«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 276-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 867 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
1 - За
-
1 - Против
Հիմք ընդունելով ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածի համաձայն Առողջապահության նախարարության Լիցենզավորման գործակալության կողմից վարվող լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանում առկա տեղեկությունները այն մասին, որ բժշկական օգնության և սպասարկման ճառագայթային ախտորոշիչ` ֆլյուորոգրաֆիկ տեսակով գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք ունեն նաև ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական տեսակով գործունեության իրականացման լիցենզիաներ, առաջարկվում է ճառագայթային ախտորոշիչ` ֆլյուորոգրաֆիկ տեսակը ուժը կորցրած ճանաչել:
Միաժամանակ, Հայաստանի Հանարպետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման 12-րդ հավելվածի պարզաբանում բաժնի ընդհանուր դրույթներ մասի 18-րդ պարբերությամբ սահմանված է, որ բժշկական օգնության և սպասարկման շարժական տեսակներով և լաբորատոր-ախտորոշիչ` «նմուշառում» տեսակով կարող են լիցենզավորվել միայն բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակին համապատասխան վայրի պահանջով լիցենզիայի առկայության դեպքում: Նշվածով և շարժական ֆլյուորոգրաֆ սարքերի նույպես ոչ բավարար որակական տվյալներով պայմանավորված, առաջարկվում է ճառագայթային ախտորոշիչ` շարժական ֆլյուորոգրաֆիկ տեսակը ևս ուժը կորցրած ճանաչել:
-
Обсуждалось
05.12.2024 - 20.12.2024
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 797
Принт