Добавить в избранное

«Ռիելթորական գործունեության մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

40%60%

Ռիելթորական գործունեության կարգավորման և զարգացման ոլորտում առաջարկվող փոփոխություններից ակնկալվող արդյունքներն են՝

   1) Ռիելթորական գործունեության նորմատիվ իրավական բազայի ձևավորում, ներդրում և կիրառում,

   2) Ռիելթորական գործունեության ոլորտում միասնական կանոնների մշակում, նրանց պարտադիր կիրառման ապահովում,

   3) Ռիելթորների որակավորման և վերաորակավորման  ընթացակարգերի մշակում,

   4) Որակավորված ռիելթորների մասնագիտական շահերի պաշտպանություն,

   5) Անշարժ գույքի շուկայի մասնակիցների իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ներդրման և կիրառման ապահովում,

   6) Միասնական տեղեկատվական համակարգի մշակում, ներդրում և կիրառում,

   7) Ռիելթորական գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում՝ այդ ոլորտի գործունեության ստվերային հատվածի տեղափոխում հարկման դաշտ,

   8) Ռիելթորական գործունեության ոլորտի նկատմամբ հասարակության լայն զանգվածի վստահության բարձրացում,

  9) անշարժ գույքի կառավարման ինստիտուտի ներդրում և ոլորտի կարգավորում:

  • Обсуждалось

    30.12.2024 - 23.01.2025

  • Тип

    Закон

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1481

Принт

Предложения

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ ՀԿ

22.01.2025

12. Նախագծի 19-րդ հոդվածը անդրադառնում է վկայականի գործողության կասեցմանը և դադարեցմանը, որտեղ ներկայացված ժամկետները շատ խիստ են, ինչը կարող է հարվածել ռիելթորական գործունեությանը և գործարար միջավայրին: Հարկավոր է վերանայել կասեցման և դադարեցման մեխանիզմները, ինչպես նաև սահմանել նախազգուշացման և տուգանքի համակարգ՝ խուսափելով անհապաղ և խիստ պատժամիջոցներից: Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին կետով նշված է, որ վկայականի գործողությունը կասեցվում է`(...) 1) ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումից հետո եռօրյա ժամկետում սույն օրենքով սահմանված տեղեկությունները միասնական տեղեկատվական համակարգ չմուտքագրելու դեպքում. (...) Պետք է նկատի ունենալ, որ երեք օրը չափազանց կարճ ժամանակահատված է, հաշվի առնելով տեխնիկական խնդիրները կամ այլ գործոններ։ Առաջարում ենք հետևյալ փոփոխությունը՝ Տվյալները մուտքագրելու համար սահմանել ավելի երկար ժամկետ՝ 10 աշխատանքային օր, ինչը կհամապատասխանի միջազգային պրակտիկային։ Նույնը վկայականի գործողությունը կասեցնելու հետևյալ կետի մասով, որտեղ նշված է, որ վկայականի գործողությունը կասեցվում է` (...) 3) սույն օրենքով և ռիելթորական գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական ակտերով սահմանված պահանջները մեկ անգամ խախտելու դեպքում: (...) Վկայականի գործողությունը մեկ խախտման դեպքում կասեցնելն անհամաչափ է և կարող է վնաս հասցնել ոլորտի մասնագետներին։ Առաջարում ենք հետևյալ փոփոխությունը՝ Սահմանել նախազգուշացման փուլ՝ թույլ տալով ռիելթորին շտկել իր սխալը մինչև վկայականի կասեցումը։ Առաջարկում ենք ներդնել նախազգուշացման համակարգ նախքան վկայականի կասեցումը, լիազոր մարմինը պետք է․ • Պարտադիր ծանուցի ռիելթորին՝ ներկայացնելով խախտման բնույթն ու հետևանքները։ • Սահմանի շտկման ժամկետ (օրինակ՝ 5 աշխատանքային օր)՝ թույլ տալով, որ ռիելթորը շտկի սխալները։ Վերջինիս շտկման դեպքում խախտումը չպետք է դառնա վկայականի կասեցման կամ դադարեցման հիմք։ Օրենքի տեքստում առաջարկվող ձևակերպում․ «Վկայականի գործողությունը կասեցվում է միայն այն դեպքում, եթե ռիելթորը չի շտկել խախտումը լիազոր մարմնի կողմից սահմանված նախազգուշացման ժամկետում։ Նախազգուշացման ժամկետը չի կարող լինել 5 աշխատանքային օրից պակաս»։ Առաջարկում ենք տուգանքի համակարգի ներդրում նախքան վկայականի կասեցումը կամ դադարեցումը, խախտումների համար կարելի է կիրառել տուգանքներ՝ կախված խախտման ծանրությունից։ Տուգանքի կիրառումը պետք է դառնա առաջին քայլ, իսկ վկայականի կասեցումն ու դադարեցումը՝ վերջին քայլ։ Առաջարկում ենք կասեցման և դադարեցման ընթացակարգերի վերանայում, քանի որ կասեցման նախորդող գործողությունները՝ օրինակ նախազգուշացումը՝ խախտումը շտկելու հնարավորություն տալու համար է։ Կարող է լինել կարճաժամկետ կասեցում (օրինակ՝ 10 աշխատանքային օր)՝ լուրջ խախտումների դեպքում, իսկ վկայականը դադարեցնել միայն այն դեպքում, եթե խախտումը կրկնվում է պարբերաբար կամ անձը չի կատարում իր պարտավորությունները տուգանքի կամ նախազգուշացման փուլից հետո։ Պետք է նկատի ունենալ նաև, որ վկայականի դադարեցման դեպքում անձին մեկ տարի նոր վկայական ստանալու իրավունքից զրկելը չափազանց խիստ է։ Առաջարկվող փոփոխություն՝ նվազեցնել այդ ժամկետը մինչև 6 ամիս՝ բացառությամբ լուրջ խախտումների (օրինակ՝ փաստաթղթերի կեղծում)։ Բոլոր սուբյեկտներին ծանուցելու պահանջի պարզեցում, քանի որ գործող օրենքը պարտադրում է բոլոր սուբյեկտներին ծանուցել, ինչը կարող է բարդ և ժամանակատար լինել։ Առաջարկում ենք հետևյալ փոփոխությունը՝ Ծանուցումը կատարել միայն անմիջականորեն առնչվող կողմերին՝ ռիելթորին, իր գործատու կազմակերպությանը և պայմանագրի կողմերին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ ՀԿ

