Добавить в избранное

В стадии разработки

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ 2025-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

100%0%

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն 17.12.2024 11:59:04 Նախագծի 5.3.1 Ծրագրում առաջարկում ենք ավելացնել «Արհմիությունների դերի բարձրացում» բառերը։ Ծրագրի անվանումը դարձնելով՝ «Աշխատանքային հարաբերությունների կարգավորման համակարգի կատարելագործում, սոցիալական գործընկերության խթանում և Արհմիությունների դերի բարձրացում:» Առաջարկն ընդունվել է մասնակի։ Արհմիություններին վերաբերելիք ձևակերպումն առանձնացվել է 4-րդ կետից։ Ինչ վերաբերում է առաջարկվող լրացմանը, ապա այն գործատուների հետ համապարփակ քննարկումներ է ենթադրում, իսկ նախագիծն արդեն բազմիցս քննարկվել է գործատուների հետ։
2 Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն 17.12.2024 12:26:04 Առաջարկում ենք Նախագծի 5.3.1 Ծրագրի արդյունքների 4-րդ կետից Արհմիություններին վերաբերող մասը առանձնացնել տեսչական մարմնից և գրել առանձին կետով և ավելացնել «Գործատուների կառավարման մարմիններում Արհմիությունների ներկայացուցիչների մասնակցության օրենսդրական մեխանիզմների ներդրում» բառերը։ Արդյունքի համապատասխան կետը վերախմբագրելով հետևյալ կերպ «Արհմիությունների դերի բարձրացման նպատակով վերանայվելու է սոցիալական գործընկերության ամրապնդման մեխանիզմները՝ մշակելով աշխատողների ներկայացուցչական մարմիններում ընտրված աշխատողների պաշտպանվածությանը վերաբերող կարգավորումներ, գործատուների կառավարման մարմիններում Արհմիությունների ներկայացուցիչների մասնակցության օրենսդրական մեխանիզմների ներդրում»։ Առաջարկն ընդունելի չէ, քանի որ արհմիությունը սոցիալական գործընկերության կողմերից մեկն է և արդեն իսկ ներառված է ձևակերպման մեջ։
3 Կանանց աշխատանքային իրավունքների հարթակ 25.12.2024 18:29:18 ԱՌԱՋԱՐԿ 1․ Առաջարկում ենք վերանայել ներկայացված ռազմավարական ծրագիրը և ներառել հետևյալ գլուխները՝ 1․արձագանք ոչ ֆորմալ աշխատողների հիմնախնդիրներին, 2․ զբաղվածության ոլորտում խտրականության վերացմանն ուղղված ծրագրեր, 3․ վարձատրության գենդերային խզվածքի վերացմանն ուղղված ծրագրերի իրականացում, մասնավորապես, աշխատավարձների թափանցիկությանն ուղղված միջոցառումներ, 4․ իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների բարելավում, 5․ առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ազգային մեխանիզմի ստեղծում, 6․ առողջապահության և աշխատանքի տեսչության լիազորությունների ընդլայնում, աշխատակազմի վերապատրաստում, պետական վերահսկողության ուժեղացում: Հիմնավորում Ռազմավարական ծրագրում բացակայում են զբաղվածության ռազմավարության համար այնպիսի էական խնդիրներին արձագանքող նպատակներ ու ծրագրեր, ինչպիսիք են իրավունքի պաշտպանության մեխանիզմների բարելավումը, ոչ ֆորմալ աշխատողների խնդիրներին արձագանքը, սոցիալական պաշտպանության երաշխիքների լավարկումը, զբաղվածության ոլորտում խտրականության վերացմանն ուղղված ինստիտուցիոնալ խնդիրների լուծումը և իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների բարելավումը, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովումը: Այս բոլոր կետերը բխում են ինչպես միջազգային փորձից, այնպես էլ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններից այս ոլորտում: Ըստ ԱՄԿ 122 կոնվենցիայի պահանջների, որը ՀՀ֊ն վավերացրել է 1994թ֊ին, Զբաղվածության ազգային ռազմավարության նպատակներից պետք է լինի բոլորին իրենց համապատասխան աշխատանքի ապահովումը, ինչը ներառում է նաև աշխատանքի ազատ ընտրությունը և պաշտպանությունը խտրականությունից: Հատկապես արդյունաբերական զարգացման տեսլական ունեցող այս ռազմավարական ծրագրում կարևոր է, որպեսզի աշխատողների կյանքը, առողջությունը, անվտանգությունը և իրավունքներն ապահովված լինեն: Հակառակ դեպքում, ինդուստրիալիզացիան կբերի աշխատողների իրավունքների լայնածավալ խախտումների: Առաջարկն ընդունվել է մասնակի։ Առաջարկով բարձրացված հիմնախնդիրներին անդրադարձը կատարվել է որպես խաչվող թեմաներ, դրանց մի մասն անուղղակիորեն ներառված են մշակված ծրագրում և միջոցառումներում։
4 Կանանց աշխատանքային իրավունքների հարթակ 25.12.2024 18:43:54 ԱՌԱՋԱՐԿ 2 Առաջարկում ենք Ռազմավարական ծրագրում անդրադառնալ կանանց զբաղվածությանը խոչընդոտող բոլոր խնդիրներին, շեշտադրել աշխատավայրում խտրականությունը, ոտնձգությունն ու աշխատավայրում և ընտանիքում բռնության հիմնախնդիրները և որպես լուծում մշակել դրանց արձագանքող ծրագրեր: Քանի որ ռազմավարական ծրագիրը նախատեսում է հատուկ արդյունաբերական գոտիների ստեղծում, առաջարկում ենք հատուկ կանոններ մշակել գոտում աշխատող գործատուների համար, ինչպիսին, օրինակ, գենդերային խտրականության, ոտնձգության ու բռնության դեմ արդյունավետ ներքին քաղաքականությունների ու մեխանիզմների առկայությունն է: Հիմնավորում Ռազմավարական ծրագրի նախագծում ներկայացված վիճակագրությունը ցույց է տալիս, որ 25-29 տարեկանում կանանց ներգրավումն աշխատաշուկայում տղամարդկանց համեմատ ամենաքիչն է, սակայն Ռազմավարական ծրագրում թիրախավորված են միայն 30-39 տարեկան կանայք: Սա Նախագծում բացատրվում է այն հանգամանքով, որ 25-29 տարեկան կանայք թիրախավորված են որպես երիտասարդներ, սակայն այդ թիրախավորումը գենդերային առումով չեզոք է: Որպես կանանց՝ աշխատաշուկայից դուրս մնալու միակ խնդիր ռազմավարական ծրագիրը դիտարկում է առաջին երեխայի ծնունդը: Այս մասով նախագծում անդրադարձ չկա որևէ խորքային վերլուծության, այլ պարզապես նշվում է, որ ամենամեծ խզվածքը համընկնում է առաջին երեխայի ծննդյան հետ: Այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են կարծրատիպերը, ընտանեկան բռնությունը, ընտանեկան պարտականությունների ոչ համաչափ բաշխումը որևէ կերպ գնահատական չեն ստացել փաստաթղթում: Դեռ ավելին, կանայք հաճախ դուրս են մնում աշխատաշուկային նաև ապօրինի ազատումների հետևանքով, ինչը ոչ բոլորն ունեն հնարավորություն վիճարկելու դատարանում: Չվերլուծելով խնդիրների բազմազանությունը, ռազմավարական ծրագիրը որպես լուծում առաջարկում է ոչ ֆորմալ և ճկուն կրթական ծրագրեր, առաջին անգամ շուկա մուտք գործելուց հարկային առավելություններ, որոնք կանանց համար սպեցիֆիկ չեն և որևէ կերպ չեն հասցեագրում կանանց՝ աշխատաշուկայում ներգրավվածության խոչընդոտող խորքային խնդիրները: Առաջարկով բարձրացված հիմնախնդիրներին անդրադարձը կատարվել է որպես խաչվող թեմաներ, որոնք վերաբերելի են ռազմավարությամբ թիրախավորված բոլոր 4 խմբերին։ Ինչպես վերը նվեց, ռամավարության մշակման համար հիմք են հանիսացել խորքային խնդիրների ուսումնասիրության արդյունքները, այդ թվում՝ կանանց զբաղվածությանը խոչընդոտող խնդիրների մասով։ Նախարարության կողմից զուգահեռաբար մշակվել է մեկ այլ՝ գենդերային ռազմավարության նախագիծ, որում անդրադարձ է կատարված խտրականության, կարծրատիպերի և բարձրացված շատ այլ խնդիրների համակարգային լուծման մեխանիզմներին ու գործիքներին։ Ավելին, սույն ռազմավարական ծրագրի նախագիծը քննարկվել է նաև միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես օրինակ՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական ուսումնական հիմնադրամի, Համաշխարհային բանկի, ինչպես նաև անցել է բազմաթիվ հանրային քննարկումներ։
5 Կանանց աշխատանքային իրավունքների հարթակ 25.12.2024 18:43:54 ԱՌԱՋԱՐԿ 3 Առաջարկում ենք Ռազմավարական ծրագրում ներառել զբաղվածության քաղաքականության քարտեզագրման ու արդյունավետության ուսումնասիրության, ինչպես նաև միջազգային փորձի վերլուծության արդյունքները, եթե դրանք իրականացվել են կամ հեռացնել հղումն այս փաստաթղթերին Նախագծի 1-ին գլխից և ռազմավարական ծրագրի հիմնավորվածությունը չկապել առկա քաղաքականության բացերի կամ միջազգային փորձի հետ: Հիմնավորում Ռազմավարական ծրագրի գլուխ 1-ում նշվում է, որ Ծրագիրը հիմնված է բազմաշերտ հետազոտության վրա և վերլուծության ընթացքում կատարվել է Աշխատուժի պրոֆիլավորում, Աշխատուժի