Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի 2-րդ կետից հանել «, որը զուգորդվում է` մինչև 3 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով» կետադրական նշանը և բառերը.

2) 2-րդ մասի 3-րդ կետից հանել «, որը զուգորդվում է` մինչև 6 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով» կետադրական նշանը և բառերը.

3) 13-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է դրանից հետո ծագող հարաբերությունների վրա:

2. Սույն օրենքով սահմանվող կարգավորումները կիրառելի չեն մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Արդարադատության ակադեմիայում ուսուցում անցնող ունկնդիրների կամ ընդունելության վերաբերյալ դիմում ներկայացրած անձանց նկատմամբ, որոնք շարունակում են Արդարադատության ակադեմիայում ուսուցումը մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգավորումներին համապատասխան:

  • Обсуждалось

    04.02.2025 - 19.02.2025

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2194

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: