Добавить в избранное

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      2023 թվականի մայիսի 3-ին ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) շարադրվել է նոր խմբագրությամբ: Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով Կառավարության իրավասություն է սահմանվել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) կամ ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգի հաստատումը: Օրենքի նախորդ խմբագրությամբ ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվության մշակման գործունեություն իրականացնելու դեպքերի համար լիցենզավորում չի պահանջվել, ինչի հետևանքով նման գործունեության շրջանակներում նախաձեռնողները բախվել են մի շարք խնդիրների, այդ թվում՝ մասնագիտական: Մինչդեռ լիցենզավորված գործունեությունը կարող է գործընթացը տեղափոխել առավել մասնագիտական տիրույթ՝ բարձրացնելով ՇՄԱԳ և ՌԷԳ գործընթացների արդյունավետությունը:

      Ըստ այդմ՝ Օրենքի նոր խմբագրությամբ սահմանվել է, որ ՌԷԳ-ի կամ ՇՄԱԳ-ի արդյունքներն ամփոփող փաստաթուղթը՝ հաշվետվությունը, կարող է մշակել միայն համապատասխան լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը:

      «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 24-ի N 866-Ա որոշման հավելվածի 8-րդ կետով սահմանվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը Վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» միջոցառումը, ինչի համար վերջնաժամկետ է ամրագրվել 2024 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է ընդունել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգ, ինչի արդյունքում նախաձեռնողները ՌԷԳ-ի կամ ՇՄԱԳ-ի արդյունքներն ամփոփող փաստաթուղթը՝ հաշվետվությունը, կարող են մշակել միայն համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում կամ կարող են ներգրավել այդպիսի լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի՝ գործընթացն իրականացնելով առավել մասնագիտական և արդյունավետ հենքի վրա:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Շրջակա միջավայրի նախարարություն:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունմամբ նախաձեռնողները ՌԷԳ-ի կամ ՇՄԱԳ-ի արդյունքներն ամփոփող փաստաթուղթը՝ հաշվետվությունը, կարող են մշակել միայն համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում կամ կարող են ներգրավել այդպիսի լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի՝ գործընթացն առավել մասնագիտական և արդյունավետ հենքի վրա իրականացնելու նպատակով:

 

  1. Տեղեկատվություն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխությունների կատարման անհրաժեշտության բացակայության մասին

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում նախատեսվում է լիցենզավորող հանձնաժողովի կազմի և կանոնադրության հաստատում լիցենզավորող մարմնի կողմից:

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է պետական բյուջեի մուտքերի ավելացում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացված նախագիծը բխում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 24-ի N 866-Ա որոշման հավելվածի 8-րդ կետի և Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներից։

  • Обсуждалось

    29.11.2024 - 15.12.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 529

Принт

Предложения

Քրիստինե Սահակյան

14.12.2024

1. Սույն կառավարության որոշման նախագիծը բավական թույլ է և չի ապահովում կոնկրետ պահանջներ ՇՄԱԳ/ՌԵԳ գործընթաց իրականացնող մասնագետների կրթությանը ներկայացվող պահանջների վերաբերյալ, ինչի արդյունքում անհասկանալի է դառնում որոշման նախագծի հավելավածի 23-րդ կետի ներքո բերված "ոլորտի մասնագետների համապատասխան բնագավառի բարձրագույն մասնագիտական կրթություն" արտահայտությունը: Լիցենզավորումը չպետք է կրի ձևական բնույթ, այլ պետք է հիմնվի մասնագիտական կարողությունների և գիտակցված մոտեցումների վրա: Կրթության վերաբերյալ պահանջները պետք է լինեն հստակ ձևակերպված՝ շեշտադրելով տեխնիկական/ինժեներական/ճարտարագիտական բնապահպանական կրթությունը, քանի որ գործընթացը կապված է նախագծային փաստաթղթեր ուսումնասիրելու կարողությունների հետ, որը չի կարող իրականացնել օրինակ մանկավարժական կրթություն ունեցող բնապահպանը: Ուստի բնապահպանական ոլորտում ինժեներական/ճարտարագիտական կրթությունը տվյալ դեպքում պետք է դառնա գերակա: 2. Լիցենզավորման պահանջները պետք է լինեն հստակ ու թիրախային՝ հիմնվելով բուն մասնագիտական կրթության և կարողությունների վրա, ինչպես դա բարեփոխվել է քաղաքաշինական բնագավառի լիցենզիաների տրամադրման բնագավառում: Այլապես ստացվում է որ ցանկացած դիպլոմ ունեցողը, ով ինչ որ ժամանակաշրջանում իրականացրել է կասկածելի որակի ՇՄԱԳ/ՌԵԳ հաշվետվության մշակում, դարձյալ հնարավորություն կունենա լիցենզավորվել և դրանով աջակցել նաև իրավաբանական անձանց լիցենզավորմանը: Ինչպե՞ս կարող է ընդամենը մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող մասնագետը, ով թեև ունի գիտական աստիճան (հստակեցում չկա նաև թե որ բնագավառների գիտական աստիճանի մասին է խոսքը), ստանալ անժամկետ լիցենզիա՝ իրականացնելու ՇՄԱԳ/ՌԵԳ բազմաոլորտային գործունեությունների համար (տես՝ կետ 23): 3. Չկա նաև հստակություն առ այն, թե առավելագույնը քանի իրավաբանական անձերի կողմից կարող է հանդես գալ այն ֆիզիակական անձ մասնագետը, որի մասնագիտական կարողությունների հիման վրա լիցենզավորվելու է մասնագետ հանդիսացող իրավաբանական անձը: 4. Անժամկետ լիցենզիա կարող է տրվել միայն ինժեներ-բնապահպանի բազային կրթությամբ, մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետներին, որոնք ունեն գիտական աստիճան, այս ոլորտում ավելի քան 15 տարվա մասնագիտական գործունեության փորձ, և որոնց կրթությունը սկզբից մինչ վերջ ունեցել է բնապահպանական ճարտարագիտության ուղղվածությունը: Միայն նման մասնագետները կարող են ստանալ անժամկետ լիցենզիա և իրավասու լինել իրականացնելու ցանկացած կատեգորիայի գործունեության (Ա և Բ կատեգորիա) ՇՄԱԳ/ՌԵԳ հաշվետվության մշակում: 5. Ոչ բազային կրթությամբ մասնագետների համար առաջարկվում է կիրառել ոչ թե անժամկետ, այլ տարեկան լիցենզավորման պահանջը, լիցենզիայի մեջ նշելով, թե կոնկրետ որ ոլորտների համար և որ կատեգորայի (Ա, Բ կատեգորիա) գործունեության համար են նրանք իրավասու իրականացնելու ՇՄԱԳ/ՌԵԳ հաշվետվության մշակում: Նման մոտեցումը կխթանի նաև բնապահպանական կրթության պահանջարկի ավելացմանը՝ հնարավորություն տալով ՇՄ նախարարությանը համագործակցելու տեխնիկական բուհերի հետ՝ ապագա մասնագետների պատրաստման հարցում, որոնք հետագայում կարող են ՇՄՆ-ում հետզհետե համալրել անրաժեշտ փորձագետների շարքը: Սա կարևոր գործընթաց է, հաշվի առնելով այն, որ ՀՀ օրենսդրությամբ չկա որևէ պահանջ այն մասնագետների մասնագիտական կարողությունների վերաբերյալ, ովքեր փորձաքննում են ՇՄԱԳ/ՌԵԳ հաշվետվությունները: 6. Հարց է առաջանում, իսկ ի՞նչ մասնագիտական կարողություններ պետք է ունենան այն մասնագետները, որոնք փորձաքննելու են լիզենզավորված մասնագետների կամ կազմակերպությունների կողմից պատրաստված ՇՄԳ/ՌԵԳ հաշվետվությունները:

Վիգեն Ավետիսյան

01.12.2024

Կարծիք <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին>> ՀՀ Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ․ 1․ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին>> ՀՀ Կառավարության որոշման նախագծում, հավելվածում և ամբողջ փաթեթում գրել հետևալ կերպ․ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգ>>, և նախագծի 1-ին կետն առանձնացնել և գրել․ 1․ Հաստատել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն հավելված 1-ի, 2․ Հաստատել ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն հավելված 2-ի։ (Հիմք՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը։) 2․ Ամբողջ հավելվածը շարադրել ըստ 1-ին կետի առաջարկության։ 3․ Հավելվածի 2-րդ կետից հանել <<իրավաբանական անձի կանոնադրությամբ>> բառերը, քանի որ օրենսդրությամբ նախատեսված չէ, որ տիպային կանոնադրություններում պետք է նշված լինեն նախատեսված գործունեության տեսակները։ 4․ 6-րդ կետից հանել <<լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:>> բառերը, քանի որ ըստ Լիցենզավորման մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի՝ լիցենզավորող մարմինն իրավունք ունի որոշման համար հիմք չընդունել հանձնաժողովի եզրակացությունը: 5․ 7-րդ կետում նշված է <<ոլորտի>> բառը, սակայն չի հասկացվում որ ոլորտի։ 6․ 11-րդ կետի 1)-ին ենթակետի գ․, դ․, կետերը հանել և գրել հետևյալ կերպ․ <<գ․ հայտատուի պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը,>> 7․ 11-րդ կետի 1)-ին ենթակետի ե․ կետը հանել, քանի որ չի հասկացվում և յուրաքանչյուր նախատեսվող գործունեություն կամ բնագավառ կամ մարզ/համայնք/ կարող է լինել տարբեր մեթոդներով։ Իսկ այդ մեթոդները նշվում են ՇՄԱԳ հաշվետվություններում։ 8․ զ․ կետը հանել կամ խմբագրել, քանի որ փորձագետի հետ կապված տվյալներն արդեն իսկ նշված է ա․ կետում։ 9․ 11-րդ կետի 1)-ին ենթակետի առաջարկությունները վերաբերվում են նաև 2)-րդ ենթակետին։ 10․ 16-րդ, 17-րդ կետերը հանել, քանի որ հակասում է որոշման նախագծի վերնագրին և Օրենքին։ 11․ 22-րդ կետը հանել, քանի որ 11-րդ կետում արդեն նշված է։ 12․ 24-րդ կետում նշված <<առնվազն հինգ>> բառերի փոխարեն գրել << առնվազն երկու>> բառերը, քանի որ հիմնավորված չէ ինչու՞ հինգ, այլ ոչ թե մեկ, երկու, երեք։ Առավել ևս, որ Լիցենզավորվող ընկերությունը կարող է ցանկանում է մեկ բնագավառում իրականացնել ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվություն։ 13․ 25-րդ կետը հանել, քանի որ կարգում արդեն իսկ նշված է փորձագետի ներգրավումը ինչպես է իրականացվում, իսկ վճարման կարգը, չափը, ժամկետները տարբեր հաշվետվությունների ժամանակ տարբեր են։ 14․ 43-րդ կետը հանել, քանի որ Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում վերահսկողություն սահմանված չէ։ 15․ Ձև N 1, Ձև N 2, Ձև N 3, Ձև N 4 խմբագրել համաձայն ներկայացված առաջարկությունների/դիտողությունների։ <<Էկո-Գեո>> ՍՊԸ տնօրեն՝ Վ․ Ավետիսյան

Узнать больше