Добавить в избранное

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

94%6%

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1 Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և առաջարկվող կարգավորման բնույթը.

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ﬕջոցառٳﬓերի ծրագրի, ինչպես նաև Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 11.04.2024թ․ ընդունվել է «Կատարողական վարույթի մասին» օրենքը (այսուհետ՝ նաև Օրենք) և 30-ին ավել հարակից այլ օրենքներ (այսուհետ՝ նաև Օրենքների փաթեթ)։ Համաձայն Օրենքի 123-րդ հոդվածի 1-ին մասի՝ հիմնական մասով փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2025 թվականի հուլիսի 1-ից։

Այսպես, կատարողական վարույթի հետ կապված նորմերը կենտրոնացվել և վարույթը համապարփակ կանոնակարգվել է «Կատարողական վարույթի մասին» օրենքով՝ դրան առնչվող փոփոխություններ և լրացումներ կատարելով հարակից մի շարք օրենքներում։ Մասնավորապես, սահմանվել են կատարողական վարույթի՝ որպես վարչական վարույթի հատուկ տեսակի էությունից բխող կանոններ, վարույթի արդյունավետությանը միտված կարգավորումներ, ընդլայնվել է կատարողական վարույթի շրջանակներում կատարվող հարցումների շրջանակները, հիմնովին վերանայվել է կատարողական ծախսերի հաշվարկման կարգը և չափերը՝ հիմքում դնելով հաշվարկման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան բռնագանձման ենթակա կատարողական ծախսերի չափը որոշել ոչ միայն բռնագանձման ենթակա գումարի չափից, այլ կոնկրետ կատարողական վարույթի շրջանակում կատարված կատարողական գործողությունների կատարման ծավալից և առանձնահատկություններից: Ավելին, սահմանվել են նոր մեխանիզմներ, որոնք թույլ կտան սեղմ ժամկետներում ապահովելու կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարումը։

Մասնավորապես՝ կատարողական վարույթի շրջանակներում նախատեսվում է հարցումներ իրականացնել և բռնագանձում տարածել անհաշիվ դրամական փոխանցումների, անհատական պահատուփերում, ընդունված, բայց չգրանցված ժառանգական գույքի, անժառանգ գույքի, վճարահաշվարկային կազմակերպությունների, օնլայն խաղային և նմանատիպ այլ հաշիվներում պահվող դրամական միջոցների, թվային ակտիվների վրա և այլն։

Այսպիսով, եթե ամփոփենք՝ 1998 թվականին ընդունված և ներկայումս գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում առկա կառուցակարգերը հիմնովին փոփոխվել են, ըստ այդմ, դրանց կիրառումը գործնականում ենթադրելու է նաև մեծածավալ էլեկտրոնային գործիքակազմերի ներդրում։

Նշվածի անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ Ծառայությունը տարեկան կտրվածքով ընթացք է տալիս ավելի քան երկու միլիոն կատարողական վարույթների և դրանց պատշաճ կատարումն ապահովելու միակ տարբերակը, առկա հարկադիր կատարողների թվաքանակի պայմաններում, համապատասխան  էլեկտրոնային գործիքների ներդրումն ու գործարկումն է։

Ծառայությունում 2023 թվականին մշակվել և շահագործման է հանձնվել կատարողական վարٳյթի էլեկտրոնային կառավարման ﬕասնական համակարգը (այսուհետ՝ նաև Համակարգ), որի հիման վրա էլ կատարողական վարٳյթը ողջ ծավալով թվայնացվել է։

Սակայն, 2024թ․ ընդունված և 2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Օրենքի պատշաճ կիրարկումը ենթադրում է առկա համակարգում մի շարք փոփոխությունների, լրամշակումների և նոր ծրագրային մոդուլների, ենթահամակարգերի ներդրում։ Ընդ որում,  նոր էլեկտրոնային գործիքների ներդրումն իրենից ենթադրում է ոչ միայն Ծառայությունում գործող էլեկտրոնային համակարգի վերազինում, այլև՝ այլ մարմիններում համապատասխան էլեկտրոնային գործիքակազմերի ներդրում կամ առկա համակարգերի հետ համակցում։

