Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
1 - За
-
41 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Միքայել Ստեփանյան 22.03.2018 15:17:42 | Առաջարկվում է վերլուծել սույն կազմակերպության մատակարարած պարարտանյութերի գները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2017 թվականի մատակարարման գները զգալիորեն ցածրեն: | 2014, 2015, 2016 թթ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի շրջանակներում հողօգտագործողների վճարունակ պահանջարկի հիման վրա «Հրաշք այգի» ՍՊԸ-ի կողմից ներկրվել է նախատեսված պարարտանյութերի քանակությունը: Սակայն ծրագրերի սահմանված ժամկետների ավարտից հետո «Հրաշք այգի» ՍՊԸ կողմից վարձակալած պահեստներում մնացել են պարարտանյութերի չբաշխված քանակություններ՝ պայմանավորված հողօգտագործողների վճարունակ պահանջարկի բացակայությամբ, որոնք պահեստավորվել են հաջորդ տարվա ծրագրով բաշխումն իրականացնելու համար: Պարարտանյութերի մնացորդային քանակությունների պահեստավորման և պահպանության ծախսերը կատարվել են «Հրաշք այգի» ՍՊԸ-ի միջոցների հաշվին: Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցել «Հրաշք այգի» ՍՊԸ-ի կողմից կատարած պահեստավորման ծախսերը: | Նախագծում փոփոխություն չի կատարվել: |
2 | Գայանե Կարապետյան 23.03.2018 09:29:11 | Առաջարկվում է փոխհատուցում տրամադրել բնակլիմայական աղետներից տուժած համայնքներին: Կամ նույն գումարի չափով աջակցել բարձրլեռնային և (կամ) սահմանամերձ համայնքներին: Ուսումնասիրելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերջին մի քանի տարիների տրվելիք փոխհատուցումները, ստեղծվում է տպավորություն, որ վերջինս ավելի շատ փոխհատուցում է ՍՊԸ-ներին: Օրինակ ՀՀ կառավարության 25.12.2014 թ. թիվ 1522-Ն որոշում: | 2014, 2015, 2016 թթ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի շրջանակներում հողօգտագործողների վճարունակ պահանջարկի հիման վրա «Հրաշք այգի» ՍՊԸ-ի կողմից ներկրվել է նախատեսված պարարտանյութերի քանակությունը: Սակայն ծրագրերի սահմանված ժամկետների ավարտից հետո «Հրաշք այգի» ՍՊԸ կողմից վարձակալած պահեստներում մնացել են պարարտանյութերի չբաշխված քանակություններ՝ պայմանավորված հողօգտագործողների վճարունակ պահանջարկի բացակայությամբ, որոնք պահեստավորվել են հաջորդ տարվա ծրագրով բաշխումն իրականացնելու համար: Պարարտանյութերի մնացորդային քանակությունների պահեստավորման և պահպանության ծախսերը կատարվել են «Հրաշք այգի» ՍՊԸ-ի միջոցների հաշվին: Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցել «Հրաշք այգի» ՍՊԸ-ի կողմից կատարած պահեստավորման ծախսերը: | Նախագծում փոփոխություն չի կատարվել: |
3 | Սեդա Սուրենյան 24.03.2018 16:02:09 | Հարգարժան նախագծի հեղինակ ինչպես հայտնի է սակավաջուր տարի են կանխատեսել 2018 թվականը: Հաշվի առնելով այդ հանգամանքը հնարավոր է մեծ կորուստներ ոռոգվող ցանքատարածքներում և այգիներում: Ելնելով վերը նշվածից առաջարկում եմ, թե այս նախագծով նախատեսվող գումարը և թե Ձեր գերատեսչության կողմից կանխատեսվող խնայողությունները վերաբաշխել և ուղղել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից հետագայում ձեռքբերվելիք պոմպերին, սարքավորումներին և այլ անհրաժեշտ սարքերին: | 2014, 2015, 2016 թթ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի շրջանակներում հողօգտագործողների վճարունակ պահանջարկի հիման վրա «Հրաշք այգի» ՍՊԸ-ի կողմից ներկրվել է նախատեսված պարարտանյութերի քանակությունը: Սակայն ծրագրերի սահմանված ժամկետների ավարտից հետո «Հրաշք այգի» ՍՊԸ կողմից վարձակալած պահեստներում մնացել են պարարտանյութերի չբաշխված քանակություններ՝ պայմանավորված հողօգտագործողների վճարունակ պահանջարկի բացակայությամբ, որոնք պահեստավորվել են հաջորդ տարվա ծրագրով բաշխումն իրականացնելու համար: Պարարտանյութերի մնացորդային քանակությունների պահեստավորման և պահպանության ծախսերը կատարվել են «Հրաշք այգի» ՍՊԸ-ի միջոցների հաշվին: Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցել «Հրաշք այգի» ՍՊԸ-ի կողմից կատարած պահեստավորման ծախսերը: | Նախագծում փոփոխություն չի կատարվել: |
4 | Արթուր Բաղդասարյան 26.03.2018 11:18:33 | Այս ընկերության հետ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործարքների գումարը վերջրն 4 տարիներին գերազանցում է 2 միլիարդ ՀՀ դրամը: Առաջարկվում է հանել նախագիծը շրջանառությունից: | 2014, 2015, 2016 թթ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի շրջանակներում հողօգտագործողների վճարունակ պահանջարկի հիման վրա «Հրաշք այգի» ՍՊԸ-ի կողմից ներկրվել է նախատեսված պարարտանյութերի քանակությունը: Սակայն ծրագրերի սահմանված ժամկետների ավարտից հետո «Հրաշք այգի» ՍՊԸ կողմից վարձակալած պահեստներում մնացել են պարարտանյութերի չբաշխված քանակություններ՝ պայմանավորված հողօգտագործողների վճարունակ պահանջարկի բացակայությամբ, որոնք պահեստավորվել են հաջորդ տարվա ծրագրով բաշխումն իրականացնելու համար: Պարարտանյութերի մնացորդային քանակությունների պահեստավորման և պահպանության ծախսերը կատարվել են «Հրաշք այգի» ՍՊԸ-ի միջոցների հաշվին: Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցել «Հրաշք այգի» ՍՊԸ-ի կողմից կատարած պահեստավորման ծախսերը: | Նախագծում փոփոխություն չի կատարվել: |
5 | Գոհար Հովսեփյան 31.03.2018 19:27:18 | Հարգելի նախագծի հեղինակ, ուսումնասիրելով սույն նախագիծը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014, 2015, 2016 և 2017 թվականներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը, այդ ծրագրերի շրջանակներում հատկացված գումարները, եկել եմ հետևյալ եզրահանգման. 24.12.2003թ. ՀՀ կառավարության թիվ 1937-Ն /այսուհետ՝ կարգ/ որոշմամբ է կարգավորվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման գործընթացը: Կարգի 5-րդ կետի համաձայն նվազագույն շահավետ գինը տնտեսապես հիմնավորված այն նվազագույն գինն է, որով պետության գնային կարգավորման բացակայության դեպքում կազմակերպության կողմից կարտադրվեր, կարտահանվեր կամ կներմուծվեր տվյալ ապրանքը, կկատարվեր տվյալ աշխատանքը կամ կմատուցվեր տվյալ ծառայությունը: 4 տարի շարունակ «Հրաշք այգի» ՍՊԸ-ի /այսուհետ՝ կազմակերպություն/ կողմից առաջարկված գնի հիման վրա հաշվարկվել է սուբսիդիայի չափը: Կարելի է ենթադրել, որ ամեն տարի գնային առաջարկ ներկայացնելիս կազմակերպությունը, պետք է հաշվի առնելով նախորդ տարվա փորձը ավելի ճշգրտած ներկայացներ իր համար նվազագույն շահավետ գինը, ներառելով կազմակերպության բոլոր հնարավոր ծախսերը, բայց դատելով սույն նախագծի բովանդակությունից, վերջինս ամեն անգամ վրիպել է գնային առաջարկ ներկայացնելիս: Հարկ եմ համարում նշել նաև, որ ՀՀ կառավարության 25.12.2014 թ. թիվ 1522-Ն որոշմամբ կազմակերպությանը տրամադրված փոխհատուցման գումարով վերջինս կարող էր իր կողմից վարձակալած պահեստների տարածաշրջանում ձեռք բերեր թվով 2 պահեստ /https://www.list.am/item/7234808/ /https://www.list.am/item/6159492/: Հավել եմ նաև այն հանգամանքը, որ 2017 թվականին ներկրված կալիումական