Добавить в избранное

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «ժգ.2)» կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«ժգ.2) սահմանում է մարզական, մշակութային և օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ (բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից) պայմանագրային հիմունքներով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, ցանկալի համարանիշների տրամադրման, արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցի՝ հատուկ տարածքում պահպանման, տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման, տրանսպորտային միջոցների պետական գրանցման‑հաշվառման գործողության արդյունքում տպագրված փաստաթղթերի և (կամ) հաշվառման համարանիշների առաքման, ինչպես նաև վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական և (կամ) գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար գանձվող վճարների չափերը։»։

 

Հոդված 2. Օրենքի 18.2-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «հաշվառման փաստաթուղթը» բառերից հետո լրացնել «, իսկ դրա թվային տարբերակի դեպքում՝ կասեցնել դրա գործողությունը:» բառերը.

2) 2-րդ մասում «հաշվառման փաստաթուղթը վերցնելու» բառերից հետո լրացնել «, իսկ թվային հաշվառման վկայագրի գործողությունը կասեցնելու» բառերը.

3) 3-րդ մասում «հաշվառման փաստաթուղթը վերցնելով» բառերից հետո լրացնել «կամ դրա թվային տարբերակի գործողությունը կասեցնելով» բառերը.

4) 4-րդ մասում «հիմքերը վերացնելուց հետո» բառերից հետո լրացնել «թվային հաշվառման վկայագիրի գործողությունն անմիջապես ապակասեցվում է, իսկ» բառերը։

 

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» ենթակետի՝

1) 1-ին պարբերությունում «տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը» բառերից հետո լրացնել «կամ դրա թվային տարբերակը» բառերը.

2) 2-րդ պարբերությունում «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ հաշվառման վկայագրի թվային տարբերակ).» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի`

1) 5-րդ մասում «ազգային» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից թվային եղանակով հատկացված ազգային վարորդական վկայականների թվային տարբերակները)» բառերը.

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է վարորդական իրավունքի վկայականը ստանալու կամ դրա թվային տարբերակը հատկացնելու պահից:»։

 

Հոդված 5 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ.Խաչատուրյան

 

«․․․․․» ․․․․․․․․․․․․․․․․․․․ 2025 թ.  

   Երևան

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 40.1‑ին հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։

 

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

 

Հանրապետության նախագահ

Վ.Խաչատուրյան

 

«․․․․․» ․․․․․․․․․․․․․․․․․․․ 2025 թ.   

   Երևան

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 25.1-ին հոդվածի 2-րդ մասում «վարելու իրավունքի վարորդական վկայական ստանալու» բառերից հետո լրացնել «կամ վարելու իրավունքի վարորդական վկայականի թվային տարբերակը հատկացնելու» բառերը։

 

Հոդված 2. Օրենսգրքի 128-րդ հոդվածը լրացնել 10-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«10. Սույն հոդվածի իմաստով վարորդական վկայական է համարվում նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից տրամադրված վարորդական վկայականի թվային տարբերակը։»:

 

Հոդված 3 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

 

Հանրապետության նախագահ

Վ.Խաչատուրյան

 

«․․․․․» ․․․․․․․․․․․․․․․․․․․ 2025 թ.   

   Երևան

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «համար» բառից հետո լրացնել «(բացառությամբ դրանց թվային տարբերակները հատկացնելու դեպքում)» բառերը։

 

Հոդված 2 Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետում «համար» բառից հետո լրացնել «(բացառությամբ դրա թվային տարբերակը հատկացնելու դեպքում)» բառերը։

 

Հոդված 3 Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

 

Հանրապետության նախագահ

Վ.Խաչատուրյան

 

«․․․․․» ․․․․․․․․․․․․․․․․․․․ 2025 թ.   

   Երևան

 

  • Продолжительность

    26.12.2024 10.01.2025
  • Тип

    Закон

  • Область

    Безопасность дорожного движения

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 279

Принт

Связанные документы / ссылки

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .