Ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույց
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______________ 2025 թվականի N ____ - Լ
ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ և ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը և ի կատարումն ՀՀ կառավարության 2023թ․ հոկտեմբերի 5-ի N 1717-Լ որոշմամբ հաստատված Հավելված 2-ի 1․1․2․ միջոցառման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1․ Հաստատել՝
Ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցը՝ համաձայն Հավելվածի,
2․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կազմակերպել Ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցի մեթոդաբանության մշակումը և հաստատել։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
18.12.2024 - 02.01.2025
-
Тип
Pешение
-
Область
Чрезвычайные ситуации
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 3231
Принт