Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ

15%85%

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

       «Հոդված 462. Վարժական հավաքից խուսափելը

  1. Հայտարարված վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը, որը դրսևորվել է վարժական հավաքին ներգրավվելու նպատակով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտման կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն չանցնելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց որևէ այլ եղանակով խուսափման ձևով՝ վարժական հավաքին կանչվելու ենթակա չլինելու՝ օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

      1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, կամ

      2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով։»։

       Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հոդված 1. «Ռազմական ոստիկանության մասին» 2007 թվականի հունվարի 13-ի ՀՕ-13-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում ՝

          1) 2-րդ կետում «հանցագործությունների» բառից հետո լրացնել «փաստերի հայտնաբերումը,» բառերը, իսկ «և խափանումը» բառերը փոխարինել «խափանումը և բացահայտումը» բառերով.

          2) 3-րդ կետում «պահպանությունը» բառից հետո լրացնել «և այդ գույքի դեմ ուղղված հակաիրավական գործողությունների հայտնաբերումը, խափանումը և բացահայտումը».

          3) 5-րդ կետի վերջում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և լրացնել 6-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

         «6) աջակցել զինվորական կոմիսարիատներին զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում:»:

           Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի՝

           1) վերնագրում «կամ կատարվող» բառերը փոխարինել «, կատարվող կամ կատարված» բառերով, իսկ «և խափանելիս» բառերը փոխարինել «, խափանելիս, հայտնաբերելիս և բացահայտելիս» բառերով.

           2) 1-ին մասում «կամ կատարվող հանցագործությունները կանխելիս և խափանելիս» բառերը փոխարինել «, կատարվող կամ կատարված հանցագործությունները կանխելիս, խափանելիս, հայտնաբերելիս և բացահայտելիս» բառերով.

           Հոդված 3. Օրենքի 11.1-ի հոդվածում լրացնել 1.1-ին մաս հետևյալ բովանդակությամբ.

           «1.1. Ռազմական ոստիկանությունը ապահովում է քրեական վարույթ իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման վրա վարույթի շրջանակներում անցնող տարբեր դատավարական կարգավիճակ ունեցող (ձերբակալված կամ կալանավորված) պարտադիր ժամկետային և այլ զինծառայողների տեղափոխումը և ուղեկցումը վարույթն իրականացնող մարմնի պահանջով մատնանշված վայրեր և կազմակերպություններ՝ անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների մասնակցելու համար:»:

           Հոդված 4. Օրենքը լրացնել 11.2-րդ հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 11.2. Ռազմական ոստիկանության լիազորությունները զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու  գործընթացում

  1. Ռազմական ոստիկանությունը զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում իրավունք ունի՝

      1) քաղաքացիներին զինվորական կոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի հանձնումը.

      2) զինվորական կոմիսարիատ կամ առողջական վիճակի հետազոտում կամ բժշկական փորձաքննություն իրականացնող մարմին չներկայացած զորակոչիկներին հայտնաբերելու, պարտավորեցնելու և համապատասխան զինվորական կոմիսարիատ ներկայացնելու, պարտադիր զինվորական կամ զորահավաքային զորակոչից կամ պահեստազորային պատրաստության միջոցառումներից խուսափող անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու և օրենքով սահմանված կարգով համապատասխան գործողություններ կատարելու:»:

      Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

      2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

  • Обсуждалось

    03.02.2025 - 19.02.2025

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1816

Принт

Предложения

Misak Poghosyan

13.02.2025

ՊԱՐՏԱԴԻՐ վարժական հավաքների փաստը ինքնին մարդու ազատության իրավունքների հիմնարար խաղտում է, հաշվի առնելով, որ 2 տարի պարտադիր զին. ծառայություն անցնելուց հետո, յուրաքանչյուր տարի առնվազն 28 օր կարող ես կանչվել վարժական հավաքի, պարզ հաշվարկը ցույց կտա, որ մինչ թոշակի անցնելը 20-ամյա ծառայած երիտասարդը ԿՅԱՆՔԻՑ ՀԱՎԵԼՅԱԼ 3 ՏԱՐԻ պետք է անց կացնի ԲԱՆԱԿՈՒՄ! Տպավորություն է, որ ոչ մի ջանք չի խնայվում արական սեռի մոտ, արտագաղթելու որոշումը ավելի հիմնավոր դարձնելու մեջ...

Artak Arakelyan

08.02.2025

Վարժական հավաքից ենթադրյալ խուսափողը քաղաքացիական անձ է, Ռազմական ոստիկանությունն ի՞նչ գործ ունի քաղաքացիական անձանց որևէ հարկադրանքի ենթարկելու հետ։ Ռազմական ոստիկանությունը բանակի մաս է։ Սա փաստացի ներքին գործերում բանակի ռեսուրսի ներգրավում է։

Artak Arakelyan

08.02.2025

Վարժական հավաքից ենթադրյալ խուսափողը քաղաքացիական անձ է, Ռազմական ոստիկանությունն ի՞նչ գործ ունի քաղաքացիական անձանց որևէ հարկադրանքի ենթարկելու հետ։ Ռազմական ոստիկանությունը բանակի մաս է։ Սա փաստածի ներքին գործերում բանակի ռեսուրսի ներգրավում է։

Узнать больше