Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

                                                                ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ

1.

Անհրաժեշտությունը

 

ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի շրջանակներում՝ սուբսիդիա տրամադրելու մասին և պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրերի համաձայն իրականացված գործունեության արդյունքում՝ վճարունակ պահանջարկի բացակայությամբ, ծրագրի ավարտի պայմանագրերով նախատեսված ժամկետից հետո չբաշխված պարարտանյութերի մնացորդի առաջացմամբ և դրա պահեստավորման լրացուցիչ ծախսերի փոխհատուցման անհրաժեշտությամբ, ինչը հնարավոր չէր կանխատեսել ծրագրի իրականացման շրջանակներում։

Ելնելով վերոգրյալ անհրաժեշտություն է առաջացել «Հրաշք այգի» ՍՊԸ-ի կողմից կատարած 15,100,000 դրամի հավելյալ պահեստավորման ծախսերը փոխհատուցելու համար 2018 թվականին «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» ծրագրի «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական  կազմակերպություններին» հոդվածով չօգտագործված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ

 

    ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի շրջանակներում 2014, 2015, 2016թթ «Հրաշք այգի» ՍՊԸ հետ կնքել է սուբսիդիա տրամադրելու մասին և պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրեր, իսկ 2017թ՝ միայն պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագիր։ Նշված պայմանագրերի շրջանակներում (որտեղ հստակ սահմանված են ծրագրի իրականացման ժամկետները)՝ ներկրված և բաշխված քանակությունների պահպանման կազմակերպման ռիսկերը կազմակերպությանն են, քանի որ սուբսիդիայի մեծության հաշվարկման հիմքում ընկած է եղել կազմակերպության կողմից ներկայացված նվազագույն շահավետ գինը (այն իր մեջ պետք է ներառի կազմակերպության բոլոր հնարավոր ծախսերը)։ Սակայն ծրագրերի սահմանված ժամկետների ավարտից հետո «Հրաշք այգի» ՍՊԸ կողմից վարձակալած պահեստներում մնացել են պարարտանյութերի չբաշխված քանակություններ՝ պայմանավորված հողօգտագործողների վճարունակ պահանջարկի բացակայությամբ, որոնք պահեստավորվել են մինչև հաջորդ տարվա բաշխման աշխատանքների իրականացման համար պայմանագրի կնքումը և պարարտանյութերի սուբսիդավորված նոր խմբաքանակի ներկրումը։ Առաջացած մնացորդներն ըստ պահեստավորման ժամանակաշրջանների ունեն հետևյալ տեսքը․

2015թ․ ապրիլ-մայիս՝                      2498 տոննա՝      890000 x 2 = 1780000 դրամ      

2015թ․նոյեմբեր-դեկտեմբեր՝           1493 տոննա՝       890000 x 2 = 1780000 դրամ

2016թ․ հունվար-ապրիլ՝                  1493 տոննա՝      890000 x 4 = 3560000 դրամ

2016թ․ նոյեմբեր-դեկտեմբեր՝          1063 տոննա՝     1290000 x 2 = 2580000 դրամ

2017թ․ հունվար-սեպտեմբեր՝          1063 տոննա՝      600000 x 9 = 5400000 դրամ

Ընդամենը՝                                                                                  15100000 դրամ

    Միջինացված հաշվարկներով 1 պարկ պարարտանյութի սուբսիդավորման գումարը կազմել է 6781 դրամ (հողօգտագործողներին վաճառքի գինը կազմել է 7000 դրամ), լրացուցիչ պահեստավորման ծախսերը 1 ամսվա համար կազմել են 1,54 դրամ։

    «Հրաշք այգի» ՍՊԸ կողմից 2017թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 03/10, դեկտեմբերի 3-ի թիվ 03/10, դեկտեմբերի 6-ի թիվ 06/12, դեկտեմբերի 25-ի թիվ 25/12 գրություններով ներկայացվել են ծախսերը հիմնավորող համապատասխան փաստաթղթերը (պահեստների վարձակալության պայմանագրեր, վճարման հարկային հաշիվներ, հաշվարկներ) և կրած վնասների փոխհատուցման պահանջը։  

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

   Գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու հարցում պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով 2012 թվականից իրականացվում են հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրեր։

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

           Հաստատված ծրագրերի շրջանակներում հողօգտագործողների վճարունակ պահանջարկի բացակայությամբ պայմանավորված՝ իրականացված լրացուցիչ ծախսերի փոխհատուցում, «Հրաշք այգի» ՍՊԸ-ին պարարտանյութերի պահեստավորման համար 15100000 դրամ գումարի տրամադրում։

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

6.

Ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունման դեպքում կկատարվի «Հրաշք այգի» ՍՊԸ կողմից լրացուցիչ պահեստավորման ծախսերի փոխհատուցման պահանջը։

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

1.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

          Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

          Նախագծի ընդունման կապակցությամբ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ չկան:

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1.

Հասարակությանը նախագծի մասին  իրազեկումը

2.

Հասարակության մասնակցությունը նախագծմանը  և/կամ քննարկումներին

 

           Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն  իրազեկելու նպատակով:

  • Обсуждалось

    21.03.2018 - 06.04.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9385

Принт

Предложения

Սասուն Պարսամյան

06.04.2018

Առաջարկում եմ առևտւային կազմակերպության պակաս ստացված շահութը փոխհատուցելու փոխարեն այս գումարը ուղղել վերջերս կարկուտից տուժած համայնքներին:

Դավիթ Բաբայան

04.04.2018

Ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր պարունակող նախագիծ է: Անպայման հանեք շրջանառությունից:

Կարինե Մարտիրոսյան

03.04.2018

Առաջարկվում է նախագիծը ներկայացնել կարծիքի նաև ՀՀ վերահսկիչ պալատին: Սահմանդրության 83.4 հոդվածի համաձայն ՀՀ վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ, և քանի որ վերջինս արդեն իսկ 2017 թվականին իրականացրել է վերահսկողություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում և այս նախագծի նպատակահարմարության վերաբերյալ կարող է տրամադրել ավելի իրատեսական կարծիք։

Узнать больше