В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 111-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
2 - Против
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 111-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ ՝
- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին» Ձև N2-տա (օդ) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին» Ձև N2-տա (օդ) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը հաստատելու մասին» N 111-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի նախաբանից ««Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների ա) կետերը և» բառերը հանել, լրացնելով այն ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 11)-կետը» բառերով,
2) Հրամանի N 1 հավելվածից «Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի հետ` 21 հոկտեմբերի 2008թ. N29-Ա որոշմամբ» բառերը հանել,
3) Հրամանի N 1 հավելվածի աղյուսակի.
ա. 1-ին տողում ««Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109» բառերը փոխարինել ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի N 23-Ն» բառերով,
բ. աղյուսակի 1-ին սյունակից «Ում է ներկայացվում» և «(ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊՏ տարածքային բաժնի անվանումը)» բառերը հանել, իսկ «գրանցման համարը» բառերից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը» բառերով,
գ. աղյուսակի 2-րդ սյունակից «Հաստատված է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008թ. դեկտեմբերի 16-ի N 450-Ն հրամանով» բառերը հանել, իսկ «1 օրինակ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային բաժին» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով,
4) Հրամանի N 1 հավելվածը լրացնել բաժին 3-ով.
«Բաժին 3. Հաշվետու տարվա ընթացքում օգտագործված վառելիքի քանակը
Հաշվետու տարվա ընթացքում օգտագործված վառելիքի քանակը |
||||
|
Բնական գազ (հազ.խոր.մ) |
Մազութ (տոննա) |
Փայտ (խոր.մ) |
Վառելիքի այլ տեսակներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Փաստացի |
|
|
|
|
այդ թվում կաթսայատանը |
|
|
|
|
»,
5) Հրամանի N 1 հավելվածը լրացնել բաժին 4-ով.
«Բաժին 4. Հաշվետու տարվա ընթացքում օգտագործված հումքի և արտադրված ապրանքի անվանումը և քանակը
հհ |
Օգտագործված հումքը |
Արտադրված ապրանքը |
|||
|
Անվանումը |
Քիմիական կազմը |
Քանակը |
Անվանումը |
Քանակը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
»,
6) Հրամանի N 1 հավելվածը լրացնել բաժին 5-ով.
«Բաժին 5. Մթնոլորտ արտանետումների հաշվարկման համար մեթոդաբանություն
Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների հաշվարկը իրականացվում է՝ համաձայն ։»,
(մեթոդաբանության անվանումը)
7) Հրամանի N 2 հավելվածի 1-ին կետի 3)-րդ ենթակետի «տեղեկանքում» բառը փոխարինել «Բաժին 3-ում» բառերով,
8) Հրամանի N 2 հավելվածի 1-ին կետը լրացել 4)-րդ ենթակետով՝ հետևյալ բառերով.
«4) Բաժին 4-ում բերվում են կազմակերպության կողմից հաշվետու տարվա ընթացքում փաստացի օգտագործված հումքի և արտադրված ապրանքի տեսակի ու քանակի վերաբերյալ տվյալներ։»,
9) Հրամանի N 2 հավելվածի 1-ին կետը լրացել 5)-րդ ենթակետով՝ հետևյալ բառերով.
«5) Բաժին 5-ում բերվում են կազմակերպության կողմից հաշվետու տարվա ընթացքում վնասակար նյութերի արտանետումները հաշվարկման համար կիրառվող մեթոդաբանությունը (ՍԹԱ-ների նախագծի առկայության դեպքում արտանետումների հաշվարկները իրականացնել այն մեթոդաբանության համաձայն, որն օգտագործվել է ՍԹԱ նախագծում արտանետումների հաշվարկման համար, իսկ միայն հաշվառման ենթակա սահմանված կարգով ՍԹԱ նախագիծ չունեցող իրավաբանական անձինք և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք արտանետումների հաշվարկը պետք է իրականացնեն ՝ համաձայն Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածման դիտարկումների և գնահատման համատեղ ծրագրի և Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության արտանետումների հաշվառման ձեռնարկի)։
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին» վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման բաժնի գործարկումից հետո:
-
Обсуждалось
17.12.2024 - 01.01.2025
-
Тип
Приказ
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 1012
Принт