պարարտանյութերի գինը շուրջ 2900 ՀՀ դրամով էժան է եղել 2015-2016 թվականների համեմատ: Միաժամանակ ծանոթանալով 18.03.2018 թվականի Հետք լրատվականի կայքում զետեղված հրապարակմանը / http://hetq.am/arm/news/86677/hrashq-aygi-i-tnorenn-u-kiny-dzevakan-paymanagrov-ogtvel-en-artonyal-lizingayin-tsragric.html/ և 27.03.2018 թվականի Առավոտ լրատվականի կայքում զետեղված հրապարակմանը (http://www.aravot.am/2018/03/27/945474/) կարելի է ենթադրել, որ կազմակերպության մոտ առաջացած պահստավորման հետ կապված հավելյալ ծախսերը կարող են լինել, ոչ արժանահավատ: Ելնելով վերոգրյալից առաջարկում եմ հանել նախագիծը շրջանառությունից, կամ իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություն կազմակերպության ներկայացված ծախսերի արժանահավատության վերաբերյալ: | ||
6 | Մարինե Գևորգյան 01.04.2018 15:43:00 | Ուսումնասիրելով նախագիծը մտահոգում է այն հանգամանքը, որ <<Հրաշք այգի>> ՍՊԸ-ն 2014 թվականից սկսած յուրաքանչյուր հաջորդ տարի գնային առաջարկ է ներկայացրել, այդ առաջարկը ընտրվել է նվազագույն շահավետ գին, իսկ այս նախագծով հավելյալ փոխհատուցում են պատրաստվում տալ վերջինիս: Ուսումնասիրելով 2014 թվականից մինչև 2016 թվականը վերը նշված կազմակերպությանը միայն այս ծրագրի շրջանակներում համապատասխան կառավարության որոշումներով տրամադրված գումարները, համադրելով շուկայական գների հետ, ինչպես նաև հաշվարկելով հնարավոր բոլոր ծախսերը, այդ թվում. 1. տրանսպորտային փոխադրման հետ կապված ծախսերը, 2. Երևան քաղաքի հարակից մարզերում պահեստների վարձակալության գները, 3. մեկ պարկի բեռնման և բեռնաթափման համար շուկայում գործող գները, հանգել եմ հետևյալ եզրակացությանը, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կամ մանրամասն չի ուսումնասիրել իրավիճակը կամ այս նախագծի ընդունմամբ պայմանվորված առկա է կոռուպցիոն ռիսկ: Առաջարկում եմ հաշվարկել 2014-ից մինչ այժմ <<Հրաշք այգի>> ՍՊԸ-ի հետ կնքված բոլոր գործարքների (սուբսիդիա, դրամաշնորհ կամ նվիրատվություն) շրջանակներում վերջինիս կողմից իրականացված բոլոր ծախսերը և առաջնորդվել համապատասխան եզրակացության արդյունքներից ելնելով, կամ հանել նախագիծը շրջանառությունից: | ||
7 | Ելենա Բաղդասարյան 02.04.2018 16:11:12 | Հարգելի նախագծի հեղինակներ դեմ եմ այս բնույթի նախագծերի շրջանառմանը, քանի որ պետական բյուջի միջոցների հաշվին առևտրային կազմակերպություններին գումարներ նվիրաբերելիս դուք ըստ էության ծախսում եք ՀՀ հարկատուներց հավաքագրված գուարները, առանց իրենցից կարծիք հարցնելու: Ինքս հանդիսանալով ՀՀ հարկատու խնդրում եմ հանել շրջանառությունից նախագիծը: | ||
8 | Կարինե Մարտիրոսյան 03.04.2018 09:32:30 | Առաջարկվում է նախագիծը ներկայացնել կարծիքի նաև ՀՀ վերահսկիչ պալատին: Սահմանդրության 83.4 հոդվածի համաձայն ՀՀ վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ, և քանի որ վերջինս արդեն իսկ 2017 թվականին իրականացրել է վերահսկողություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում և այս նախագծի նպատակահարմարության վերաբերյալ կարող է տրամադրել ավելի իրատեսական կարծիք։ | ||
9 | Դավիթ Բաբայան 04.04.2018 10:50:10 | Ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր պարունակող նախագիծ է: Անպայման հանեք շրջանառությունից: | ||
10 | Սասուն Պարսամյան 06.04.2018 09:19:10 | Առաջարկում եմ առևտւային կազմակերպության պակաս ստացված շահութը փոխհատուցելու փոխարեն այս գումարը ուղղել վերջերս կարկուտից տուժած համայնքներին: |