Добавить в избранное

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 20‑ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» թիվ 691-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 27-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված՝ տրանսպորտային միջոցների օտարման և պետական գրանցման-հաշվառման գործողությունների, ինչպես նաև՝ վարորդական վկայականի ստացման թվայանացման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ։

Պետք է նշել, որ ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշմամբ և ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 385-Ն որոշմամբ սահմանված պահանջների համաձայն՝ համապատասխանաբար տրանսպորտային միջոցի հաշվառման արդյունքում տրվող հաշվառման վկայագիրը և տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված որակավորման քննությունները դրական հանձնած անձին հատկացվող (այդ թվում՝ փոխանակման կամ կրկնօրինակի տրամադրման) վարորդական վկայականը հանդիսանում են պոլիկորբոնատե նյութից պատրաստված քարտեր։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն՝ տրանսպորտային տրանսպորտային միջոց վարելիս վարորդը պետք է իր մոտ ունենա տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և վարորդական վկայականը և դրանք ոստիկանի պահանջով ներկայացնի վերջինիս ստուգմանը, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 128-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում նշված փաստաթղթերի բացակայությամբ տրանսպորտային միջոց վարելու համար։

Այսպիսով, արդի ծրագրատեխնիկական զարգացման ժամանակաշրջանում ՀՀ քաղաքացու համար ՀՀ տարածքում վերը նշված փաստաթղթերի ֆիզիկական առկայությունը կորցրել է իր արդիականությունը, քանի որ այդ փաստաթղթերի ստուգման իրավասություն ունեցող պաշտոնատար անձիք ապահովված են տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ համակարգերին հասանելիության հնարավորություններով, ինչը լայն հնարավորություն է տալիս անձի վարորդական վկայականի և հաշվառման վկայագրի հետ կապված հարցերը պարզել անմիջապես ցանցային ստուգման, իսկ ցանցային անհասանելիության դեպքում՝ այդ փաստաթղթերի թվային ակտիվ հղումը սքանավորելու միջոցով, եթե առկա լինեն այդ փաստաթղթերի թվային տարբերակները։  

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը

Օրենքների նախագծերով առաջարկվում է հնարավորություն տալ ՀՀ տարածքում երթևեկել առանց հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի ֆիզիկական առկայության, եթե այդ փաստաթղթերը հատկացվել են ՀՀ իրավասու մարմինների կողմից։

Բացի այդ, նախագծերի ընդունման արդյունքում վարորդները կազատվեն այդ փաստաթղթերի հատկացման համար պետական տուրքի վճարումից, իսկ ՀՀ-ն այդ վճարման բացակայությունից չի տուժի, քանի որ նյութական առումով չի տպագրի համապատասխան փաստաթղթի քարտը՝ ծախսելով նյութեր և միջոցներ։

Հարկ է նշել նաև, որ նախագիծը չի բացառի ֆիզիկապես հաշվառման վկայագիր և վարորդական վկայական ունենալու գործընթացը, քանի որ միջազգային երթևեկության պայմաններում ՀՀ քաղաքացին, ըստ Վիեննայի՝ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և Եվրոպական Պառլամենտի և Խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20–ի 2006/126-ԵՀ հրահանգով ստանձնած պարտավորությունների, ֆիզիկապես (քարտի տեսքով) իր մոտ պետք է ունենա տրանսպորտային միջոց վարելու վարորդական վկայական, իսկ ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոց վարելու դեպքում՝ նաև հաշվառման վկայագիր։

Միաժամանակ, առաջարկվում է «Ոստիկանության մասին» մասին օրենքի 40.1-ին հոդվածի 2-րդ մասի կարգավորումն ուժը կորցնել՝ համանման կարգավորում նախատեսելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում այն հաշվառմամբ, որ դրանով նախատեսված պարտադիր վճարներ նախատեսող կարգավորումների բնույթն աղերսվում է և՛ ՀՀ ՆԳՆ ոստիկանության, և՛ ՀՀ ՆԳՆ այլ ստորաբաժանումների գործունեության հետ։ Ավելին, դրանով նախատեսվում է նաև սահմանել նոր՝ տրանսպորտային միջոցների պետական գրանցման‑հաշվառման գործողության արդյունքում տպագրված փաստաթղթերի առաքման համար գանձվող վճարների չափեր։

Նախագծերի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ և լրացումներ նախատեսել՝

1) ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ՝ նախատեսելով թվային հաշվառման վկայագրի բովանդակության և տրամադրման հետ կապված կարգավորումներ,

2) ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 385-Ն որոշման մեջ՝ նախատեսելով թվային վարորդական վկայականի բովանդակության և տրամադրման հետ կապված կարգավորումներ,

3) ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 1496-Ն որոշման մեջ՝ նախատեսելով կարգավորումներ դրա հիմքի փոփոխության և որոշման հավելվածով նախատեսված ցանկում տրանսպորտային միջոցների պետական գրանցման‑հաշվառման գործողության արդյունքում տպագրված փաստաթղթերի առաքման վճար նախատեսելու մասով։ 

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծերի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի ակնկալվում՝ այն հաշվառմամբ, որ թվային հաշվառման վկայագիր և վարորդական վկայական նախընտրող անձանց համամասնությամբ ՀՀ կողմից պոլիկորբոնատե նյութից պատրաստված քարտերի և դրանց տպագրման համար անհրաժեշտ նյութերի և միջոցների գնման ծախսերը կնվազեն։

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 20‑ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» թիվ 691-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 27-րդ կետի 3-րդ ենթակետից (տրանսպորտային միջոցների օտարման և պետական գրանցման-հաշվառման գործողությունների, ինչպես նաև վարորդական վկայականի ստացման թվայանացման գործընթացի լավարկում)։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է էապես դյուրացնել տրանսպորտային միջոցների հասարակ գրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև՝ գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման և հասարակ գրավոր գործարքի կատարմամբ միաժամանակ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման և հաշվառման գործընթացը՝ էապես նվազեցնելով ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական բաժինների հերթերը։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Продолжительность

    26.12.2024 10.01.2025
  • Тип

    Закон

  • Область

    Безопасность дорожного движения

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 277

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .