Добавить в избранное

ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՎՅԱԼՆԵՐՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇԵՄԸ, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 495-Ն, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն, 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1784-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1169-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1122-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1105-Ն, 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 1004-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 984-Ն, 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1711-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1061-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՎՅԱԼՆԵՐՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ, 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ

ՇԵՄԸ, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 495-Ն, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն, 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի  N 1183-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1784-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1169-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1122-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1105-Ն, 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 1004-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 984-Ն, 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1711-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1061-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել և 2024 թվականի նոյեմբերի 14-ից ուժի մեջ են մտել «Սոցիալական աջակցության մասին» ՀՕ-414-Ն, ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՕ-407-Ն, ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» ՀՕ-408-Ն, ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՕ-409-Ն, ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» ՀՕ-410-Ն, ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՕ-411-Ն, ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» ՀՕ-412-Ն և ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՕ-413-Ն օրենքները։ ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՕ-407-Ն օրենքի համաձայն՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում։ Հաշվի առնելով ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգով պայմանավորված մեծածավալ փոփոխությունները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է վերը նշված օրենքների նախագծերից բխող անապահովության գնահատաման նոր համակարգի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող ենթաօրենսդրական իրավական ակտերի սույն փաթեթը։ 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
  • Ընտանիքների անապահովության գնահատման համակարգը գործում է 1995 թվականից, որի հիմքով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 19-ի N727 որոշմամբ 1999թ. հունվարի 1-ից ներդրվել է ընտանեկան նպաստի համակարգը։ Ընտանիքների անապահովության հիմքով տրամադրվել է Հայաստանի Հանրապետության նպաստների՝ պետական բյուջեում ամենից մեծ ֆիանսավորումն ունեցող տեսակը՝ ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը (2014թ. հունվարի 1-ից՝ ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ, այսուհետ՝ ԸԿԲՈՒՆ)։ «Պետական նպաստների մասին» օրենքի համաձայն՝ ԸԿԲՈՒՆ-ի նպատակն անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն օժանդակելը կամ դրա վատթարացումը կանխելն է։

Ընտանիքի անապահովության գնահատման գործող կարգը հիմնված է միջոցների մոտարկված ստուգման մեթոդի (Proxy Means Testing, այսուհետ՝ մոտարկված ստուգման մեթոդ) վրա: Վերջինիս հիմքում ընտանիքների անապահովության մակարդակը մոտարկող, դրա վրա մեծ ազդեցություն ունեցող ցուցանիշների ու դրանց՝ անապահովության վրա ունեցած ազդեցության չափի՝ գործակիցների որոշումն է: Ընտանիքի անապահովության մակարդակի գնահատումը մոտարկված ստուգման մեթոդով ներկայումս իրականացվում է երկու խումբ անուղղակի ցուցանիշների միջոցով։ Առաջին խումբ ցուցանիշները բնութագրում են ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալ-ժողովրդագրական կարգավիճակը, ինչպես նաև աղքատության մեծ ռիսկ ունեցող, խոցելի խմբերին պատկանելությունը (երեխա, ծնողազուրկ կամ միայնակ մոր երեխա, աշխատող անձ, գործազուրկ, կենսաթոշակառու, այդ թվում՝ միայնակ, տարեց, հաշմանդամություն ունեցող անձ, հղի կին, երեխա խնամող մայր, ուսանող և այլն)։ Երկրորդ խումբ ցուցանիշները անուղղակիորեն գնահատում են ընտանիքի անապահովության մակարդակը՝ նյութական առումով, ընտանիքի միջոցները (եկամուտի հիմնական տեսակներ, բնակավայր, բնակարանային պայմաններ և այլն): Օգտագործվում են նաև նպաստի իրավունքը բացառող ցուցանիշներ (ավտոմեքենայի առկայություն, ձեռնարկատիրական գործունեություն, ապրանքների ներկրում, սահմանահատումներ, էլեկտրաէներգիայի՝ որոշ սահմանաչափից ավելի սպառում և այլն)։ Արդյունքում համակարգին դիմած և փաստագրված յուրաքանչյուր ընտանիքի համար որոշվում է անապահովության միավոր՝ բանաձևի միջոցով։ Անուղղակի բոլոր ցուցանիշները մտնում են ընտանիքի անապահովության միավորի որոշման բանաձևի մեջ որպես արտադրիչներ՝ յուրաքանչյուրը որոշակի, նախապես սահմանված գործակիցներով կամ կշիռներով։ Նպաստի իրավունք ստանում է այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից (2020թ.–ից՝ 28.00 միավորից)։ Ընտանիքի անապահովության գնահատման գործող կարգը հաստատվել է Կառավարության 30.01.2014թ. N145-Ն որոշմամբ: 

     Գործող կարգի համաձայն, ընտանեկան նպաստի ամսական չափը որոշվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին (18,000 դրամ, 2023թ.-ի հունվարի 1-ից՝ 20,000 դրամ) ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող և ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը (5,500 – 8,000 դրամ): Ընդ որում, յուրաքանչյուր երեխայի հաշվով տրվող հավելման մեծությունը տարբերվում է բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի համար, ինչպես նաև` ըստ ընտանիքի անապահովության միավորի մեծության և երեխաների թվաքանակի: Ընտանեկան նպաստի միջին չափը 2020-2022 թթ կազմել է ամսական 31,350 դրամ։ Ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքները ստանում են նաև միանվագ հրատապ օգնության երեք տեսակ՝ երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնություն (50,000 դրամ), երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնություն (25,000 դրամ), ինչպես նաև ընտանիքի անդամի, որը կենսաթոշակառու կամ հաշմանդամության կամ ծերության նպատառու չէ, մահվան դեպքում միանվագ հրատապ օգնություն (50,000 դրամ)։ Սոցիալական նպաստ տրվում է երեխա չունեցող ընտանիքներին, իսկ դրա ամսական չափը 18,000 (2023թ.-ից՝ 20,000) դրամ է։ Սոցիալական նպաստի իրավունք ունեցող ընտանիքները ստանում են միանվագ հրատապ օգնություն միայն ընտանիքի անդամի, որը կենսաթոշակառու կամ հաշմանդամության կամ ծերության նպատառու չէ,  մահվան դեպքում (50,000 դրամ)։ Եռամսյակային հրատապ օգնություն կարող է նշանակվել սոցիալական նպաստի (18,000 դրամ, 2023թ.-ի հունվարի 1-ից՝ 20,000 դրամ) չափով` երեք ամիս ժամկետով (դիմելիությունը՝ եռամսյակով) այն դեպքերում, երբ ընտանիքը ձեռք չի բերել ընտանեկան/սոցիալական նպաստի իրավունք, սակայն ունի անապահովության 0-ից բարձր միավոր։

     Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա ԸԿԲՈՒՆ-ից բացի տրամադրվում են նաև սոցիալական այլ ծառայություններ։ Մասնավորապես նպաստի իրավունք ստացած ընտանիքները ստանում են անվճար բուժօգնության և սպասարկման ու կրթական ծառայությունների ձեռք բերման որոշակի արտոնություններ։ Բացի այդ, 20.0–ից բարձր անապահովության միավոր ստացած ընտանքիներին տրվում է էլեկտրաէներգիայի նվազ սակագնով՝ շուրջ 30 տոկոսի չափով, գազի վարձավճարի նվազ սակագնով՝ տարեկան մինչև 600 խորանարդ մետր սպառման դիմաց, խմելու ջրի վարձավճարի նվազ սակագնով (եթե Վեոլիա ջրի շահառու է) վճարելու հնարավորություն։

     Գործող համակարգի թիրախը անապահով կամ աղքատ բնակչությունն է։ Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի առաջնահերթ թիրախը ծայրահեղ աղքատ բնակչությունն է։ Այս առումով կարևորվում է ԸԿԲՈՒՆ-ի հասցեականության և արդյունավետության գնահատումը՝ ընտանիքների անապահովության գնահատման ներկայիս մոտեցման տեսանկյունից՝ ինչքանո՞վ հասցեական են ԸԿԲՈՒՆ-ը ներկայումս տրամադրվում անապահով, այսինքն աղքատ և հատկապես՝ ծայրահեղ աղքատ բնակչությանը և ի՞նչ ազդեցություն են դրանք ունենում նրանց կենսամակարդակի բարձրացման վրա։ Այս գնահատումն իրականացվում է Վիճակագրական կոմիտեի (այսուհետ՝ ՎԿ) ՏՏԿԱՀ-ների տվյալների հիման վրա։ ՎԿ ՏՏԿԱՀ-ի միջոցով գնահատվում է աղքատության մակարդակը Հայաստանում՝ ըստ աղքատության տարբեր գծերի՝ տարեկան կտրվածքով, ուստի ներկայիս հասանելի տվյալները վերաբերում են 2023թ.-ին։ Հետազոտությունը որոշում է Հայաստանում տնային տնտեսությունների բարեկեցության աստիճանը՝ մեկ չափահաս (մեծահասակ) անձին համարժեք ընդհանուր ամսական սպառման արժեքի գնահատման հիման վրա, որը կոչվում է սպառման ագրեգատ։ Սպառման ագրեգատի միջոցով տվյալ տարվա համար որոշվում է աղքատ և ծայրահեղ աղքատ բնակչության մասնաբաժինը՝ յուրաքանչյուր հետազոտվածի սպառման ագրեգատը համեմատելով մեկ չափահաս անձի աղքատության համապատասխանաբար սպառողական և պարենային գծերի հետ: «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընտանիք է համարվում միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող անձանց ամուսնական, ազգակցական, խնամիական կապերի վրա հիմնված փոքր սոցիալական խումբը, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն, ունեն ընդհանուր բյուջե, ընդհանուր շահեր, կապված են փոխօգնության, բարոյական ու իրավական փոխադարձ պատասխանատվության հիմունքներով, ինչպես նաև միայնակ ապրող անձը։ Այս սահմանումը համապատասխանում է ՎԿ ՏՏԿԱՀ-ում կիրառվող «տնային տնտեսություն» հասկացությանը․

     2015-2023թթ.-ին աղքատության և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի  հիմնական բնութագրիչների շարժը բերված է ստորև՝

Աղյուսակ 1․Աղքատության և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի  հիմնական բնութագրիչների շարժը 2015-2021թթ.-ին

 

2015

2016

2017

2018

2019

2020

2021

2022

2023

Աղքատության մակարդակ ըստ աղքատության միջին գծի, %

29.8

29.4

25.7

23.5

26․4

27․0

26.5


24․8


23․7

Ծայրահեղ աղքատության մակարդակ ըստ աղքատության պարենային գծի %

2.0

1.8

1.4

1.0

1.4

0․7

1.5

 

 

1.2

 

 

1.1

Աղքատ ընտանիքների քանակ ըստ աղքատության միջին գծի, գնահատական1

    200,971

196,952

   165,485

   150,222

   167,895

165,485

  

   160,665

 

   143,796

   138,976

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում  հաշվառված/ փաստագրված ընտանիքների քանակ

136,000

131,000

125,000

115,621

105,621

104,929

102,778

 

 


94,038

 

 


85,114

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում նպաստառու ընտանիքների քանակ (ընտանեկան, սոցիալական, հրատապ, տարեվերջի դրությամբ)

116,883

111,806

105,564

97,601

91,302

92,012

87,267

 

 

 


76,874

 

 

 


71,468

Նպաստառու ընտանիքների մասնաբաժինը փաստագրված ընտանիքների թվում, %

85․9

85․3

84․4

84․4

86․4

87․7

85․0

 

 

1.2

 

 

1.2

Նպաստառու ընտանիքների հարաբերակցությունը ըստ աղքատության միջին գծի աղքատ ընտանիքների քանակի նկատմամբ, %

                    58.2

            56.8

            63.8

            65.0

            54.4

            55.6

            54.3

                     53.5

              51.4

Մեկ նպաստառու ընտանիքի հաշվով միջին ամսական նպաստ/ մեկ չափահաս անձի հաշվով աղքատության միջին գիծ հարաբերակցություն, %1

72.8

76.7

75.3

73.6

71.2

70.5

65.1

59.3

58.5

Մեկ նպաստառու ընտանիքի հաշվով միջին ամսական նպաստ/ մեկ չափահաս անձի հաշվով պարենային/ծայրահեղ աղքատության գիծ հարաբերակցություն, %

125.9

134.5

129.2

126.3

131.9

131.6

118.3

104.7

105.3

 

 

 

Հուշագրային հոդվածներ

Միջին ամսական ընտանեկան նպաստի չափը, ՀՀ դրամ

30,350

31,350

31,350

31,350

31,350

31,350

31,350

31,350

31,350

Աղքատության պարենային գիծ, մեկ չափահաս անձի հաշվով, ամսական, ՀՀ դրամ

24,109

23,313

24,269

24,827

23,763

23,828

26,500

29,934

29,786

Աղքատության միջին շեմ, գիծ/շեմ, մեկ չափահաս անձի հաշվով, ամսական, ՀՀ դրամ1

41,698

40,867

41,612

42,621

44,048

44,482

48,145

52,883

53,590

Երեխաների աղքատության մակարդակ, %

33.7

34․2

30․8

29․2

33․6

33․9

35․3

32.3

31.7

Երեխաների ծայրահեղ աղքատության մակարդակը, %

2․5

2․0

2․1

1․5

2․3

1․0

2․5

1.9

1.8

                         
  • Վերարտադրվող աղքատության կանխման տեսանկյունից էական է դիտարկել մանկական աղքատության ցուցանիշը, այն կարևորվում է իր հեռահար ոչ ցանկալի հետևանքներով: Երեխաների շրջանում աղքատության, այդ թվում նաև ծայրահեղ աղքատության մակարդակը Հայաստանում մշտապես բարձր է եղել բնակչության շրջանում աղքատության միջին մակարդակից։ 2022թ.-ին աղքատ է եղել 0-18 տարեկան երեխաների 32.3 տոկոսը (203,700 երեխա), այդ թվում՝ ծայրահեղ աղքատ 1.9 տոկոսը։ Նպաստառու է եղել 0-18 տարեկանների 21.4 տոկոսը։ Նպաստառու երեխաների քանակը փոքր է եղել աղքատ երեխաների քանակից, կազմելով նրանց 66.4 տոկոսը ։ Նպաստառու երեխաների թվում նախքան նպաստ ստանալը աղքատ է եղել 66.8 տոկոսը։ Այսպիսով, գործող ԸԿԲՈՒՆ-ի հասցեականությունն՝ ըստ սպառման ագրեգատի, աղքատ 0-18 տարեկան երեխաների նկատմամբ 2022թ.-ին կազմել է մ 69.8 տոկոս։ Նպաստառու երեխաների 30.2 տոկոսը նույնիսկ նախքան նպաստ ստանալը եղել է ըստ սպառման ագրեգատի ոչ աղքատ, ինչը համակարգի ներառման սխալն է՝ երեխաների համար։ Եթե 2022թ.-ին ՀՀ երեխաները ԸԿԲՈՒՆ չստանային,  ըստ աղքատության միջին գծի աղքատության մակարդակը նրանց շրջանում կաճեր շուրջ 14.6  տոկոսով և փաստացի 32.3  տոկոսից կհասներ  37 տոկոսի, այդ թվում ծայրահեղ աղքատության մակարդակը կաճեր 3 անգամ և փաստացի  9 տոկոսից կհասներ 5.7 տոկոսի։
  • Անապահովության գնահատման գործող կարգը և բանաձևը տարբերակում են նպաստի իրավունք ստանալու հնարավորությունը՝ ելնելով ընտանիքի բնակության վայրի տարածքային ու աշխարհագրական բնութագրից, որոշակի՝ անապահովության միավորը բարձրացնող գործակիցներ վերագրելով այն ընտանիքներին, որոնք բնակվում են սահմանամերձ ու բարձր լեռնային բնակավայրերում։ Այս մոտեցումը ընտանիքի անապահովության գնահատականին (միավորին) ավելացնում է բնակավայրի խոցելիության որոշակի ինտուիտիվ գնահատական (տարածքային գործոնը հիմնավորված չէ աղքատության հետ կոռելյացիոն վերլուծությամբ), այդպիսով տարածքային զարգացման քաղաքականության հիմնախնդիրները բերելով սոցիալական աջակցության դաշտ՝ իրականում այս գոտիներում խրախուսելով պասիվ նպաստառությունը։ Բացի այդ, այս մոտեցումն առաջացնում է նույնչափ անապահով ընտանիքների նպաստի իրավունքի ստացման հավանականության անհավասարություն՝ ելնելով ընտանիքի բնակության վայրից։
  • Անապահովության գնահատման բանաձևի մեջ ներառված անուղղակի ցուցանիշների կշիռները գերակշռորեն սահմանվում են ինտուիտիվ կերպով և ընտանիքները անապահովության շատ ավելի մեծ միավոր են ստանում ելնելով ընտանիքի անդամների սոցիալական կարգավիճակից՝ դրանց եկամուտների իրական մակարդակի հետ կապված միավորի համեմատ, ինչը հնարավոր է դարձնում աղքատության գծից բավական բարձր շնչային եկամուտ ունեցող ընտանիքներին նպաստի իրավունք տալը (օրինակ՝ միայնակ չաշխատող կենսաթոշակառու կարգավիճակ ունենալը ապահովում է համակարգում ընդգրկում մինչև անգամ 109,000 դրամ ամսական եկամուտ ունենալու դեպքում, ինչը գերազանցում է աղքատության միջին գիծը 2.5 անգամ, իսկ պարենային գիծը՝ 4.5 անգամ)։
  • Մարդու սոցիալական կարգավիճակների զգալի մասը ժամանակի մեջ դանդաղ է փոխվում, կամ չի փոխվում (հաշմանդամություն, կենսաթոշակառու լինել, 0-18 տարեկան երեխա լինել և այլն)։ Այս հանգամանքը՝ զուգակցվելով անձի կարգավիճակին տրվող բարձր կշիռների հետ, ապահովում է ԸԿԲՈՒՆ ստացող ընտանիքների մի զգալի մասի «երկարակեցությունը» համակարգում։ Օրինակ՝ 2021թ.-ի 3-րդ եռամսյակի դրությամբ նպաստառու ընտանիքների մեկ քառորդից քիչ ավելին՝ 26.3 տոկոսը նպաստառու է եղել դեռևս 2015թ.-ի հունվարին։ Այդ թվում՝ սոցիալական նպաստ ստացողների 37.1, եռամսյակային հրատապ օգնություն ստացողների՝ 18.5, իսկ ընտանեկան նպաստ ստացողների՝ 22.4 տոկոսը։ 2021թ. դրությամբ 15–20 տարվա «երկարակեցությամբ» նպաստառու ընտանիքների թիվը կազմել է ընդհանուր նպաստառուներից 11% (6826), իսկ 3-5 տարին՝ 29% (18446), մինչև 3 տարին՝ 34% (26798)։ Այս տվյալները մարտահրավեր են համակարգի արդյունավետությանը և պահանջվում է լրացուցիչ մեխանիզմների ներդրում աղքատության վերարտադրման կանխման նպատակով՝ աշխատունակ և ոչ խոցելի անդամ ունեցող ընտանիքներին համակարգից 3 տարվա ընթացքում դուրս բերելու հնարավորությունը բարձրացնելու միջոցով։
  • Գործող համակարգը թույլ է կապված զբաղվածության ապահովման համակարգի հետ, այն չունի պարտադիր պահանջներ ընտանիքի աշխատանքային տարիքի աշխատունակ (1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձ) անդամից։ 2021թ.-ի 3-րդ եռամսյակի դրությամբ նպաստառու բնակչության ամենամեծ մասնաբաժինն ունեցել են աշխատանքային տարիքի (18-64 տարեկան) անձինք (նպաստառու բնակչության 45.8 տոկոսը)։ Վերջիններիս ընդամենը 6.2 տոկոսն է եղել գործնականում ոչ աշխատունակ՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող, 7.5 տոկոսն աշխատող անձ է եղել, իսկ 2.5 տոկոսը՝ գործազուրկ։Սոցիալական պաշտպանության համակարգում զբաղվածության տարբեր ծրագրերին 2015-2018թթ.-ին ուղղված պետական ծախսերն անվանական մեծությամբ նվազման միտում են ունեցել, 2015թ.-ի 2.4 մլրդ դրամից 2018թ.-ին հասնելով 1.6 մլրդ դրամի։ Ընդամենը պետական ծախսերի նկատմամբ նրանց մասնաբաժինը ևս նվազել է։ 2019-2021թթ. ընթացքում դրանք ունեցել են աճման միտում՝ 2021թ.-ին մոտենալով 2015թ.-ի մակարդակին, սակայն դրանց մասնաբաժինը պետական ծախսերի ընդհանուր թվում պահպանվել է 0.11 տոկոսի սահմանում։

