В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 461-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
20 - За
-
6 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__ __________ 2025 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 461-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական օրենսգրքի» 62-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N1005-Ն որոշման հավելվածի 20-րդ կետի «բ» ենթակետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց» հիմնարկի (այսուհետ՝ ԳՖԿ կամ հիմնարկ)։
- Հիմնարկի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ՝ լիազոր մարմին):
- Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավունքներն ու պարտականությունները փոխանցել ԳՖԿ-ին։
- Հաստատել՝
- ԳՖԿ-ի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
- ԳՖԿ-ի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի։
- Լիազոր մարմնի ղեկավարին՝ հիմնադրի անունից ԳՖԿ-ի կանոնադրությունը երկու ամսվա ընթացքում համաձայնեցնել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հետ և ապահովել կանոնադրության գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գույքը անհատույց օգտագործման իրավունքով փոխանցել ԳՖԿ-ին՝ համաձայն N 3 հավելվածի։
- Հիմնարկի կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-Ն որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
« __» ________ 2025թ.
ք. Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության ---- թվականի
--ի N – Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿԻ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց» հիմնարկը (այսուհետ` հիմնարկ կամ ԳՖԿ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է: Հիմնարկը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավահաջորդն է:
- Հիմնարկի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` Հիմնադիր):
- ԳՖԿ-ն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (այսուհետ` ԳԶՄՀ) միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» թիվ 653-AM, 2014 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Ենթակառուցվածքներ և գյուղական ֆինանսավորման աջակցության Ծրագիր» թիվ 2000000779 և «Գյուղական կարողությունների ստեղծում Դրամաշնորհ N COFIN-DK-817 AM» միջազգային փոխառության համաձայնագրերով (այսուհետ` միջազգային փոխառության համաձայնագրեր), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով:
- Հիմնադրի և ԳՖԿ-ի միջև հարաբերությունները կարգավորվում են միջազգային փոխառության համաձայնագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
- Հիմնարկի անվանումն է՝
1) հայերեն լրիվ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց» հիմնարկ.
2) ռուսերեն լրիվ՝ Учреждение "Бюро по финансированию сельских территорий" при Министерстве экономики Республики Армения.
3) անգլերեն լրիվ` Institution "Rսral Finance Facility” օf tհe Ministry of Economy of the Repսblic օf Armenia.
4) հայերեն կրճատ` ՀՀ ԷՆ «ԳՖԿ»
5) ռուսերեն կրճատ` "БФС" МЭ РА.
6) անգլերեն կրճատ` "RFF” of MoE օf the RA.
7) Հիմնարկի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Եզնիկ Կողբացի 36/3, 7-րդ հարկ:
- ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
- ԳՖԿ-ի գործունեության հիմնական նպատակն է՝
1) միջազգային փոխառության համաձայնագրերով սահմանված, Հայաստանի Հանրապետության գյուղական տարածքների տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացումը.
2) ԳՖԿ-ի հիմնադրի որոշմամբ և լիազոր մարմնի կողմից պատվիրակված տնտեսության արդիականացմանն ուղղված միջոցառումների և այլ ոլորտներում ծրագրերի իրականացումը։
- ԳՖԿ-ի գործառույթներն ու խնդիրներն են՝
1) շրջանառու ֆոնդերի հաշվին ԳՖԿ-ի ծրագրերին մասնակից ֆինանսական կառույցների վերաֆինանսավորման իրականացումը միջազգային փոխառության համաձայնագրերով սահմանված կարգով.
2) Հիմնադրի որոշումներով ԳՖԿ-ին պատվիրակված Հայաստանի Հանրապետության տնտեսության արդիականացմանն ու զարգացմանն ուղղված պետական սուբսիդավորման և այլ ծրագրերի իրականացումը.
3) նախաորակավորում անցած բանկերի և վարկային կազմակերպությունների (այսուհետ` Մասնակից ֆինանսական կառույց կամ ՄՖԿ) հետ Հայաստանի Հանրապետության անունից վերաֆինանսավորման և սուբսիդավորման պայմանագրերի կնքումը.
4) միջազգային փոխառության համաձայնագրերով սահմանված Գյուղական Ներդրումների Ուղեցույցի և դրանում անհրաժեշտ փոփոխությունների նախապատրաստումն ու ծրագրի Ղեկավար խորհրդի հաստատմանը ներկայացնելը.
5) միջազգային փոխառության համաձայնագրերով և պետական սուբսիդավորման միջոցառումների համար նախատեսված ֆինանսական հոսքերի կառավարումը.
6) ԳՖԿ-ի վարկային կոմիտեի կողմից ՄՖԿ-ի շահառուների վարկավորման հայտերի հաստատումը ու վերաֆինանսավորումը.
