ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________թվականի N ________-Ն
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6.5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել մշակութային արժեքների կրկնակի փորձաքննության կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարության
________ թվականի
____________N ______-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
- Սույն կարգով սահմանվում է մշակութային արժեքների կրկնակի փորձաքննության (այսուհետ՝ Կրկնակի փորձաքննություն) կարգը:
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Լիազորված պետական մարմին) արտահանման նպատակով հայտագրված մշակութային արժեքների և առարկաների համար կարող է պահանջել Կրկնակի փորձաքննություն:
- Կրկնակի փորձաքննությունն իրականացնում է Լիազորված պետական մարմնի կողմից հավատարմագրված մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետը (այսուհետ` Փորձագետ):
- Կրկնակի փորձաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության անցկացման կարգը և չափորոշիչները հաստատելու մասին» N 630-Ն որոշմամբ հաստատված կարգի և չափորոշիչների համաձայն:
- Կրկնակի փորձաքննությունը չի կարող իրականցել այն Փորձագետը, ով կատարել է մշակութային արժեքի կամ առարկայի արտահանման համար Լիազորված պետական մարմին ներկայացված սկզբնական փորձաքննությունը (այսուհետ՝ Սկզբնական փորձաքննություն):
- Արտահանման համար ներկայացված մշակութային արժեքը կամ առարկան ենթակա է Կրկնակի փորձաքննության, եթե առկա է մշակութային արժեքի կամ առարկայի կեղծ և Սկզբնական փորձաքննության խեղաթյուրված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած:
- Սկզբնական փորձաքննության կամ Կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ՝ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-
Обсуждалось
30.01.2025 - 19.02.2025
-
Тип
Pешение
-
Область
Культура
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 679
Принт