Աղյուսակ 2 Սոցիալական պաշտպանության համակարգում զբաղվածության տարբեր ծրագրերին 2015-2022 թթ.-ին ուղղված պետական ծախսեր

 

2015

2016

2017

2018

2019

2020

2021

2022

Զբաղվածության ծրագրերին ուղղված պետական ծախսեր, մլրդ․ դրամ

2․4

2․3

2․0

1․7

1․7

2․0

2․1

1․6

Պետական ծախսերի նկատմամբ, տոկոս

1․7

1․7

0․15

0․11

0․11

0․11

0․11

0․07

  • Սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվող պետական ծախսերի գերակշիռ մասը՝ մոտ 70 տոկոսը, տրամադրվում է տարբեր տեսակի կենսաթոշակների վճարմանը։ ԸԿԲՈՒՆ-ին ուղղվող պետական ծախսերը 2015-2022թթ. ընթացքում անվանական արտահայտությամբ նվազել են շուրջ 16 տոկոսով, 2021թ.-ին կազմելով ՀՆԱ-ի 0.5 տոկոսը, պետական բյուջեի ծախսերի՝ 2 տոկոսը, իսկ սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերի՝ 7.3 տոկոսը։ 2022թ.-ին ԸԿԲՈՒՆ-ին հատկացվել է պետական բյուջեի ծախսերի ընդամենը 1.4 տոկոսի չափ գումար, ինչը կազմում է սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերի ընդամենը 5.2 տոկոսը։ Նկատի ունենալով աղքատության մակարդակի վերջին տարիների աճը և ընտանիքին տրամադրվող նպաստի չափ/աղքատության շեմ հարաբերակցությունը, միջոցների այս ծավալով տրամադրումը համակարգին արդյունավետ ելք՝ ԸԿԲՈՒՆ-ի նպատակի հասանելիության տեսանկյունից, չի կարող ապահովել։ Մյուս կողմից, ըստ կառավարության 2021-2026թթ․ ծրագրի, նախատեսվում է ընդլայնել նաև անապահով ընտանիքներին սոցիալական ծառայությունների տրամադրումը, ինչի իրականացումը նույնպես կախված է դրանց տրամադրվող միջոցներից։ Ըստ գնահատականների, 2019թ.-ին ոչ դրամական տեսքի սոցիալական ծառայությունների տրամադրմանն ուղղված միջոցները կազմել են սոցիալական պաշտպանության համար նախատեսված ֆինանսական միջոցների ընդամենը 3.2 տոկոսը։

 

Աղյուսակ 3 ԸԿԲՈՒՆ-ին ուղղվող պետական ծախսերի շարժը 2015-2023թթ.-ին

 

2015

2016

2017

2018

2019

2020

2021

2022

2023

ԸԿԲՈՒՆ-ին ուղղված պետական ծախսեր, մլն․ դրամ

36,575

38,362

39,498

39,498

37,698

37,227

36,680

30,474

32,974

Ինդեքս, 2015=100

100,0

104.9

108.0

108.0

103.1

101.8

100.3

84.5

901

ՀՆԱ նկատմամբ, %

0.7

0.8

0.7

0.7

0.6

0.6

0․5

0.36

0.35

Պետական բյուջեի ծախսերի նկատմամբ, %

2.6

2.6

2.6

2.7

2.3

2.0

1.8

1.4

1.3

Պետական բյուջեի՝ սոցիալական պաշտպանության ծախսերի նկատմամբ, %

9.5

9.7

9.7

9.5

8.3

6.8

5.9

5.0

5.0

 

  • Գործող համակարգի հիման վրա, հիմնականում նպաստառու ընտանիքներին երաշխավորվում են նաև այլ գերատեսչությունների կողմից տրամադրվող սոցիալական ծառայություններ՝ անվճար կամ արտոնյալ հիմունքներով, մասնավորապես՝ պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ու սպասարկում կամ ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում ՝ սահմանված զեղչերի շրջանակում և այլն։
  • Այսպիսով, ԸԿԲՈՒՆ-ի հասցեականության և արդյունավետության բարձրացման նպատակով վերանայման կարիք ունեն ոչ միայն անապահովության գնահատման մեթոդաբանությունը, այլև դրա միջոցով վճարվող տրանսֆերտների ծավալը և սահմանված չափը, համակարգի փոխկապվածությունը սոցիալական այլ՝ ոչ դրամական ծառայությունների, հատկապես զբաղվածության համակարգի հետ։ Միաժամանակ վերանայման կարիք ունեն զբաղվածության խթանման գործողությունների և ծրագրերի՝ հատուկ անապահով ընտանիքների անդամներին ուղղված թիրախավորումը, դրանց ընթացակարգերը և դրանց համար նախատեսված բյուջետային միջոցների ծավալները։
  • Սոցիալական ծառայությունների տրամադրման արդյունավետության հարցում էական գործոն է տեղեկատվական համակարգը։ Անապահովության գնահատման «Նպաստ» տեղեկատվական համակարգը ստեղծվել է 1995 թվականին, ներկայումս բաղկացած է ՀՀ ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ՄՍԾ) 49 տարածքային կենտրոններում լրացվող առանձնացված տեղեկատվական բազաներից, ունի ժամանակավրեպ ճարտարապետություն, ֆունկցիոնալության զարգացման խիստ սահմանափակ հնարավորություններ։ Առանձնացված տեղեկատվական բազաներով հավաքագրվող տվյալները միավորվում և մշակվում են կենտրոնացված կերպով։ Միաժամանակ, ընտանիքի սոցիալական գնահատման ժամանակ կիրառվում և համադրվում են այնպիսի տվյալներ, որոնք ձևավորվում են երկրում գործող տարբեր գերատեսչությունների, ինչպես նաև կազմակերպությունների տեղեկատվական շտեմարաններում։ «Նպաստ» տեղեկատվական համակարգը  կապված է և համադրվում է 10-ից ավելի շտեմարանների տվյալների հետ։ Տվյալները, սակայն միշտ չէ, որ ստացվում են առցանց ու ինքնաշխատ և անհրաժեշտ պարբերականությամբ: Արդյունքում համադրման գործընթացը գրեթե ձեռագործ բնույթ ունի։

         Ամփոփելով ընտանիքների անապահովության գնահատման ներկայիս համակարգի հիմնախնդիրները, կարելի է առանձնացնել հետևյալ հիմնականները՝

ա․ ցածր հասցեականություն՝ աղքատ, թե՛ ծայրահեղ աղքատ բնակչության, այդ թվում՝ երեխաների ներառման տեսանկյունից,

բ․ ցածր արդյունավետություն՝ աղքատության կրճատման տեսանկյունից և համեմատաբար ավելի բարձր արդյունավետություն՝ ծայրահեղ աղքատության կրճատման տեսանկյունից,

գ․ ներառման սխալների մեծ հնարավորություն՝ նյութական աղքատության բարձր մակարդակի պայմաններում ոչ աղքատ բնակչության ներառման տեսանկյունից,

դ․ անապահովության գնահատման բանաձևում ընտանիքի անդամների սոցիալական կարգավիճակի վրա հիմնված խոցելիության ինտուիտիվ գնահատման (ինչպես նաև տարածքային/աշխարհագրական սկզբունքի ինտուիտիվ օգտագործման) գերագնահատում, ինչն առաջ է բերում ընտանիքների եկամուտների գնահատականի երկրորդայնություն և այդ պատճառով՝ նպաստի իրավունք ստանալու անհավասար պայմաններ,