7) շրջանառու ֆոնդերի կառավարումը և վերաֆինանսավորված վարկերի մոնիթորինգը՝ ԳՖԿ-ի Ղեկավար խորհրդի կողմից հաստատված մոնիթորինգի իրականացման ընթացակարգին համապատասխան.
8) պետական սուբսիդավորման ծրագրերի շրջանակներում մոնիթորինգի իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով, իսկ այդպիսի կարգ սահմանված չլինելու դեպքում՝ ներքին ընթացակարգով.
9) պետական սուբսիդավորման ծրագրերի շրջանակներում ՄՖԿ-ի հաշվետվությունների ընդունումը, վերլուծությունը, ամփոփումը և լիազոր մարմնին ներկայացնելը.
10) Հիմնարկի պլան բյուջեի կազմումը և ԳՖԿ-ի Ղեկավար խորհրդի հաստատմանը ներկայացնելը՝ ԳՖԿ-ի ներքին վերահսկողական կանոնակարգերին համապատասխան.
11) ՄՖԿ-ների գործունեության ուսումնասիրությունը և ՄՖԿ-ների կողմից վերաֆինանսավորման ու սուբսիդավորման պայմանագրերի խախտումների և ՄՖԿ-ներին պարտավորությունների վաղաժամկետ կատարման պահանջի ներկայացման հիմքերի առկայության վերաբերյալ ԳՖԿ-ի Ղեկավար խորհրդին տեղեկացնելը.
12) միջազգային փոխառության համաձայնագրերով ԳՖԿ-ի գործունեությանն առնչվող պետական պարտքի սպասարկումը (փոխառության մայր գումարների և տոկոսավճարների վճարումների մասով)՝ համապատասխան միջազգային փոխառության համաձայնագրերով սահմանված կարգով.
- ԳՖԿ-Ի ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
- ԳՖԿ-ի իրավունակությունը ծագում է նրա կանոնադրությունը հաստատելու մասին հիմնադրի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
- Հիմնարկի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և միջազգային փոխառության համաձայնագրերով:
- Հիմնարկն իր հիմնադրի անունից, սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան, կարող է ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված քաղաքացիական պարտականություններ:
- Հիմնարկին պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրա պաշտպանության իրավունքը, հիմնարկն իրականացնում է հիմնադրի հայեցողությամբ` նրա անունից:
- Հիմնարկն օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրերի իրականացման դեպքում օգտվում է տվյալ միջազգային համաձայնագրերով նախատեսված արտոնություններից:
- Հիմնարկն ունի անվանում, Հիմնադրի կողմից իրեն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույք, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմակնիք: Հիմնարկն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է բանկային համակարգի միջոցով:
- Հիմնարկն օրենքի սահմաններում՝ սույն կանոնադրությամբ նախատեսված ոլորտների և խնդիրների իրականացման համար հիմնադրի անունից իրավունք ունի՝
1) ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ.
2) դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ։
- ԳՖԿ-ի իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով, ինչպես նաև՝ հիմնադրի որոշմամբ, եթե դրանք չեն հակասում միջազգային փոխառության համաձայնագրերին:
- Հիմնարկի պարտավորությունների կատարման համար պատասխանատվություն է կրում Հիմնադիրը` օրենքով սահմանված կարգով:
- ԳՖԿ-ն պարտավոր է՝
1) օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում՝ հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին համապատասխան և ներկայացնել հաշվետվություններ.
2) ապահովել ԳՖԿ-ի փաստաթղթերի (հիմնարկի կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթեր, կազմակերպության ներքին փաստաթղթեր, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ, օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը.
3) իր իրավասությունների սահմաններում վերահսկել գործառույթների իրականացման ընթացքը և անհրաժեշտության դեպքում առաջարկել փոփոխություններ․
4) անցնել տարեկան արտաքին աուդիտ՝ միջազգային աուդիտորական կազմակերպությունների կողմից աուդիտի անցկացման միջազգային աուդիտորական ստանդարտներին համապատասխան:
- ԳՖԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
- Հիմնադրին է պատկանում ԳՖԿ-ի կառավարման և գործունեության վերաբերյալ ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը, եթե այն չի հակասում միջազգային փոխառության համաձայնագրերով սահմանված դրույթներին: Սույն կանոնադրությամբ նախատեսված` ԳՖԿ-ի Հիմնադրի լիազորությունները Հիմնադրի որոշմամբ փոխանցվում են լիազոր մարմնին:
- Հիմնարկի Հիմնադրի լիազորություններն են՝
1) ԳՖԿ-ի կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների ու լրացումների կատարումը.
