Добавить в избранное
«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
60 - За
-
4 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Վահագն Սիմոնյան 08.02.2025 08:35:48 | ։ | Վերաբերելի չէ: | |
2 | Levon Balyan 13.02.2025 12:35:48 | Այս լայնածավալ օրենթսդրական փոփոխության փաթեթի նախագծման, մշակման և ընդունման համար, ավելի քան երեք տարի աշխատել են մասնագիտական բարձր հմտություններ ունեցող գործընկերներ, այդ թվում՝ իրավաբան գիտնականներ, քաղաքացիական դատավարության և հարկադիր կատարման ոլորտի լավագույն մասնագետներ, ազգային և միջազգային փորձագետներ, քաղհասրակության ներկայացուցիչներ։ Հավաքագրված դիտարկումները, առաջարկները և կարծիքները մեծապես խոսում են այն մասին, որ Ազգային ժողովի կողմից ընդունված՝ <Կատարողական վարույթի մասին> օրենքը էականորեն քայլ առաջ է ոլորտը կարգավորող ներկայիս օրենսդրության նկատմամբ։ Պետք է ուղղակի հաղթահարել ներքին դիմադրությունը և օր առաջ նոր ընդունված օրենքը դնել գործողության մեջ, իհարկե ընթացքում լուծել գործնականում առաջացող բոլոր խնդիրները, որոնք հատուկ են բոլոր նոր նախաձեռնություններին։ Կարծում եմ սա է իրական բարեփոխում անելու ճանապարհը։ | Չի ընդունվել | Նախագծերի փաթեթի հիմնավորումներում հստակ մատնանշվել են նախագծերի ընդունման անհրաժեշտությունն ու նպատակները: Մասնավորապես, Օրենքների փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետի երկարաձգման նպատակն է նախապատրաստել էլեկտրոնային համակարգը օրենսդրական կարգավորումներով սահմանված պահանջներին և ապահովել համակարգի պատշաճ ներդրումը, այդ թվում՝ համապատասխան սպասարկման ընկերության հետ կնքել պայմանագիր, Ծառայությունում առկա գործող համակարգում կատարել անհրաժեշտ փոփոխություններ, համակարգը համակցել այլ մարմինների հետ, զուգահեռ՝ շրջանառել և ընդունել Օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի փաթեթը, ինչպես նաև վերապատրաստել հարկադիր կատարողներին՝ նոր օրենսդրական կարգավորումներին և էլեկտրոնային գործիքների կողմից տրամադրվող հնարավորություններին ծանոթացնելու նպատակով։ |