ե․ անապահովության գնահատման բանաձևի, դրա մեջ մտնող ցուցանիշների և դրանց կշիռների պարբերական վերանայման և երկրում բնակչության կենսապայմանների փոփոխության արտացոլման անհրաժեշտություն, սակայն դրա հստակ ընթացակարգերի բացակայություն,

զ․ բացառող գործոնների և դրանց շեմերի վերանայման անհրաժեշտություն՝ հաշվի առնելով տնտեսական ակտիվացման խթանների ապահովումը,

Է․ աշխատանքը խթանելու մեխանիզմների բացակայություն՝ աշխատունակ բնակչության բարձր համամասնությամբ և երկարաժամկետ ներառում պասիվ նպաստի համակարգում,

ը․ ակտիվացման պայմանների և ինտեգրված սոցիալական ծառայությունների (զբաղվածության ապահովման կամ խրախուսման, ինչպես նաև սոցիալական հմտությունների և վերականգնողական ծառայությունների) միջոցով կարիքներին համալիր արձագանքման համակարգի բացակայություն, զուտ դրամական և անհամարժեք աջակցության հետևանքով վերարտադրվող աղքատություն,

թ․ ԸԿԲՈՒՆ-ի անբավարար ֆինանսավորում, ինչպես նաև անապահով ընտանիքների համար թիրախային զբաղվածության ծրագրերի բացակայություն, թույլ կապ զբաղվածության ծրագրերի հետ,

ժ. Նպաստի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մեկ շեմի առկայություն, որը հանգեցնում է «մեկ ընտանիքին ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ» երևույթին.

ժա․ արդիական տեղեկատվական համակարգի բացակայություն և սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական շտեմարանների և արտաքին վարչական շտեմարանների հետ ավտոմատացված փոխգործելիության թույլ մակարդակ,

ժբ․ ընտանիքի իրական կազմի որոշման թույլ մեխանիզմներ՝ վարչական տվյալների և փաստացի իրավիճակի անհամապատասխանության հետևանքով,

ժգ․ միջգերատեսչական ուղղորդման մեխանիզմների, աջակցության ցանցի համագործակցության կայուն և հաստատուն պրակտիկայի բացակայություն,

ժդ․անարդյունավետ և կոռուպցիոն տեսանկյունից բարձր ռիսկայնությամբ վարչարարության առկայություն և սոցիալական աշխատանքի ստանդարտ գործողությունների ընթացակարգերի ու հիմնական կատարողական ցուցանիշների համակարգի, դրանց մշտադիտարկման և գնահատման համակարգի, ծառայության տրամադրման որոշման նկատմամբ վերահսկողության ոչ բավարար մակարդակ։

 

2․1․Անապահովության գնահատման մեթոդների միջազգային փորձի համառոտ նկարագիրը

1) Անապահովության գնահատումն իրականացվում է սոցիալական աջակցության հասցեական ծրագրեր իրականացնելու համար։

2) Հասցեական ծրագրերն իրականացվում են սոցիալապես անապահով, աղքատ կամ սակավ ապահովված կամ կարիքավոր ընտանիքների կամ անձանց համար։

3) Հասցեական ծրագրերի հայտնի սխալներն են՝

ա. ներառման սխալ. շահառուն կարիք չունի, աղքատ կամ կարիքավոր չէ, բայց ծրագրում ընդգրկվել է,

բ. բացառման սխալ. աղքատ կամ կարիքավոր ընտանիքները կամ անձինք ընդգրկված չեն ծրագրում (այդ ընտանիքների կամ անձանց տվյալները չեն բավարարում տվյալ ծրագրի համար սահմանված պահանջներին)։

  • Հասցեական ծրագրերում շահառուների իրավունակությունը որոշելու համար համաշխարհային պրակտիկայում սոցիալական աջակցության, այդ թվում՝ դրա դրամական ձևերի տրամադրման համար օգտագործվող համակարգերը սովորաբար հենվում են հնարավոր շահառուների միջոցների ստուգման (Means Testing, այսուհետ՝ MT) տարբեր մեթոդների կիրառման և այդ միջոցների որոշակի սահմանաչափերի սահմանման հիման վրա նպաստի իրավունքի ու չափի որոշման տեխնիկայի վրա։ Համաշխարհային պրակտիկայում կիրառվում են MT-ի 4-5 հիմնական մեթոդներ կամ իրենց միախառնված տարբերակները՝ միջոցների փաստագրված ստուգում (Veryfied Means Test–VMT), միջոցների մոտարկված ստուգում՝ (Proxy Means Test-PMT), հիբրիդային կամ խառը մեթոդ՝ (Hybrid Means Test-HMT), համայնքի վրա հիմնված (Community Based Testing), խմբային՝ ըստ սոցիալական խմբերի կատեգորիաների (Categorical), աշխարհագրական (Geographic): Այս մեթոդներն ունեն մի շարք նմանություններ, իսկ դրանց առանձնահատկություններն ու տարբերությունները ձևավորվում են անապահովության մակարդակը որոշելու համար կիրառվող հիմնական չափորոշիչների շեշտադրումներից։
  • Զարգացած երկրներում, որոնցում ստվերային տնտեսությունը, ոչ ֆորմալ զբաղվածությունն ունի փոքր ծավալ, սովորաբար ներդրվում է եկամուտների և սպառողական ծախսերի համատարած հայտարարագրման համակարգ, հիմնականում կիրառվում է փաստագրված միջոցների ստուգման մեթոդը (Verified Means Testing՝ VMT): Այս մեթոդը հիմնվում է վարչարարական տվյալների շտեմարանների համապարփակ և փոխկապակցված համակարգի օգտագործմամբ ընտանիքի բոլոր անդամների ֆորմալ եկամուտների և ակտիվների ստուգման վրա՝ ընտանիքի սոցիալական աջակցության իրավունքը և նպաստի չափը որոշելու համար։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս երկրներում տվյալ մոտեցումը հաճախ քննադատվում է ներառման սխալների պատճառով։ Ամեն դեպքում, այս մոտեցումն ապահովում է փոքր տրանսակցիոն ծախսեր՝ համակարգը աշխատեցնելու համար և ըստ երևույթին, հիմնավորվում է, որ խնայված տրանսակցիոն ծախսերը ավելին են, քան ներառման սխալների հետևանքով կորուստները։ Երկրների մի զգալի մասում կիրառվում է նվազագույն երաշխավորված սպառողական շեմի և ամբողջ ընտանիքի եկամուտի համեմատության միջոցով դրանց տարբերության վճարման գործիքը։ Այս տիպի երկրներում որոշ դեպքերում կարող է օգտագործվել նաև միջոցների պատահական ստուգման (Randomized Means Testing) մեթոդը, որն ըստ էության, VMT-ի ավելի քիչ ծախսատար տարբերակ է։ Այն կարող է ապահովել ողջամիտ ճշգրտություն՝ միաժամանակ պահանջելով ավելի քիչ տրանսակցիոն ծախսեր՝ տնային տնտեսությունների միջոցների՝ եկամուտների ու ակտիվների ստուգման համար: Սոցիալական աջակցության տրամադրման իրավունքը որոշելու համար ստուգվում են ոչ թե դրա համար դիմած բոլոր ընտանիքների միջոցները, այլ մանրակրկիտ ստուգվում են տնային տնտեսությունների միայն պատահականորեն ընտրված փոքր ընտրանքի՝ նմուշի միջոցները: Մեթոդի արդյունավետությունը կարող է ամրապնդվել թերի տեղեկատվության տրամադրման համար որոշ պատժամիջոցների կիրառմամբ:
  • Հայաստանի Հանրապետությունում 2023 թվա­կանի հուն­­վարի 1-ից մինչև 2025 թվականը ներառյալ երեք փուլերով ներդրվում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հան­դի­սացող Հայաստանի Հանրապետության քաղա­­­քա­ցիների բացառությամբ՝ անչափահասների եկամուտների համընդհանուր հայտա­րա­րա­գրման համակարգ: Ոչ գյուղատնտեսական ոլորտում ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը 2022թ․-ին կազմել է 3 տոկոս։ Գյուղացիական տնտեսությունները, որոնք ունեն սեփականաշնորհված արտադրության միջոց՝ հող, և զբաղվում են գյուղատնտեսական արտադրությամբ, ֆորմալացված չեն որպես ձեռնարկատերեր (փոքր բացառությամբ), չեն վարում հաշվապահություն, չի որոշվում դրանց սահմանային եկամտաբերությունը։ Ուստի դրանց եկամուտը չի փաստագրվում և հարկվում, պահելով նրանց այդ եկամուտները ոչ ֆորմալ դաշտում։ Այդ պատճառով ընդհանուր առմամբ Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը կազմում է 37  տոկոս։ Միևնույն ժամանակ, վարչարարական տվյալների շտեմարանները բավականաչափ ինֆորմատիվ և փոխկապակցված չեն։ Ուստի, Հայաստանի պարագայում  միջոցների ստուգման VMT մեթոդների կիրառումը բավական խնդրահարույց է, քանի դեռ այս խոչընդոտները չեն վերացվել համապատասխան բարեփոխումների իրականացման միջոցով։
  • Այն երկրներում, որտեղ եկամուտների համատարած հայտարարագրում ներդրված չէ, ստվերային տնտեսությունն ու զբաղվածությունը մեծ են, ընտանիքների բարեկեցության գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման համար միջազգային պրակտիկայում սովորաբար օգտագործում են միջոցների մոտարկված ստուգման մեթոդը։ Այս մեթոդը հիմնված է ընտանիքների բարեկեցության մակարդակը մոտարկող ցուցանիշների որոշման, էկոնոմետրիկ մոդելավորման կամ այլ մեթոդներով ընտանիքի բարեկեցության վրա դրանց ունեցած ազդեցության գործակիցների ստացման և ընտանիքի բարեկեցության/անապահովության մակարդակը մոտարկող գնահատականի ստացման վրա։ Այսպիսի մոտեցումը հիմնականում հենվում է տվյալ երկրում գոյություն ունեցող տվյալների հավաքագրման մեխանիզմների վրա։ Որպես այդպիսին սովորաբար ծառայում են տնային տնտեսությունների կենսապայմանների ընտրանքային հետազոտությունները, որոնց միջոցով որոշվում են ընտանիքների բարեկեցության/անապահովության հիմնական կոռելյանտները և դրանց ազդեցության գործակիցները։ Սակայն, պետք է նկատի ունենալ, որ ընտրանքային հետազոտությունները ունեն սխալանք՝ ընտրանքի ձևավորման, իրականացման, հրաժարումների լրացման, տվյալների հավաքագրման ու մուտքագրման բոլոր փուլերում և միևնույն է, առաջանում է փաստերի ստուգման անհրաժեշտություն։ Այս պարագայում համակարգն ունենում է բավական մեծ տրանսակցիոն ծախսեր՝ ամեն դեպքի/ընտանիքի մոտարկող ցուցանիշների ու իրական բարեկեցության մակարդակի ճշգրտման համար՝ տունայցեր, գնահատումներ, ճշգրտումներ և այլն։ Դրանով պայմանավորված ավելանում է համակարգի կողմից սուբյեկտիվ գնահատականների ռիսկը։ Մյուս կողմից, ավելանում է հնարավոր շահառուների կողմից իրականությունը՝ նպաստի իրավունք ստանալու նպատակով խեղաթյուրելու ռիսկը։ Սրանք և համակարգի իրականացման այլ առանձնահատկություններն առաջացնում են համակարգի ներառման ու բացառման սխալներ՝ տրանսակցիոն ծախսերի հետ միասին։ Ներկայումս Հայաստանում դեռևս օգտագործվում է այս մեթոդը։ Սակայն, ինչպես արդեն նշվել է, դրա կապը՝ ՎԿ ՏՏԿԱՀ հետ, որի միջոցով պետք է որոշվեն ընտանիքների բարեկեցության/անապահովության հիմնական կոռելյանտները և դրանց ազդեցության գործակիցները, թույլ է։
  • Միջոցների ստուգման հիբրիդային մեթոդը (այսուհետ՝ Հիբրիդային մեթոդ) օգտագործվում է այն երկրներում, որտեղ բնակչության միջոցների՝ եկամուտների և ակտիվների վերաբերյալ վստահելի գրանցումներ կատարվում են և դրանք հասանելի են, սակայն դա վերաբերում է ոչ բոլոր տեսակի եկամուտներին, իսկ հավաքագրված տվյալներն էլ ամբողջական չեն։ Այս երկրներում ոչ ֆորմալ տնտեսությունից ստացվող եկամուտների բաժինը՝ ստվերային զբաղվածություն, սեզոնային աշխատանք, չգրանցված գյուղատնտեսական եկամուտներ, արտերկրյա մասնավոր տրանսֆերտներ և այլն՝ կարող է լինել համեմատաբար բարձր, սակայն սովորաբար չի գերազանցում 50 տոկոսը։ Այս մեթոդն օգտագործում է պաշտոնական տվյալների բազաներում գրանցված ֆորմալ եկամուտների տվյալները և չգրանցված ոչ ֆորմալ եկամուտների մասին մոտարկած տվյալները։ Մեթոդի հասցեականության մակարդակը պայմանավորված է տնային տնտեսության եկամուտներում ֆորմալ և ոչ ֆորմալ եկամուտների ծավալների հարաբերակցությամբ։ Երկրում որքան բարձր է ֆորմալ եկամուտների կշիռն ընդհանուր եկամուտների մեջ, այնքան բարձր է տվյալ երկրում մեթոդի հասցեականության մակարդակը։ Այսպիսով, Հիբրիդային մեթոդի կիրառման դեպքում ընտանիքի եկամուտը պայմանականորեն բաժանվում երկու խմբի՝