2) ԳՖԿ-ի վերակազմակերպումը, գործունեության դադարումը` միջազգային փոխառության համաձայնագրերի դրույթներին համապատասխան.
3) կառուցվածքի հաստատումը.
4) միջազգային փոխառության համաձայնագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով տրված այլ լիազորություններ:
- Լիազոր մարմինը՝
1) հաստատում է ԳՖԿ-ի Ղեկավար խորհրդի կազմը.
2) նշանակում է ԳՖԿ-ի տնօրենին.
3) վերահսկում է ԳՖԿ-ի ընդհանուր գործունեությունը, ամփոփում է վերստուգման արդյունքները.
4) իրականացնում է միջազգային փոխառության համաձայնագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով տրված այլ լիազորություններ:
- ԳՖԿ-Ի ՂԵԿԱՎԱՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ
- Ղեկավար խորհրդի նախագահը հանդիսանում է լիազոր մարմնի ղեկավարը։ Ղեկավար խորհուրդը կազմված է առնվազն երեք անդամներից։ Ղեկավար խորհրդի նախագահի տեղակալը հանդիսանում է լիազոր մարմնի ղեկավարի` գյուղատնտեսության ոլորտը համակարգող տեղակալներից մեկը։
- Ղեկավար խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Ղեկավար խորհրդի նախագահի տեղակալը։
- ԳՖԿ-ի տնօրենը հանդիսանում է ԳՖԿ-ի Ղեկավար խորհրդի քարտուղարը։
- Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարին մեկ անգամ։ Նիստերը կարող են գումարվել ըստ անհրաժեշտության՝ ԳՖԿ-ի կողմից ներկայացված խնդիրները քննարկելու համար կամ Ղեկավար խորհրդի առնվազն երկու անդամի պահանջով։ ԳՖԿ-ի խորհրդի նիստերն արձանագրվում են:
- Ղեկավար խորհրդի բոլոր որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Որոշման ընդունման ժամանակ ձայների հավասար լինելու դեպքում Ղեկավար խորհրդի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձի ձայնը վճռորոշ է: Ղեկավար խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Ղեկավար խորհրդի անդամների առնվազն հիսուն տոկոսը:
- ԳՖԿ-ի Ղեկավար խորհուրդը՝
1) հաստատում է ԳՖԿ-ի Ներդրումային ուղեցույցը և ԳՖԿ-ի գործունեությունը կարգավորող կանոնակարգերը, դրանցում կատարված ցանկացած փոփոխություններն և լրացումները.
2) մշակում և վերահսկում է ԳՖԿ-ի գործունեության ընդհանուր քաղաքականությունը.
3) Հաստատում է ԳՖԿ-ի ծրագրերին մասնակցության հայտ ներկայացրած ՄՖԿ-ի թեկնածությունները.
4) որոշում է վերաֆինանսավորման ժամկետներն ու պայմանները.
5) հաստատում է ԳՖԿ-ի պլան-բյուջեն.
6) ուսումնասիրում է ԳՖԿ-ի տարեկան և ֆինանսական հաշվետվությունները և արտաքին աուդիտի եզրակացությունը:
- ԳՖԿ-ի ՏՆՕՐԵՆԸ
- ԳՖԿ-ի ղեկավար պաշտոնատար անձը ԳՖԿ-ի տնօրենն է:
- ԳՖԿ-ի տնօրենը գործում է միջազգային փոխառության համաձայնագրերի, սույն կանոնադրության, լիազոր մարմնի և ԳՖԿ-ի Ղեկավար խորհրդի հանձնարարականների համաձայն:
- ԳՖԿ-ի տնօրենը՝
1) տնօրինում է ԳՖԿ-ին ամրացված գույքը այդ թվում` ֆինանսական միջոցները (միջազգային փոխառության համաձայնագրերի կարգավորումների համաձայն), գործարքներ կնքում Հիմնադրի անունից.
2) պատասխանատու է միջազգային փոխառության համաձայնագրով սահմանված ԳՖԿ-ի գործառույթների իրականացման համար.
3) ներկայացնում է ԳՖԿ-ն Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
4) գործում է առանց լիազորագրի, հանդես է գալիս դատարանում.
5) տալիս է լիազորագրեր.
6) կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).
7) բանկերում բացում և իր իրավասությունների սահմաններում միջազգային փոխառության համաձայնագրերի համաձայն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ԳՖԿ-ի բանկային հաշիվները.
8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
9) ԳՖԿ-ի աշխատակիցների ընդունման կանոնակարգի համաձայն աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է ԳՖԿ-ի աշխատողներին.
10) ԳՖԿ-ի աշխատողների նկատմամբ կիրառում է կարգապահական պատասխանատվության միջոցներ.