22.01.2025

11. Նույն հոդվածում անդրադարձ է կատարվում նաև որակավորման հանձնաժողովի կազմին, որտեղ նշվում է, որ (...) Ռիելթորի մասնագիտական որակավորումը (այսուհետ` որակավորում) կազմակերպում և իրականացնում է լիազոր մարմինը՝ որակավորման քննությունների միջոցով: Որակավորման քննություններն ընդունում է լիազոր մարմնի կողմից ստեղծած որակավորման հանձնաժողովը: Որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի երկու ներկայացուցիչ և Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններից տնտեսագիտական, իրավաբանական, գեոդեզիական գիտությունների թեկնածու հանդիսացող երեք ներկայացուցիչ՝ ռոտացիոն կարգով, առնվազն մեկ տարի ժամկետով։(...) Այստեղ ցանկանում ենք առաջարկել որակավորման հանձնաժողովի կազմում ներառել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍՈՑԱՑԻԱ» ՀԿ-ից երկու ներկայացուցչի, քանի որ լինելով ոլորտի միակ մասնագիտական կառույցը՝ ունենալով փորձառու մասնագետներ, ովքեր կարող են ավելի օբյեկտիվորեն գնահատել թեկնածուների պրակտիկ հմտությունները և աշխատանքային ունակությունները։ Ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցությունը կերաշխավորի, որ քննությունները համապատասխանեն ոլորտի պրակտիկ պահանջներին և կնպաստեն մասնագետների որակի բարձրացմանը։ Արտասահմանյան մի շարք երկրներում որոկավորման հանձնաժողովները կազմված են նմանատիպ մասնագետներց, ինչը ամրապնդում է ոլորտի հանդեպ վստահությունը։ Հաշվի առնելով վերոշարադրյալը առաջարկում ենք հանձնաժողովի կազմի վերաբերյալ սահմանել հետևյալ կարգավորումը՝ «Որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի երկու ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններից տնտեսագիտական, իրավաբանական, գեոդեզիական գիտությունների թեկնածուներից երեք ներկայացուցիչ՝ ռոտացիոն կարգով առնվազն մեկ տարի ժամկետով, ինչպես նաև գործակալների մասնագիտական ասոցիացիայի կողմից նշանակված երկու ներկայացուցիչ»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ ՀԿ

22.01.2025

10. Հոդված 17-ով սահմանվում է Ռիելթորական մասնագիտական որակավորման ստուգման կարգը, կազմակերպումն ու իրականացումը, որտեղ նշվում է, որ (...) Ռիելթորի որակավորման քննություններին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձինք: (...) Պետք է նկատի ունենալ, որ բարձրագույն կրթութան պահանջ սահմանելը կարևոր քայլ է ոլորտում ռիելթորական ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ՝ սահմանելով մասնագիտական որակավորման ստուգման մեխանիզմներ։ Բարձրագույն կրթության պահանջը, սակայն, ներկայիս պայմաններում կարող է սահմանափակել ոլորտի զարգացման հնարավորությունները, քանի որ Հայաստանի Հանրապետությունում չկա համապատասխան մասնագիտացում ապահովող բուհական ծրագիր։ Մի շարք խնդիրներից խուսափելու համար առաջարկում ենք ստեղծել մասնագիտական վերապատրաստման կարճաժամկետ կուրսեր (օրինակ՝ 3-6 ամիս), որոնք կհավասարեցվեն անհրաժեշտ կրթական մակարդակին և կուրսերի ավարտից հետո մասնակիցները կարող են ստանալ հավաստագիր, որը թույլ կտա մասնակցել որակավորման քննություններին, որի արդյունքում կստանան համապատասխան որակավորում։

Узнать больше