ա․ հեշտ ստուգվող եկամուտներ, սրանք ֆորմալ եկամուտներն են՝ աշխատավարձ, կենսաթոշակներ, նպաստներ, կրթաթոշակ և այլն,

բ․ դժվար ստուգվող եկամուտներ, սրանք հիմնականում ոչ ֆորմալ եկամուտներն են։ Օրինակ, Հայաստանի պայմաններում՝ դրամական փոխանցումները արտերկրից, վարձակալության վճարները, շահաբաժինները, եկամուտը՝ բուսաբուծությունից և անասնապահությունից, ոչ ֆորմալ զբաղվածությունից և այլն։ Եթե առաջին խմբի եկամուտները հեշտորեն ստուգվում են պետական և պետությանը տրամադրվող այլ տեղեկատվական շտեմարանների ու համակարգերի միջոցով, ապա երկրորդ խմբի եկամուտները մոտարկվում, գնահատվում են՝ օգտագործելով տեղեկատվության լրացուցիչ աղբյուրներ և օգտագործելով ընտանիքի ունեցվածքի վրա կիրառվող բացառող ցուցանիշների/գործոնների նախօրոք որոշված արժեքներ, որոնք վկայում են ընտանիքի բարձր բարեկեցության մասին։ Բացառող գործոնները ֆիլտրեր են, որոնք օգտագործվում են այն դեպքերում, երբ հայտնի է, որ որոշ ոչ ֆորմալ եկամուտների տեսակների գնահատումը կամ մոտարկումը անհնար է, կամ պահանջում է մեծ տրանսակցիոն ծախսեր։

  • Հիբրիդային մեթոդի կիրառման դեպքում՝

ա. եկամուտների ստուգման համար կարող է կիրառվել շահառուների կողմից եկամուտները հայտարարագրելու պահանջը՝ հետագայում նպաստ նշանակելու նպատակով դրանք ստուգելու թույլտվությամբ և տեղեկությունը կեղծելու դեպքում համաչափ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին կանխազգուշացմամբ,

բ. եկամուտները ճշգրտելու համար կիրառվում է շահառուի գործունեության ոլորտի կամ շահառուի ակտիվների և սեփականության մասին տեղեկությունների հիման վրա եկամուտների մոտարկման մեխանիզմը,

գ. կիրառվում են նաև ակտիվների և սեփականության հիման վրա զտիչ/բացառող գործոններ (stop factors)։ 

  • Այնուհետև, պետության կողմից սահմանվում է ընտանիքի կամ դրա անդամի եկամուտի այն սահմանաչափը, որից պակաս եկամտի առկայության դեպքում պետությունը երաշխավորում է սոցիալական աջակցություն ընտանիքին։ Այսինքն որոշվում է ընտանիքի՝ նպաստի իրավունք տվող եկամտի սահմանաչափը, և որոշվում է տրամադրվելիք աջակցության սահմանաչափը՝ կախված պետության սոցիալական աջակցության քաղաքականության թիրախներից և բյուջետային հնարավորություններից։
  • Հիբրիդային մեթոդի առավելություններն են՝ հեշտ հասկանալի է ու թափանցիկ, ինչի հետևանքով շահառուներն իրենք կարող են որոշել արդյոք ունեն նպաստի իրավունք և որքան է այդ նպաստի չափն իրենց պարագայում։ Միջազգային պրակտիկան վկայում է, որ այս մոտեցումն ունենում է ավելի քիչ ներառման ու բացառման սխալներ՝ եթե բացառապես ոչ ֆորմալ եկամուտներ ունեցող ընտանիքերի մասնաբաժինը երկրում մեծ չէ, երկրում եկամուտների մակարդակի տատանումները ցածր են, հնարավոր է բավական պարզ եղանակով ստուգել ու մոտարկել զբաղվածության ոչ ֆորմալ ոլորտներում եկամուտների մակարդակը։
  • Հայաստանում ներկայումս կիրառվող մոտարկված ստուգման մեթոդը հիմնադրվել է տվյալ ժամանակի սոցիալ-տնտեսական իրողություններին համահունչ և այժմ գործում է այդ իրողությունների էական փոփոխության պայմաններում, ուստի այն հնացած է և փոխարինման կարիք ունի։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը
  • Ելնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ներկա իրավիճակից և հետագա զարգացման նպատակադրումներից, անապահովության մակարդակի գնահատման համակարգի համար միջազգային պրակտիկայում կիրառվող առավել համապատասխան մեթոդը միջոցների ստուգման Հիբրիդային մեթոդն է։ Վերջինիս կիրառելիությունը․

ա. լիովին տեղին է՝ ելնելով համապատասխան բարեփոխումների շնորհիվ ստվերային տնտեսության ու ոչ ֆորմալ զբաղվածության շարունակական նվազման վերջին տարիների միտումից,

 բ․ հնարավոր է՝ ելնելով ընտանիքներում դժվար ստուգելի, ոչ ֆորմալ եկամուտների մասնաբաժնի գնահատականից (միջազգային պրակտիկայում՝ 50 տոկոսից քիչ, Հայաստանում՝ 41.2 տոկոս) և ֆորմալ եկամուտների ստուգումն ապահովող վարչական տվյալների շտեմարանների՝ տվյալների փոխգործելիության  հարթակի գործարկվածության փաստից,

