախարարության գնահատմամբ ԳՖԿ-ի կողմից պետական սուբսիդավորման ծրագրերի իրականացումը տեղի է ունենում առավել արդյունավետ ձևով, որը պայմանավորված է պետական սուբսիդավորման ծրագրերի առանձնահատկություններով, Նախարարության և ԳՖԿ-ի կառուցվածքային տարբերություններով։ Նախարարությունը մշակում է ոլորտի քաղաքականությունը, ծրագրերը, իսկ ԳՖԿ-ն հանդիսանում է ֆինանսական կառույցների հետ համատեղ ծրագրեր իրականացնողը, ինչպես նաև կապող օղակը ֆինանսաբանկային ոլորտի հետ։

ԳՖԿ-ում աշխատում են ֆինանսաբանկային ոլորտի փորձառու մասնագետներ, որոնք իրականացնում են ֆինանսական կառույցներից սուբսիդավորման հայտերի ընդունումը, ստուգումը, սուբսիդավորման ծրագրերի բազայի ձևավորումը և կառավարումը, համապատասխան հաշվետվություններ են ներկայացնում Նախարարությանը, իսկ Նախարարությունում առկա են մասնագիտական ստորաբաժանումներ, որոնք իրականացնում են սուբսիդավորման ծրագրերի համակարգումը և աշխատանքներ են տանում դրանք ավելի լավարկելու ուղղությամբ։

Նախարարության առանձին ստորաբաժանումներում բացակայում են ֆինանսաբանկային ոլորտի մասնագետները։ Այս ոլորտում մասնագետների աշխատավարձերը բավականին բարձր են և նրանց ներգրավումը պետական համակարգում դժվարություններ կառաջացնի, կխաթարի պետական ծրագրերի սահուն իրականացումը և լրացուցիչ բեռ կառաջացնի պետական բյուջեի վրա:

     Միայն վարկային և լիզինգային ծրագրերով ԳՖԿ-ն այս պահին իրականացնում է շուրջ 250 մլրդ. դրամի պորտֆելի հայտերի ստուգում և բազաների ձևավորում, որը շատ մեծ ծավալի աշխատանք է, որի սահուն և որակով իրականացումը հնարավոր է միայն հմուտ մասնագետների շնորհիվ:  Այս առումով Նախարարությունը 2023 թվականին իրականացրեց Ջերմատնային տնտեսությունների զարգացման ուղղությամբ փորձնական ծրագիր և փորձը ցույց տվեց, որ վերջինս Նախարարության աշխատակիցների համար բավականին բարդ և ժամանակատար աշխատանք է, որից ելնելով էլ ՀՀ կառավարության 25.07.2024 թվականի 1139-Լ որոշմամբ հաստատվեց համապատասխան փոփոխությունը և նշված գործառույթը նորից վերապահվեց ԳՖԿ-ին: Ներկայումս Նախարարության կողմից մշակվում է նաև ՀՀ կառավարության 26.03.2020թ. թիվ 355-Լ որոշման (Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին) մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որտեղ նույնպես առաջարկվում է տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերի իրականացումը վերապահել ԳՖԿ-ին։

 4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Ներկայացված նախագիծը մշակվել է Նախարարության կողմից։

5Ակնկալվող արդյունքը

Որոշման կիրառումը կապահովի.

  • ԳՏՏԶ ԾԻԳ-ի գործունեության դադարեցում
  • Շրջանառու ֆոնդերի արդյունավետ կառավարում
  • Փոքր և միջին գյուղատնտեսների համար մատչելի վարկերի տրամադրում
  • Վարկային պորտֆելի շարունակական աճի ապահովում
  • Թափանցիկ և չափելի հաշվետվողականություն, որը հնարավորության կընձեռի գնահատելու ԳՖԿ-ի արդյունավետությունը
  • Տարեկան շուրջ 400 մլն ՀՀ դրամ շահույթի գեներացում
  • Արտարժութային ռիսկերի կառավարում
  • Պետական պարտքի սպասարկում
  • Սուբսիդավորման ծրագրերի իրականացում
  • Ճկուն կառավարման և արագ որոշումների կայացման հնարավորություն, որը բխում է առաջարկվող կառուցվածքից
  • Դոնորներից նոր ֆինանսավորում ստանալու հնարավորություն:

Ամփոփելով ԳՖԿ-ի կարգավիճակի հետ կապված քննարկումները, առաջարկում ենք  փոփոխության ենթարկել ՀՀ կառավարության 28.04.2011թ.-ի թիվ 461-ն որոշումը՝ վերակազմավորելով «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրագործման գրասենյակ» պետական հիմնարկը, որպես Նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց» հիմնարկի: Սույն կետը քննարկվել է նաև ԳԶՄՀ-ի հետ և վերջինիս կողմից որևէ առարկություն չի եղել։

6  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի նախատեսում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունից»։

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ ՀԻՄՆԱՐԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 461-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Նախագծի ընդունումն անհրաժեշտություն է առաջացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 07.03.2019թ. թիվ 184-Լ, 28.02.2019թ. թիվ 201-Լ, 19.07.2018թ. թիվ 893-Լ, 03.06.2021թ. թիվ 927-Լ, 29.03.2019թ. թիվ 361-Լ, 07.03.2019թ. թիվ 212-Լ, 29.03.2019թ. թիվ 327-Լ, 19.09.2019թ. թիվ 1305-Լ որոշումներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 16.03.2017թ. թիվ 11 և 31.08.2017թ. թիվ 37 արձանագրային որոշումներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու:

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ ՀԻՄՆԱՐԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 461-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈւՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Նախագծի  ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում:

  • Обсуждалось

    10.02.2025 - 26.02.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1140

Принт