Լրամշակման փուլում է
<ՀՀ 2018/19 ուստարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
-
4 - Կողմ
-
3 - Դեմ
|
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը
1. Անհրաժեշտությունը. Նախագիծն ընդունվում է <<Կրթության մասին>> ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան: |
|
|
2 |
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. |
|
|
ՀՀ կառավարության աշխատակազմը /ՀՀ պետական կառավարման ակադեմիա/, ՀՀ ոստիկանության կրթահամալիրը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, Գիտությունների ազգային ակադեմիան, Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները, <<Ա.Ի.Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա /Երևանի ֆիզիկայի ինստիտուտ/>>, <<ՔԵՆԴԼ>> սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ հիմնադրամը, <<ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ>> ՓԲԸ և <<Մատենադարան>> Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ>> հիմնադրամը, Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն ՊՈԱԿ-ը ներկայացրել են ասպիրանտական կրթական ծրագրով իրենց հայտերը: ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը, Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարությունը և <<Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան>> հիմնադրամը ներկայացրել են օրդինատուրայի կրթական ծրագրով իրենց հայտերը: ՀՀ կառավարության աշխատակազմը /ՀՀ պետական կառավարման ակադեմիա/, Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անավան լեզվահասարակագիտական համալսարանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը ներկայացրել են դոկտորանտական կրթական ծրագրով իրենց հայտերը: |
|
3 |
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. |
|
|
Յուրաքանչյուր տարի, ՀՀ գերատեսչություններից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ըստ մասնագիտությունների, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների պետության կողմից պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ ասպիրանտական և դոկտորանտական կրթական ծրագրով տեղերը: Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելությունը և կարգավորել իրավական դաշտը տվյալ բնագավառում: |
|
|
4. Կարգավորման նպատակը և բնույթը. |
|
|
Ասպիրանտական, դոկտորանտական և օրդինատուրայի կրթական ծրագրով բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին ուսումնառության անվճար` առանց տարկետման և տարկետման իրավունքով տեղերի հատկացում: |
|
5 |
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. |
|
|
ՀՀ կառավարության աշխատակազմ /ՀՀ պետական կառավարման ակադեմիա/, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարություն, Գիտությունների ազգային ակադեմիա, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ, <<Ա.Ի.Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա /Երևանի ֆիզիկայի ինստիտուտ/>>, <<ՔԵՆԴԼ>> սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ հիմնադրամներ, <<ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ>> ՓԲԸ և <<Մատենադարան>> Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ>> հիմնադրամ, Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն ՊՈԱԿ: |
|
6 |
6. Ակնկալվող արդյունքը. |
|
|
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2018/2019 ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել 379 տեղ ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով, որից 140 տեղ առկա ուսուցմամբ և 239 տեղ հեռակա ուսուցմամբ, 95 տեղ օրդինատուրայի կրթական ծրագրով, 12 տեղ ինտերնի կրթական ծրագրով, 13 տեղ դոկտորանտուրայի կրթական ծրագրով: |
Տեղեկանք <<Հայաստանի Հանրապետության 2018/2019 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեների վրա ազդեցության մասին |
||
Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում: |
||
Տեղեկանք <<Հայաստանի Հանրապետության 2018/2019 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին |
|
1. |
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մասին ընդունման առնչությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա: |
2. |
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: |
-
Քննարկվել է
14.03.2018 - 30.03.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 11642
Տպել