11) ԳՖԿ-ի պարգևավճարների վճարման կանոնակարգի համաձայն իր և հիմնարկի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ.
12) արձակում է աշխատանքային իրավահարաբերություններից բխող հրամաններ հիմնարկի աշխատողների վերաբերյալ, իսկ իրեն արձակուրդ տրամադրելու և գործուղումների վերաբերյալ հրամանները նախապես համաձայնեցնում է լիազոր մարմնի ղեկավարի հետ.
13) հաշվետու է Հիմնադրին, լիազոր մարմնին և ԳՖԿ-ի Ղեկավար խորհրդին.
14) լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառած վնասի համար: Հիմնարկի տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար.
15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, միջազգային փոխառության համաձայնագրերով, սույն կանոնադրությամբ, լիազոր մարմնի ու ԳՖԿ-ի Ղեկավար խորհրդի հանձնարարականներով նախատեսված այլ լիազորություններ:
- ԳՖԿ-ի ՎԱՐԿԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ
- ԳՖԿ-ի Վարկային կոմիտեն գործում է Վարկային կոմիտեի Կանոնակարգի համաձայն, որը հաստատվում է ԳՖԿ-ի Ղեկավար խորհրդի կողմից։
- Վարկային կոմիտեն կազմված է առնվազն երեք անդամից։
- Վարկային կոմիտեն՝
1) հաստատում կամ մերժում է ՄՖԿ-ի կողմից ստացված վերաֆինանսավորման հայտերը՝ ԳՖԿ-ի Ներդրումային ուղեցույցին համապատասխան.
2) ընդունում է որոշումներ` հիմնվելով վերֆինանսավորվող վարկերի ժամկետներին և պայմաններին համապատասխանության վրա։
33.Վարկային կոմիտեի բոլոր որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Կոմիտեի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների առնվազն հիսուն տոկոսը: Որոշման ընդունման ժամանակ ձայների հավասար լինելու դեպքում վարկային կոմիտեի նախագահի ձայնը վճռորոշ է: Վարկային կոմիտեն իրավասու է մերժել հայտը, եթե այն չի համապատասխանում ԳՖԿ-ի ներդրումային ուղեցույցում նշված համապատասխանության չափանիշներին:
- ԳՖԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
- ԳՖԿ-ի աշխատակազմի աշխատողներն աշխատանքի են նշանակվում տնօրենի կողմից` պայմանագրային հիմունքներով:
- ԳՖԿ-ի աշխատակազմի աշխատողների ընտրությունը կատարվում է ԳՖԿ-ի ներքին ընթացակարգով՝ միջազգային փոխառության համաձայնագրերի կարգավորումների և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն։ ԳՖԿ-ի աշխատակիցների ընդունման ընթացակարգը հաստատվում է ԳՖԿ-ի Ղեկավար խորհրդի կողմից։
- ԳՖԿ-Ի ՄԻՋՈՑՆԵՐԸ
- ԳՖԿ-ի գույքային իրավունքների օբյեկտներն են՝
1) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները.
2) աշխատանքները և ծառայությունները.
3) տեղեկատվությունը.
4) ոչ նյութական բարիքները:
37․ ԳՖԿ-ն ինքնաֆինանսավորվող կառույց է և կառույցի պահպանման ծախսերը ծածկում է իր կողմից ստեղծված եկամուտների հաշվին
- Հիմնարկի գույքը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:
- ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
- Հիմնարկի գործունեությունը կարող է դադարել միջազգային փոխառության համաձայնագրերի դրույթներին համապատասխան և Հիմնադրի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով։
- ԳՖԿ-ի գործունեության դադարման մասին հիմնադրի կողմից որոշման ընդունումից հետո ստեղծվում է լուծարման հանձնաժողով, սահմանվում են լուծարման կարգն ու ժամկետները: ԳՖԿ-ի լուծարման ժամկետը չի կարող 2 ամսից պակաս լինել՝ սկսած լուծարման մասին հրապարակման պահից:
- Հիմնարկի գործունեությունը համարվում է դադարած` պետական գրանցման պահից:
Հավելված N 2
ՀՀ կառավարության ---- թվականի
--ի N – Ն որոշման
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿԻ
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց» հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումներն են`
1) Ֆինանսահաշվային բաժինը.
2) Վերաֆինանսավորման և պատվիրակված պետական սուբսիդավորման և այլ ծրագրերի իրականացման բաժինը.
3) Ջրից դեպի շուկա բաղադրիչի իրականացման և մոնիթորինգի բաժինը։
-
Обсуждалось
10.02.2025 - 26.02.2025
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1151
Принт