գ․ ապահովում է համակարգի հասցեականության ու արդյունավետության բարձրացում, ինչը ներկայացված է հաջորդիվ, համապատասխան բաժնում։

2) Գնահատման նոր համակարգում անցումը Հիբրիդային մեթոդին  ենթադրում է անցում ընտանիքի տնօրինվող եկամուտների և ակտիվների հիման վրա նպաստի իրավունքի որոշմանը։ Այս մեթոդի համաձայն նպաստի իրավունք ստանում են այն ընտանիքները, որոնց տնօրինվող եկամուտները չեն գերազանցում որոշակի նախօրոք սահմանված շեմը՝ բացառող գործոնների/զտիչների բացակայության դեպքում։ Ելնելով ծայրահեղ աղքատության վերացման նպատակադրումից, այդ շեմը պետք է սահմանվի այնպես, որ նպաստի իրավունքը հնարավորություն տա գնահատման նոր համակարգում ընդգրկել այն ընտանիքներին, որոնց անդամների ամսական եկամուտի չափը ցածր է պարենային զամբյուղի արժեքից։ Այսինքն, Գնահատման նոր համակարգի թիրախը ըստ տնօրինվող դրամական եկամուտների ծայրահեղ աղքատ բնակչությունն է:

  • Հիբրիդային մեթոդը տարբերակում է ընտանիքների հեշտ և դժվար ստուգելի եկամուտները։ 2019թ.-ին, ըստ ՎԿ ՏՏԿԱՀ արդյունքների, ՀՀ ընտանիքների դրամական եկամուտների կեսից ավելին՝ 58.8 տոկոսը եղել են հեշտ ստուգելի եկամուտները, իսկ 41.2 տոկոսը՝ դժվար ստուգելիները։ Ըստ որում, դժվար ստուգելի եկամուտների 20 տոկոսը կազմել են ֆերմերային՝ գյուղացիական տնտեսությունից ստացվող եկամուտները, 27.8 տոկոսը՝ մասնավոր տրանսֆերտներից եկամուտները, 19 տոկոսը՝ բանավոր համաձայնությամբ, ոչ ֆորմալ վարձու աշխատանքից եկամուտները, 24 տոկոսը՝ ինքնազբաղվածությունից եկամուտները։ Հեշտ ստուգելի եկամուտների մասին տեղեկատվությունը ստացվում է համապատասխան վարչական շտեմարաններից։ Դժվար ստուգելի եկամուտների որոշ տեսակների մոտարկումը հնարավոր է տեղեկատվական հատուկ շտեմարաններից տվյալների ստացման միջոցով, սակայն, այս խմբում կան այնպիսիք, որոնք կվերագրվեն ընտանիքին՝ որոշակի սկզբունքների կիրառման հիման վրա։
  • Հիբրիդային մեթոդը ենթադրում է զտիչների կամ որ նույնն է՝ բացառող գործոնների կիրառում։ Նոր բանաձևի շրջանակներում առաջարկվող զտիչ՝ բացառող գործոններն են.
  • մինչև 2015 թվականը (ներառյալ) արտադրված ավտոտրանսպորտային միջոցների  առկայությունը, որի (մեկից ավելի գույքի առկայության դեպքում՝ հանրագումարային) գույքահարկի տարեկան չափը գերազանցում է 12000 ՀՀ դրամը։ Իսկ 2015թ․-ից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոցների դեպքում բացառող գործոնը կիրառվում է բոլորի համար․
  • անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողից) առկայությունը, եթե՝

ա․ մարզային բնակավայրերում առկա անշարժ գույքի գույքահարկի (մեկից ավելի գույքի առկայության դեպքում՝ հանրագումարային) տարեկան չափը գերազանցում է 2,800  ՀՀ դրամը.

բ․ Երևան քաղաքում առկա անշարժ գույքի գույքահարկի (մեկից ավելի գույքի առկայության դեպքում՝ հանրագումարային) տարեկան չափը գերազանցում է 8,000  ՀՀ դրամը․

գ միաժամանակ մարզային բնակավայրերում և Երևան քաղաքում առկա անշարժ գույքերի գույքահարկի (հանրագումարային) տարեկան չափը գերազանցում է 8,000  ՀՀ դրամը․

  • ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը, եթե ընտանիքի անդամ հանդիսացող անհատ ձեռնարկատիրոջ վարձու աշխատողներից առնվազն մեկը չի հանդիսանում ընտանիքի անդամ կամ ընտանիքի որևէ անդամի ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված որևէ առևտրային կազմակերպության բաժնետեր (մասնակից) լինելու հանգամանքը․
  • ապրանքների ներմուծման կամ արտահանման համար նախորդող ամսվա ընթացքում մաքսային վճարներ կատարելու հանգամանքը․
  • ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից էլեկտրաէներգիայի սպառման սահմանաչափը գերազանցելու հանգամանքը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

w = 1,3 x (80 կՎտ.ժամ + 20 կՎտ . ժամ x n), որտեղ n-ն ընտանիքի փաստացի անդամների թիվն է.

  • նախորդող 12 ամիսների ընթացքում ընտանիքի կողմից բնական գազի սպառման միջին ամսական սահմանաչափը գերազանցելու հանգամանքը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

w = 600 խոր․մ․ + 110 խոր․մ․ x n, որտեղ n-ն ընտանիքի փաստացի անդամների թիվն է.

  • նախորդող 12 ամիսների ընթացքում վարկային պարտավորությունների գծով ամսական մարման չափն ընտանիքի մեկ հաշվարկային անդամի հաշվով ՆՊԶ-ի արժեքը գերազանցելու հանգամանքը.
  • ներդրված բանկային ավանդ ունենալու հանգամանքը:
  • Գնահատման նոր համակարգի թիրախը ընտանիքի մեկ հաշվարկային անդամի հաշվով՝ պարենային զամբյուղից ցածր տնօրինվող ամսական դրամական եկամուտներ ունեցող, ծայրահեղ աղքատ ընտանիքներն են։ Գնահատման նոր համակարգում հաջորդ տարվա ընտանիքին անապահովության հիմքով նպաստի իրավունք տվող շեմ է սահմանվում Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի (այսուհետ՝ ՆՊԶ) արժեքը։ Ելնելով ծայրահեղ աղքատության հաղթահարման Կառավարության նպատակից, անհրաժեշտ է յուրաքանչյուր տարեվերջին Կառավարության որոշմամբ սահմանել հաջորդ տարվա անապահովության նպաստի իրավունք տվող սահմանային շեմը։
  • Գնահատման նոր համակարգում իրականացվելու է եկամտի վերագրում՝ հաշվի առնելով երկրում ոչ ֆորմալ զբաղվածության ծավալները։ Ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամներին վերագրվելու է եկամուտ։ Մասնավորապես եկամտի վերագրման կանոնները հետևյալն են՝
  • եկամտի վերագրում չի կատարվում, եթե ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամը 18-22 տարեկան առկա ուսուցմամբ սովորող է կամ 30 և ավելի շաբաթական հղի կին կամ մինչև 2 տարեկան երեխա խնամող անձ է․
  • եթե ընտանիքը բաղկացած է միայն աշխատունակ չաշխատող անդամներից, ապա եկամտի վերագրում կատարվում է ընտանիքի երկրորդ աշխատունակ, բայց չաշխատող անդամից սկսած՝ աշխատունակ, բայց չաշխատող մնացած անդամներին՝ անապահովության գնահատման ամսից, իսկ ընտանիքի առաջին աշխատունակ, բայց չաշխատող անդամին եկամուտ վերագրվում է անապահովության գնահատման վեցերորդ ամսվանից, եթե մինչ այդ աշխատանք ձեռք չի բերել կամ զբաղվածության ծրագրերի կամ միջոցառումների շահառու չի դարձել․
  • եթե ընտանիքում խնամառուները միայն 14-17 տարեկանը ներառյալ հաշանդամություն չունեցող երեխաներ են կամ ընտանիքում առկա է 1-ին ենթակետով նշված որևէ անդամ, ապա եկամտի վերագրում կատարվում է ընտանիքի երկրորդ աշխատունակ, բայց չաշխատող անդամից սկսած՝ աշխատունակ, բայց չաշխատող մնացած անդամներին՝ անապահովության գնահատման ամսից, իսկ ընտանիքի առաջին աշխատունակ, բայց չաշխատող անդամին եկամուտ վերագրվում է անապահովության գնահատման վեցերորդ ամսվանից, եթե մինչ այդ աշխատանք ձեռք չի բերել կամ զբաղվածության ծրագրերի կամ միջոցառումների շահառու չի դարձել․
  • եթե ընտանիքում 14-17 տարեկանը ներառյալ հաշմանդամություն չունեցող երեխաներից բացի, կան այլ խնամառուներ և չկան 1-ին ենթակետով նշված անդամներ, ապա եկամտի վերագրում կատարվում է ընտանիքի երկրորդ աշխատունակ, բայց չաշխատող անդամից սկսած՝ աշխատունակ, բայց չաշխատող մնացած անդամներին՝ անապահովության գնահատման ամսից․
  • եկամտի վերագրում կատարվում է ընտանիքի 65 և բարձր տարիքին անձի, ով չի աշխատում և օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում չի ստանում կենսաթոշակ կամ ծերության նպաստ՝ անապահովության գնահատման ամսից։