Օրինակ, ըստ Օրենքի՝ կատարողական վարույթի շրջանակներում, ի թիվս այլ մարմինների, նախատեսվում է էլեկտրոնային եղանակով հարցումների իրականացում վճարահաշվարկային բոլոր ընկերություններ, նոտարական գրասենյակներ, և վերջիններից կրկին էլեկտրոնային եղանակով պատասխանների ստացում։

Ավելին, նպատակ ունենալով թեթևացնելու դատարանների աշխատանքը՝ նոր օրենքով վերացվել է կատարողական թերթի ինստիտուտը, և փոխարենը՝ Ծառայությունը, էլեկտրոնային եղանակով ստանալով քաղաքացու դիմումը, համապատասխան վճիռը  անձամբ պետք է վերբեռնի դատարանի համակարգից։

Այսպիսով, նշվածից ակնհայտ է, որ այսօր աննախադեպ դատական և այլ հարկադիր կատարման ակտերի քանակական աճի պայմաններում հրամայական է դարձել Օրենքից բխող ողջ նոր գործընթացների թվայնացումը։

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել նախատեսել որոշակի ժամկետ՝ Օրենքից բխող էլեկտրոնային գործիքները և՛ Ծառայությունում և՛ Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դատարաններում  և նոտարական գրասենյակներում և այլ պետական մարմիններում ներդնելու համար։

Հարկ է նշել, որ Օրենքի ընդունումից հետո, հաշվի առնելով վերջնական կարգավորումները, Ծառայությունը նախապատրաստել է ենթադրվող նոր համակարգի տեխնիկական բնութագրի նախագիծը (Համակարգի նախագիծ) և սահմանված կարգով ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ Նախատեսվում է Համակարգի նախագծի վերաբերյալ դրական եզրակացության առկայության դեպքում սահմանված կարգով հայտարարել մրցույթ, որը կներառի ոչ միայն գործող համակարգի սպասարկումը, այլև՝ Օրենքից բխող լայնածավալ փոփոխությունների իրականացումը։ Մրցույթում հաղթող ընկերությունը կապահովի թվայնացման աշխատանքների իրականացումը։

Այսպիսով, հաշվի առնելով, որ նկարագրված ամբողջ գործընթացը ժամանակատար է, (օրինակ՝ մրցույթը արդեն իսկ տևում է մեկ ամիս) առկա է լրջագույն վտանգ, որ 2025 թվականի հուլիսի 1-ից հնարավոր չի լինի պատշաճ կիրարկել ընդունված Օրենքը (օրինակ՝ ի տարբերություն գործող օրենքի՝ նոր օրենքով ամբողջությամբ փոխվել է պետական բյուջե վճարման ենթակա կատարողական ծախսի հաշվարկման մեխանիզմը՝ կախված օրինակ՝ պարտավորության կատարման ժամկետից։ Նշված հաշվարկի մեխանիզմը պետք  է թվայնացնել հակառակ դեպքում, երկու միլիոնը գերազանցող կատարողական վարույթների պայմաններում բացառված է, որ հարկադիր կատարողը ի վիճակի լինի դա համակարգել)։

Ավելին, Օրենքի կիրարկումը պատշաճ ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի 25․05․2024թ․ N 699–Ա որոշմամբ սահմանվել է միջոցառումների ցանկ, ինչը ենթադրում է թվով 25 ենթաօրենսդրական ակտերում լրացումների, փոփոխությունների կատարում, ինչպես նաև նոր ակտերի ընդունում, որոնց մշակումը, շրջանառումը և ընդունում ևս պահանջում է որոշակի ժամկետ։ Մասնավորապես, որոշ ակտեր ուղղակիորեն կապված են նոր էլեկտրոնային գործիքների ներդրման հետ և պետք է մշակվեն դրան զուգահեռ, ինչպես օրինակ՝ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դատարանների, նոտարների միջև փաստաթղթաշրջանառության և տվյալների էլեկտրոնային եղանակով փոխանակման, գրանցող մարմիններից պարտապանին, պարտապան իրավաբանական անձի իրավասու անձին նույնականացնող, նրա հաշվառման (գտնվելու վայրի) հասցեի, պարտապանի ներկա և նախկին ամուսնական կարգավիճակի, ամուսնուն (ներառյալ՝ նախկին) նույնականացնող, ինչպես նաև պարտապանի՝ կատարողական գործողությունների կատարման համար անհրաժեշտ անձնական և այլ տվյալները, ինչպես նաև «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքով նախատեսված օպերատորից կամ ծառայություններ մատուցողից պարտապանի կոնտակտային տվյալները հարկադիր կատարողի կողմից ստանալու կարգերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, «Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող կազմակերպություններից տեղեկատվության հարցման, արգելանքներ կիրառելու, դրամական միջոցների և եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ հաղորդագրությունների ձևերը, դրանց կիրառման, համապատասխան փաստաթղթաշրջանառության կարգը և ժամկետները, լիցենզավորվող կազմակերպությունների կողմից դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու հերթականությունը սահմանելու, Կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 29-ի N 519-Ն և Կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի հունիսի 21-ի N 104-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծը և այլն։

