Добавить в избранное

В стадии разработки

<ՀՀ 2018/19 ուստարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը

 

   1. Անհրաժեշտությունը.

Նախագիծն ընդունվում է <<Կրթության մասին>> ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան:

 

2

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

 

 

       ՀՀ կառավարության աշխատակազմը /ՀՀ պետական կառավարման ակադեմիա/, ՀՀ ոստիկանության կրթահամալիրը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, Գիտությունների ազգային ակադեմիան, Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները, <<Ա.Ի.Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա /Երևանի ֆիզիկայի ինստիտուտ/>>, <<ՔԵՆԴԼ>> սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ հիմնադրամը, <<ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ>> ՓԲԸ և <<Մատենադարան>> Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ>> հիմնադրամը, Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն ՊՈԱԿ-ը ներկայացրել են ասպիրանտական կրթական ծրագրով իրենց հայտերը:

       ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը, Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարությունը և <<Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան>> հիմնադրամը ներկայացրել են օրդինատուրայի կրթական ծրագրով իրենց հայտերը:

      ՀՀ կառավարության աշխատակազմը /ՀՀ պետական կառավարման ակադեմիա/, Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անավան լեզվահասարակագիտական համալսարանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը ներկայացրել են դոկտորանտական կրթական ծրագրով իրենց հայտերը:  

 

3

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

 

 

       Յուրաքանչյուր տարի, ՀՀ գերատեսչություններից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ըստ մասնագիտությունների, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների պետության կողմից պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ ասպիրանտական և դոկտորանտական կրթական ծրագրով տեղերը:

     Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելությունը և կարգավորել իրավական դաշտը տվյալ բնագավառում:

 

 

4. Կարգավորման նպատակը և բնույթը.

 

 

     Ասպիրանտական, դոկտորանտական և օրդինատուրայի կրթական ծրագրով բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին ուսումնառության անվճար` առանց տարկետման և տարկետման իրավունքով տեղերի հատկացում:

 

5

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

 

     ՀՀ կառավարության աշխատակազմ /ՀՀ պետական կառավարման ակադեմիա/,                             ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարություն, Գիտությունների ազգային ակադեմիա, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ, <<Ա.Ի.Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա /Երևանի ֆիզիկայի ինստիտուտ/>>, <<ՔԵՆԴԼ>> սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ հիմնադրամներ, <<ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ>> ՓԲԸ և <<Մատենադարան>> Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ>> հիմնադրամ, Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն ՊՈԱԿ:

 

6

6. Ակնկալվող արդյունքը.

 

 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2018/2019 ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել 379 տեղ ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով, որից 140 տեղ առկա ուսուցմամբ և 239 տեղ հեռակա ուսուցմամբ, 95 տեղ օրդինատուրայի կրթական ծրագրով, 12 տեղ ինտերնի կրթական ծրագրով, 13 տեղ դոկտորանտուրայի կրթական ծրագրով:

 

 

                                                                 Տեղեկանք

<<Հայաստանի Հանրապետության 2018/2019 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեների վրա ազդեցության մասին

 

Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:

     

 

 

                                                                            Տեղեկանք

<<Հայաստանի Հանրապետության 2018/2019 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

       1.

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մասին ընդունման առնչությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

       2.

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

  • Обсуждалось

    14.03.2018 - 30.03.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11525

Принт