Վերագրվող եկամտի չափը որոշվում է ՆՊԶ-ի արժեքի չափով։ Եկամուտի վերագրումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանք ձեռք չբերելու կամ զբաղվածության ծրագրերի կամ միջոցառումների շահառու չդառնալու դեպքում հաջորդող ամիսների ընթացքում ընտանիքի 18-54 տարեկան աշխատունակ, բայց չաշխատող անդամների համար իրականացվում է վերագրված եկամտի չափի բարձրացում՝ ամսական 10.000 ՀՀ դրամի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի կրկնապատիկը։

  • Որպես անապահովության նպաստի դիմումի նախապայման՝ զբաղվածության ակտիվացման ծրագրերի պարտադիր ուղղորդման են ենթակա ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամները, եթե Կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ։
  • Գնահատման նոր կարգով նախատեսվում է որոշել ընտանիքի խնամառության խումբը, որի հիման վրա ընտանիքին կարող է տրվել հավելում Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով։ Ընտանիքի խնամառության խումբը որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

 

որտեղ DRI-ն՝ ընտանիքի խնամառության խումբն է, i-ն ընտանիքի հերթական համարը, DRmin-ը՝ ՀՀ բոլոր ընտանիքների ամենափոքր խնամառության գործակիցը, DRmax-ը՝ ՀՀ բոլոր ընտանիքների ամենամեծ խնամառության գործակիցը, իսկ -ին խնամառության գործակիցն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

որտեղ i-ն ընտանիքի հերթական համարն է, DR-ը՝ խնամառության գործակիցը,  DEP-ը՝ ընտանիքում խնամառուների թվաքանակը, իսկ WAA-ն՝ ընտանիքում աշխատունակ անդամների քանակը, -ը՝ ընտանիքի մինչև 18 տարեկան անդամների, -ը՝ 18-74 տարեկան 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակումներ ունեցող անձանց, -ը՝ 75 և ավելի տարեկան անձանց քանակը։

Խնամառության գործակցի մեծագույն և փոքրագույն արժեքներն ստացվում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հետազոտություններից և արժեքները համապատասխանաբար  կազմում են 5 և 0։

Ընտանիքները, ըստ խնամառության խմբի, խմբավորվում են հետևյալ խմբերի՝

Տիպ

Խնամառության համաթվի (DRI) մեծություն

Խոցելիության մակարդակի նկարագիր

1

DRI=0

նվազագույն խոցելիություն ունեցող  ընտանիքներ

2

 

շատ ցածր խոցելիություն ունեցող ընտանիքներ

3

 

ցածր խոցելիություն ունեցող ընտանիքներ

4

 

միջին խոցելիություն ունեցող ընտանիքներ

5

,

բարձր խոցելիություն ունեցող ընտանիքներ

6

100

առավելագույն խոցելիություն ունեցող ընտանիքներ

Ընտանիքը համարվում է առավելագույն խոցելիություն ունեցող նաև այն դեպքում, երբ ընտանիքը բաղկացած է միայն 63 և ավելի տարեկան անձանցից կամ 63 և ավելի տարեկան անձանցից ու խնամառուներից։ Առավելագույն խոցելիություն ունեցող ընտանիքներին վճարվելու է հավելում։

  • Ընտանիքի անապահովության գնահատման նոր բանաձևը հետևյալն է՝

 

 

 

որտեղ P-ն ընտանիքի անապահովության աստիճանն է, -ն ընտանիքի բոլոր տեսակի եկամուտների հանրագումարն է՝ մեկ ամսում,  -ն ընտանիքի բոլոր տեսակի վերագրված եկամուտների հանրագումարն է՝ մեկ ամսում, AEM -ը՝ ընտանիքի անդամների հաշվարկային թիվն է, -ը՝ բոլոր տեսակի անապահովության հիմքով սոցիալական աջակցությունը բացառող գործոնների արտադրյալն է, որտեղ յուրաքանչյուր բացառող գործոն ընդունում է երկու արժեք՝

իսկ V-ն ընտանիքի կեցության պայմանների ուսումնասիրության արդյունքներն են, որը նույնպես ընդունում է երկու արժեք՝

          Ընտանիքի անապահովության գնահատման բանաձևի օգնությամբ հաշվարկվում է յուրաքանչյուր ընտանիքի անապահովության աստիճանը, որն արտահայտվում է ՀՀ դրամով և բնութագրում է ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը: Ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը համեմատվում է ՆՊԶ-ի արժեքի հետ։

          Ընտանիքի անապահովության աստիճանը տարբերակվում է և չափվում է 4 շեմերի միջոցով, որով պայմանավորվում է տվյալ ընտանիքին հասանելի անապահովության հիմքով սոցիալական աջակցության փաթեթը՝

Անապահովության աստիճան

Ընտանիք, որի

Տրամադրվող ծառայություն

Ծայրահեղ անապահով

Մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը ցածր է ՆՊԶ-ի արժեքից

անապահովության նպաստ և օրենսդրությամբ սահմանված այլ ծառայություններ

Անապահով 1

Մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը հավասար է կամ բարձր է ՆՊԶ-ի արժեքից, սակայն չի գերազանցում ՆՊԶ-ի արժեքի 130 տոկոսը

եռամսյա հրատապ օգնություն և օրենսդրությամբ սահմանված այլ ծառայություններ

Անապահով 2

Մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը հավասար է կամ բարձր է ՆՊԶ-ի արժեքի 130 տոկոսից, սակայն չի գերազանցում ՆՊԶ-ի արժեքի 160 տոկոսը

օրենսդրությամբ սահմանված այլ ծառայություններ

Անապահով 3

Մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը հավասար է կամ բարձր է ՆՊԶ-ի արժեքի 160 տոկոսից, սակայն չի գերազանցում ՆՊԶ-ի արժեքի 185 տոկոսը

օրենսդրությամբ սահմանված այլ ծառայություններ

  • Բոլոր այն դեպքերում, երբ ընտանիքում առկա է բացառող գործոն կամ ընտանիքի կեցության պայմանների գնահատականը 0 է, ապա ընտանիքը նպաստի իրավունք չի ստանում։ Ընտանիքը նպաստի իրավունք չի ստանում նաև այն դեպքում, եթե անապահովության նպաստը չափը փոքր է նվազագույն չափից՝ 4000 ՀՀ դրամից։․
  • Գնահատման նոր համակարգում նպաստի իրավունք ստացած ընտանիքներին տրվող նպաստի չափը որոշվում է հետևյալ կերպ

N_SUM=(MFB-I )∙AEM

որտեղ՝

MFB-ը անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմն է․

I-ն ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն է․

AEM -ը՝ ընտանիքի անդամների հաշվարկային թիվն է։

Ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը հաշվարկելու նպատակով ընտանիքի բոլոր անդամների՝ գնահատման կարգով հաշվարկվող եկամուտների հանրագումարը բաժանվում է ընտանիքի անդամների հաշվարկային թվի վրա։ Ընդ որում ընտանիքի անդամների հաշվարկային թիվը ձևավորվում է ստորև նշված գործակիցների հիման վրա ստացված թվերը գումարելով՝

  • 18 և ավելի տարեկան անձի գործակիցը 1 է.
  • 15-17 տարեկան անձի գործակիցը 0․7 է ․
  • 10-14 տարեկան անձի գործակիցը 0․55 է․
  • 0-9 տարեկան անձի գործակիցը 0․45 է։
  • Գնահատման նոր համակարգի ներդրման համատեքստում նպաստի իրավունքի որոշման և նպաստի չափի հաշվարկման նոր բանաձևերից բացի կարևորվում է նաև նպաստառուների տնտեսական ակտիվացումը, ինչը ենթադրում է կիրառվող գործիքների համակցություն, որը խրախուսում է աշխատանք փնտրելը և աշխատանք գտնելը։ Գնահատման նոր համակարգում նախատեսվում է, որ ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամներն ուղղորդվում են ակտիվացման կամ աշխատանք ձեռք բերելու (ըստ անհրաժեշտության նախապես ստանում են գործազուրկի կարգավիճակ)՝ որպես նպաստի դիմումի ներկայացման նախապայման։ Ընտանիքի եկամտի հաշվարկի մեջ չեն ներառվում ընտանիքի անապահովության գնահատման համար դիմում ներկայացնելուց հետո՝ ընտանիքի անապահովության գնահատման ընթացքում աշխատանքի ընդունվելու արդյունքում ստացված բոլոր եկամուտները՝ աշխատանքի ընդունման ամսվան հաջորդող 12 ամիսների համար: Սույն կետը նույն անձի համար կրկին կարող է կիրառվել նախորդիվ կիրառման ամսվանից առնվազն քսանչորս ամիս անց։
  • Փաթեթով նաև մանրամասն կարգավորվել են ընտանիքի անապահովության գնահատաման կարգը, պայմանները, տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների միջև անհրաժեշտ տվյալների տրամադրման և ստացման եղանականրը, ժամկետները և այլն․
  • Կառավարության մի շարք որոշումներով տրամադրվող ծառայություններում կատարվել են ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգից բխող փոփոխություններ։ Մասնավորապես
  1. Կրթական արտոնություններ
  • անկախ առաջադիմությունից՝ կրթաթոշակի միջոցով ուսման վճարի լրիվ փոխհատուցում է տրամադրվելու արհեստագործական մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված կամ սովորող ստորին աստիճանի անապահովություն ունեցող (ՆՊԶ*130 տոկոս) ընտանիքի անդամին: Ի տարբերություն գործող օրենսդրությամբ, որով զեղչը սահմանված է անապահով ընտանիքների ուսանողների համար՝ 30-70 տոկոսի չափով: Այս կարգավորմամբ անապահով ընտանիքների երեխաները կկարողնաան երաշխավորված ձևով ստանալ մասնագիտություն․
  • ելնելով առաջադիմությունից՝ ուսման վճարի 30-100 տոկոս չափով կրթաթոշակի/նպաստի ձևով փոխհատուցում է տրամադրվելու մրցույթի արդյունքներով միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված կամ սովորող ստորին շեմի անապահովություն ունեցող (ՆՊԶ*130 տոկոս) ընտանիքի անդամին: Գործող համակարգով զեղչի չափը սահմանված է ՄԿՈՒ-ում 30-70, իսկ ԲՈՒՀ-ի դեպքում՝ 50-90 տոկոս․
  1. Առողջապահական արտոնությունների մասով առաջարկվում է օրենսդրությամբ սահմանված անվճար ծառայությունները հասանելի դարձնել կրկին ստորին շեմի անապահովություն ունեցող (ՆՊԶ*130 տոկոս) ընտանիքի անդամին։
  2. և այլն։
  3. Ակնկալվող արդյունքները