միտումների վերլուծություն, Զբաղվածության քաղաքականության քարտեզագրում և արդյունավետության ուսումնասիրություն, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի ուսումնասիրում՝ 9 երկրների (Ավստրիա, Գերմանիա, Չեխիա, Հունգարիա, Էստոնիա, Լատվիա, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա) շրջանակում: Մինչդեռ փաստաթղթում ներկայացված են միայն Աշխատուժի պրոֆիլավորման և միտումների վերլուծության հատվածները, իսկ զբաղվածության քաղաքականությունը և միջազգային փորձը վերլուծված չեն և չեն դրվել Ռազմավարական ծրագրի հիմքում: Զբաղվածության քաղաքականության քարտեզագրումը բացակայում է, չկա դրա արդյունավետության ուսումնասիրում, առկա խնդիրների և թերացումների բացահայտում և ներկայացված ծրագիրը որևէ կերպ չի բխում առկա քաղաքականության բացերից: Ռազմավարական ծրագրում ներկայացված չէ նաև միջազգային որևէ փորձի վերլուծություն: Նման հետազոտություն իրականացնելու դեպքում պարզ կդառնար, որ վերոնշյալ բոլոր երկրներում զբաղվածության ռազմավարությունները մեծ շեշտ են դրել աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավման վրա, ինչը կարող է դրանց հաջողված լինելու հիմնական բաղադրիչներից մեկը լինել: Առաջարկը չի ընդունվել։ Ինչպես նշված է նախագծի հավելվածի 2-րդ կետում՝ Ծրագիրը հիմնված է բազմաշերտ հետազոտության վրա։ Հետազոտության շրջանակներում մասնավորապես կատարվել է` աշխատուժի պրոֆիլավորում, աշխատաշուկայի միտումների վերլուծություն, զբաղվածության քաղաքականության քարտեզագրում և արդյունավետության ուսումնասիրություն, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն։ Նշված յուրաքանչուր վերլուծության և ուսումնասիրության արդյունքում մշակվել է առանձին վերլուծական նյութ, որն ամբողջությամբ ներառել կառավարության որոշման նախագծում հնարավոր չէ։ Նախագիծը ներառում է այդ ուսումնասիրությունների արդյունքում վեր հանված հիմնական ու կարևորագույն դրույթներն ու եզրահանգումները, որոնք թույլ են տվել իրականացնել կանխատեսումներ և մշակել համապարփակ քաղաքականություն համապատասխան ծրագրերով ու միջոցառումներով։
6 Կանանց աշխատանքային իրավունքների հարթակ 25.12.2024 18:43:54 ԱՌԱՋԱՐԿ 4 Առաջարկում ենք Ծրագիրը համալրել մինչ օրս իրականացված զբաղվածության քաղաքականության վերլուծությամբ և միջազգային լավագույն փորձի կիրառմամբ հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց և բռնի տեղահանված անձանց զբաղվածության մասով: Մասնավորապես, առաջարկում ենք Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության համար կոնկրետ թիրախային ծրագրերի մշակում, ինչպիսիք են հատուկ կրթական, վերապատրաստման և աշխատանքի պատրաստման ծրագրերը և զբաղվածության ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց հարմարվողական գործընթացների մոնիտորինգի և գնահատման մեխանիզմները։ Առաջարկում ենք նաև արդյունաբերական գոտիների համար ամրագրել խելամիտ հարմարեցումների իրականացման հստակ չափորոշիչներ, տրամարդել պետական ֆինանսավորում և ստեղծել մեխանիզմներ, որոնցով կապահովվի խելամիտ հարմարեցումների տեսակի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում հաշմանդամություն ունեցող աշխատողների կարիքների կարևորությունը և վերջիններիս լսված լինելու իրավունքը: Հիմնավորում Ռազմավարական ծրագրում թիրախավորված չեն հաշմանդամություն ունեցող անձինք, բռնի տեղահանված անձինք և այլ խոցելի խմբեր: Ռազմավարական ծրագրում վերլուծված չեն մինչ օրս իրականացված զբաղվածության ծրագրերն ու ներկայացված չեն դրանց բացերն ու դրական կողմերը, ինչի պարագայում հնարավոր կլինել կազմել առավել արդյունավետ թիրախային ծրագիր խոցելի խմբերի համար: Հաշմանդամություն ունեցող կանանց զբաղվածության ապահովման տեսանկյունից, հատկապես կարևորում ենք խելամիտ հարմարեցումների համար գործատուներին տրամադրվող ռեսուրսները, սակայն անկյունաքարային է, որպեսզի պետությունը նաև սահմանի խելամիտ հարմարեցումների ընտրության չափորոշիչներ, որտեղ աշխատողներն ու նրանց կարիքները կլինեն կենտրոնական: Այսպես, նախկին ծրագրերի իրագործման ընթացքում գործատուների մեծամասնությունը ձեռք էին բերում տեսախցիկներ, ինչը որևէ կերպ չի բարելավում հաշմանդամություն ունեցող անձանց իրավիճակը: Առաջարկն ընդունվել է։ Զբաղվածության ռազմավարական ծրագրի հիմքում դրված է տարեկան վերանայման սկզբունքը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներդրվել է հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը, ռազմավարության առաջիկա փոփոխությունները նախատեսվում է իրականացնել այդ համակարգի գործարկման արդյունքների խորքային վերլուծություն իրականացնելու և վերլուծության արդյունքներով նոր թիրախային ծրագրեր և միջցառումներ ներդնելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովմանը, ապա այդ անձինք որպես առանձին թիրախային խումբ նախատեսված չեն, սակայն նրանց ներառականության ապահովման նպատակով նախատեսված է համապատասխան անդրադարձի կատարում ռազմավարական ծրագրերի և միջոցառումների իրականացման ընթացակարգերի մշակման գործընթացներում։
7 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 25.12.2024 14:58:23 Ռազմավարական նպատակ 1-ը սահմանելիս առաջարկվում է դիտարկել նաև ենթակառուցվածքների ժամանցային, մշակութային բաղադրիչը և 1․2․1 ծրագրով սահմանել գործողություններ այդ ուղղությամբ ևս՝ հիմք ընդունելով այն, որ երիտասարդներին պետք է հնարավորություն տրվի բալանսավորել աշխատանքը և անձնական կյանքը։ Առաջարկն ընդունվել է մասնակի։ Կարևորելով բարձրացված հարցը՝ կարծում ենք, որ այն պետք է տեղ գտնի երիտասարդական քաղաքականության շրջանակներում, որը կլրացնի սույն ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումներին:
8 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 25.12.2024 14:59:31 Թիրախ խմբերն ընտրելիս, ինչպես օրինակ միջին տարիքի (30-40) չաշխատող կանայք հասկացությունը սահմանելիս հիմք ընդունել նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծով սահմանված տարիքային շեմը, որը ԱԺ կողմից ընդունման փուլում է։ Առաջարկը չի ընդունվել, նշված թիրախային խումբը միջին տարիքի կանայքեն, տարիքային շեմը թիրախավորվել է` ելնելով ռազմավարական ծրագրի նախագծի մշակման հիմքում ընկած ուսումնասիրության արդյունքները։
9 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 25.12.2024 15:00:10 Գլուխ 8-րդի 109-րդ կետով ձևովորվող աշխատաշուկայի քաղաքականությանը վերաբերվող աշխատանքային խմբի կազմում ներառել նաև շահագրգիռ հասարակական կազմակրպությունների, գործատուների և արհմիությունների ներկայացուցիչներ՝ գործընթացն առավել մասնակցային, նպատակային և արդյունավետ կազմակերպելու նպատակով։ Առաջարկն ընդունվել է մասնակի։ Նախատեսվել է դրույթ, համաձայն որի աշխատանքային խմբի հանդիպումներին կարող են ներգրավվել նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունների, գործատուների և արհմիությունների ներկայացուցիչներ։
10 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 25.12.2024 15:00:51 Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրի նախագծով նախատեսվում է նախաձեռնել աշխատաշուկայի ոլորտի քաղաքականությանը վերաբերվող աշխատանքային խմբի ձևավորում՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ ԿԳՄՍ, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Վիճակագրական կոմիտեի, ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչների ներգրավմամբ: Կազմակերպվելու են խմբի եռամսյակային հանդիպումներ՝ արդյունքների մասին զեկույցի մշակմամբ: Առաջարկվում է, աշխատանքային խմբում ընդգրկել նաև սոցիալական գործընկերներին, քանի որ նախագծի շահառուն աշխատողն է, իսկ աշխատատեղ ստեղծողը գործատուն։ Առաջարկն ընդունվել է մասնակի։ Նախատեսվել է դրույթ, համաձայն որի` աշխատանքային խմբի հանդիպումներին կարող են ներգրավվել նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունների, գործատուների և արհմիությունների ներկայացուցիչներ։