Ամբողջ վերոգրյալի լույսի ներքո խիստ անհրաժեշտություն է առաջացել ներկայացնել «Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ), համաձայն որի՝ առաջարկվում է Օրենքների փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել ոչ թե 2025թ հուլիսի 1-ը, այլ՝ 2026թ հունվարի 1-ը, իսկ դատարանների հետ կապուղիների ներդրման և համակցման ժամկետները սահմանել 2026թ մարտի 1-ը՝ 2025թ սեպտեմբերի 1-ի փոխարեն։

 

2 Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում Օրենքների փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետի երկարաձգմամբ հնարավոր կլինի էլեկտրոնային համակարգը նախապատրաստել օրենսդրական կարգավորումներով սահմանված պահանջներին և ապահովել պատշաճ ներդրումը, մասնավորապես՝ համապատասխան սպասարկման ընկերության հետ կնքել պայմանագիր, Ծառայությունում առկա գործող համակարգում կատարել  անհրաժեշտ փոփոխություններ, համակարգը համակցել այլ մարմինների հետ, զուգահեռ՝ շրջանառել և ընդունել Օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի փաթեթը, ինչպես նաև վերապատրաստել հարկադիր կատարողներին՝ նոր օրենսդրական կարգավորումներին և էլեկտրոնային գործիքների կողմից տրամադրվող հնարավորություններին ծանոթացնելու նպատակով։

 

3 Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագծերի փաթեթը մշակվել է Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից։

 

4 Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերի փաթեթի մշակումը բխում է՝

1) Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ում Արդարադատության նախարարությանը վերապահված 19-րդ նպատակից, որը նախատեսում է «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումների կատարում՝ միտված կատարողական վարույթի արդյունավետության բարձրացմանը, ներառյալ թվայնացման և էլեկտրոնային համակարգերի գործարկման միջոցով» գործողությունը.

2) Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության 11-րդ՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ» ռազմավարական նպատակից։

  • Обсуждалось

    31.01.2025 - 15.02.2025

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Принудительное исполнение судебных актов, Электронная юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1472

Принт

Предложения

Levon Balyan

13.02.2025

Այս լայնածավալ օրենթսդրական փոփոխության փաթեթի նախագծման, մշակման և ընդունման համար, ավելի քան երեք տարի աշխատել են մասնագիտական բարձր հմտություններ ունեցող գործընկերներ, այդ թվում՝ իրավաբան գիտնականներ, քաղաքացիական դատավարության և հարկադիր կատարման ոլորտի լավագույն մասնագետներ, ազգային և միջազգային փորձագետներ, քաղհասրակության ներկայացուցիչներ։ Հավաքագրված դիտարկումները, առաջարկները և կարծիքները մեծապես խոսում են այն մասին, որ Ազգային ժողովի կողմից ընդունված՝ <Կատարողական վարույթի մասին> օրենքը էականորեն քայլ առաջ է ոլորտը կարգավորող ներկայիս օրենսդրության նկատմամբ։ Պետք է ուղղակի հաղթահարել ներքին դիմադրությունը և օր առաջ նոր ընդունված օրենքը դնել գործողության մեջ, իհարկե ընթացքում լուծել գործնականում առաջացող բոլոր խնդիրները, որոնք հատուկ են բոլոր նոր նախաձեռնություններին։ Կարծում եմ սա է իրական բարեփոխում անելու ճանապարհը։

Վահագն Սիմոնյան

08.02.2025

։

Узнать больше