Գնահատման նոր համակարգի ներդրման համատեքստում հիմնական գերակայություններն են՝

  • սոցիալական աջակցության հասցեականության ու արդյունավետության բարձրացում,
  • վարչական տվյալների շտեմարանների բարելավում և փոխգործելիության ապահովում,
  • սոցիալական համագործակցության մեխանիզմների ինստիտուտավորում,
  • սոցիալական աջակցության տրամադրման գործընթացի առավելագույն ավտոմատացում, թափանցիկություն և վերահսկելիություն՝ սխալների և չարաշահման կանխարգելման նպատակով,
  • սոցիալական աջակցության ոլորտի աշխատողների գործառույթների տարանջատում՝ ըստ մասնագիտականի և վարչարարության, ինչպես նաև մասնագիտական կարողությունների հզորացում,
  • դրամական աջակցությունից զատ սոցիալական ծառայությունների տրամադրման բարելավում, այդ թվում նոր սոցիալական ծառայությունների ներդրում,
  • բնակչության իրազեկում և սոցիալական իրավական գրագիտության բարձրացում։

Գնահատման նոր համակարգի հասցեականության գնահատման համար ՎԿ ՏՏԿԱՀ-ն 2019թ.-ի տվյալների հիման վրա կառուցվել է երեք սցենար: Այդ սցենարների ամփոփումը բերված է ստորև․

ա Լավատեսական սցենար։ Եթե եկամուտների հաշվարկման մեթոդով հնարավոր լինի գնահատել ու վերագրել գնահատելի ու վերագրելի եկամուտների շուրջ 90 տոկոսը, կամ բոլոր դժվար ստուգելի եկամուտների 60 տոկոսը, ապա ընտանիքների ընդհանրական դրամական եկամուտների իրական ծավալի մոտ 84 տոկոսը գնահատված կլինի։  Այդ դեպքում ըստ դրամական եկամուտների ծայրահեղ աղքատ բնակչության նկատմամբ նոր համակարգի հասցեականությունը կկազմի 82.3 տոկոս (այսինքն, նպաստի իրավունք ստացող բնակչության 82.3 տոկոսը կլինեն ըստ դրամական եկամուտների ծայրահեղ աղքատները)՝ ԸԿԲՈՒՆ-ի գործող համակարգի՝  ըստ դրամական եկամուտների ծայրահեղ աղքատ բնակչության նկատմամբ եղած 33.6 տոկոս հասցեականության համեմատ։ Ըստ դրամական եկամուտների նախանպաստային ամենաաղքատ 20 տոկոս բնակչության նկատմամբ նոր համակարգի հասցեականությունը կկազմի 96.3 տոկոս՝ ԸԿԲՈՒՆ-ի գործող համակարգի  51 տոկոս հասցեականության համեմատ։

բ Միջին սցենար։ Եթե հնարավոր լինի գնահատել ու վերագրել գնահատելի ու վերագրելի եկամուտների շուրջ 60 տոկոսը, կամ բոլոր դժվար ստուգելի եկամուտների 40 տոկոսը, ապա ընտանիքների ընդհանրական դրամական եկամուտների իրական ծավալի մոտ 75 տոկոսը գնահատված կլինի։ Այդ դեպքում ըստ դրամական եկամուտների ծայրահեղ աղքատ բնակչության նկատմամբ համակարգի հասցեականությունը կկազմի 66.4 տոկոս՝ ԸԿԲՈՒՆ-ի գործող համակարգի  33.6 տոկոս հասցեականության համեմատ։ Ըստ դրամական եկամուտների նախանպաստային ամենաաղքատ 20 տոկոս բնակչության նկատմամբ նոր համակարգի հասցեականությունը կկազմի մոտ 79.6 տոկոս՝ ԸԿԲՈՒՆ-ի գործող համակարգի  51 տոկոս հասցեականության համեմատ։

գ Վատատեսական սցենար։ Եթե հնարավոր լինի գնահատել ու վերագրել գնահատելի ու վերագրելի եկամուտների շուրջ 40 տոկոսը, կամ բոլոր դժվար ստուգելի եկամուտների 25 տոկոսը, ապա ընտանիքների ընդհանրական դրամական եկամուտների իրական ծավալի մոտ 69 տոկոսը գնահատված կլինի։  Այդ դեպքում ըստ դրամական եկամուտների ծայրահեղ աղքատ բնակչության նկատմամբ համակարգի հասցեականությունը կկազմի 51.4 տոկոս՝ ԸԿԲՈՒՆ-ի գործող համակարգի  33.6 տոկոս հասցեականության համեմատ։ Ըստ դրամական եկամուտների նախանպաստային ամենաաղքատ 20 տոկոս բնակչության նկատմամբ նոր համակարգի հասցեականությունը կկազմեր 62.5 տոկոս ԸԿԲՈՒՆ-ի գործող համակարգի  51 տոկոս հասցեականության համեմատ։ 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Յունսիեֆի փորձագիտական թիմի հետ համատեղ։ 

  1. Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն առկա չէ և նախատեսվող նպաստները վճարվելու են պետական բյուջեով «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների» վճարման համար ՀՀ պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցների սահմաններում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիր 

Նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունների պահանջից։ Այն է՝  Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև  2026 թվականը՝ վերացնել ծայրահեղ աղքատությունը: Սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից։ Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների և հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են։

Ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական: Առաջարկվող ոչ ֆինանսական ծառայությունների փաթեթներն ուղղված կլինեն մարդկանց առաջնային կարիքների բավարարմանը կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտներում: Կներդրվի սոցիալական խնդիրների լուծման հստակ ձևաչափ՝ խնդրի արձանագրումից մինչև դրա լուծումը:

 

 

 

 

  • Обсуждалось

    29.11.2024 - 16.12.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 807

Принт

Предложения

Կարեն Աբրահամյան

08.12.2024

Անապահովության սահմանային միավորը' 34.581 դրամ, բավականին քիչ է, հասկանում եմ վիճակագրական տվյալների հիման վրա է այս հաշվարկը արված, բայց այս գումարը բավարար է,որ մեկ ամիս անձը ստանա նվազագույն կալորիա,այսինքն միայն ՍՆՎԻ,բայց եթե անգամ պետության կողմից արտոնյալ պայմաններով կոմունալ ծառայություններից օգտվի, միևնույն է էլի վճարում պետք է արվի,իսկ եթե այդ 34.581 դրամից հանենք անգամ ԶԵՂՉՎԱԾ կոմունալ վճարումները, կնշանակի անձը մնաց շեմից ցածր,էլ չեմ խոսում հագուստի, դեղորայքի մասին ,իսկ մենք գիտենք,որ ծայրահեղ աղքատ բնակչության մեծ մասը թերսնված է և ամենաշատը ունի առողջական խնդիրներ ու բժշկական ու դեղորայքի կարիք, ուստի այս ամենը հաշվի առնելով առաջարկում եմ 34.581 դրամի փոխարեն գոնե աղքատության միջին կամ գոնե ստորին չափ գումարը հենք սահմանել

Կարեն Աբրահամյան

05.12.2024

Մարզային բնակավայրերում առկա անշարժ գույքի գույքահարկի (մեկից ավելի գույքի առկայության դեպքում՝ հանրագումարային) տարեկան չափը գերազանցում է 2,800 ՀՀ դրամը. Առաջարկում եմ բացառող գործոններից' գույքահարկի գծով,վերանայել գույքահարկի շեմը,հաշվի առնելով 2025 թվականին և հաջորդող տարիներին գույքահարկի բարձրացման հանգամանքը:

Կարեն Աբրահամյան

05.12.2024

Ընտանիքը համարվում է առավելագույն խոցելիություն ունեցող նաև այն դեպքում, երբ ընտանիքը բաղկացած է միայն 63 և ավելի տարեկան անձանցից կամ 63 և ավելի տարեկան անձանցից ու խնամառուներից։ Առավելագույն խոցելիություն ունեցող ընտանիքներին վճարվելու է հավելում։ Այսինքն,եթե ընտանիքը 2 անձից է բաղկացած ,որից մեկը,ենթադրենք 64 տարեկան, մյուսը 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ,այս ընտանիքը ևս համարվելո՞ւ է առավելագույն խոցելիություն ունեցող

Узнать больше