«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 276-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 867 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
1 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 276-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 867 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս ֆլյուորոգրաֆիան որպես ախտորոշման մեթոդ բժշկագիտության մեջ գործնականում կորցրել է իր արդիականությունը։ Քանի որ ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունը ունի ախտորոշման նվազ աստիճանի արդյունավետություն, գործնականում որոշ հիվանդությունների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ իրականացնել նաև ռենտգենաբանական կամ ճառագայթային այլ ախտորոշիչ հետազոտություններ (օր․՝ թվային ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա)։ Միաժամանակ, ներկայումս տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մի քանի անգամ իջել է թվային ռենտգեն հետազոտման սարքերի կողմից առաջացրած ճառագայթային ծանրաբեռնվածությունը՝ հավասարվելով ֆլյուորոգրաֆ սարքի կողմից առաջացվող ծանրաբեռնվածությանը։ Նույն միտումը դիտվում է նաև համակարգչային տոմոգրաֆիայի դեպքում։ Որպես ախտորոշման մեթոդ՝ ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունը չի համապատասխանում ներկայիս բժշկագիտության պահանջներին։
Միաժամանակ, Առողջապահության նախարարության Լիցենզավորման գործակալության կողմից իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում շահագործվող ֆլյուորոգրաֆ սարքերի քանակական և որակական տվյալների ուսումնասիրություն: Ուսումնասիրության ընթացքում պարզ է դարձել, որ շահագործվող սարքերը (այդ թվում և շարժական ֆլյուորոգրաֆ սարքերը) գերազանցապես հնամաշ են (հիմնականում 1970-7980թթ. արտադրության), չեն պահպանվել սարքերի ուղեկցական փաստաթղթերը, այլևս չեն գործում այդ սարքերը արտադրած կազմակերպությունները, հետևաբար բացակայում են նաև դրանց պահեստամասերը, չկան պաշտոնական ներկայացուցիչ կազմակերպություններ, ինչը անհնար է դարձնում դրանց պատշաճ սպասարկումը և խնամքը:
2. Առաջարկվող կագավորումների բնույթը
Հիմք ընդունելով սույն հիմնավորման 1-ին կետով նկարագրված ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածի համաձայն Առողջապահության նախարարության Լիցենզավորման գործակալության կողմից վարվող լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանում առկա տեղեկությունները այն մասին, որ բժշկական օգնության և սպասարկման ճառագայթային ախտորոշիչ` ֆլյուորոգրաֆիկ տեսակով գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք ունեն նաև ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական տեսակով գործունեության իրականացման լիցենզիաներ, առաջարկվում է ճառագայթային ախտորոշիչ` ֆլյուորոգրաֆիկ տեսակը ուժը կորցրած ճանաչել:
Միաժամանակ, Հայաստանի Հանարպետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման 12-րդ հավելվածի պարզաբանում բաժնի ընդհանուր դրույթներ մասի 18-րդ պարբերությամբ սահմանված է, որ բժշկական օգնության և սպասարկման շարժական տեսակներով և լաբորատոր-ախտորոշիչ` «նմուշառում» տեսակով կարող են լիցենզավորվել միայն բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակին համապատասխան վայրի պահանջով լիցենզիայի առկայության դեպքում: Նշվածով և շարժական ֆլյուորոգրաֆ սարքերի նույպես ոչ բավարար որակական տվյալներով պայմանավորված, առաջարկվում է ճառագայթային ախտորոշիչ` շարժական ֆլյուորոգրաֆիկ տեսակը ևս ուժը կորցրած ճանաչել:
Բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար, այդ թվում նաև ճառագայթային ախտորոշիչ` ֆլյուորոգրաֆիկ և շարժական ֆլյուորոգրաֆիկ տեսակներով գործունեության իրականացման համար կառուցվածքային, գույքային, տեխնիակական և մասնագիտական որակավորման պայմանները և պահանջները սահմանաված են Հայաստանի Հանարպետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ, ուստի նշված տեսակները ուժը կորցրած ճանաչելու դեպքում անհրաժեշտ է նաև Հայաստանի Հանարպետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշումից ուժը կորցրած ճանաչել քննարկվող տեսակներին վերաբերող կարգավորումները:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության կողմից:
4. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի թիվ 276-Ն և 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծերի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերը ռազմավարական փաստաթղթերից չեն բխում:
-
Обсуждалось
05.12.2024 - 20.12.2024
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 807
Принт