Добавить в избранное

ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՎՅԱԼՆԵՐՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇԵՄԸ, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 495-Ն, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն, 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1784-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1169-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1122-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1105-Ն, 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 1004-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 984-Ն, 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1711-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1061-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ 

————————          2024 թվականի  N   - Ն 

ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՎՅԱԼՆԵՐՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ

ՇԵՄԸ, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 495-Ն, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն, 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1784-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1169-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1122-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1105-Ն, 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 1004-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 984-Ն, 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1711-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1061-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

          Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, 15-րդ հոդվածով, 37-րդ հոդվածի 4-րդ մասով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 19-րդ մասով, 19-րդ հոդվածի 5-րդ մասով, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» 6-րդ հոդվածի 4-րդ, 4․1-ին մասերով, «Կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3․4-րդ մասով, «Զբաղվածության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-407-Ն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.  

  1. Հաստատել՝
  • ընտանիքի անապահովության գնահատման կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի.
  • պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից տվյալներն ստանալու և տրամադրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի․
  • ընտանիքի անապահովության գնահատման տվյալների ու դրանք տրամադրող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի․
  • անապահովության նպաստի և հրատապ օգնության նշանակման, վճարման և ավել վճարված գումարները վերադարձնելու ժամանակացույց կազմելու կարգը` համաձայն N 4 հավելվածի։
  1. Ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգի սպասարկման և վարման լիազոր կազմակերպություն ճանաչել ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ):
  2. Սահմանել
  • , որ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են`

ա. անապահովության նպաստը․

բ. ընտանիքում երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ միանվագ հրատապ օգնությունը.

գ. եռամսյա հրատապ օգնությունը.

  • 2025 թվականի համար անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը՝ 34․581 ՀՀ դրամ․
  • անապահովության նպաստի նվազագույն չափը՝ 4․000 ՀՀ դրամ․
  • անապահովության նպաստի ամսական չափը՝ անապահովության նպաստի ամսական հիմնական չափին հավասար.
  • երեխայի` առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ միանվագ հրատապ օգնության չափը՝ 25000 ՀՀ դրամ․
  • եռամսյա հրատապ օգնության ամսական չափը՝ 20.000 ՀՀ դրամ․
  • , որ անապահովության նպաստի ամսական հիմնական չափը որոշվում է հետևյալ բանաձևով՝

N__SUM=(MFB-I )∙AEM

որտեղ՝

ա․ MFB-ը անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմն է․

բ․ I-ն ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն է, որը որոշվում է ընտանիքի ամսական բոլոր տեսակի եկամուտների (այդ թվում վերագրված) հանրագումարի և ընտանիքի անդամների հաշվարկային թվի հարաբերությամբ. 

գ․ AEM -ը՝ ընտանիքի անդամների հաշվարկային թիվն է։

  • , որ եթե անապահովության նպաստի ամսական չափը (միայն կանխիկ եղանակով վճարման պարագայում) հանդիսանում է ոչ ամբողջական թիվ, ապա այն կլորացվում է դեպի վեր, այնպես որ լրացվի ամենամոտ հարյուրական թիվը։
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը «սոցիալական նպաստ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև անապահովության նպաստը» բառերը։
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող պետական նպաստների կանխիկ վճարման ծառայություններ մատուցելու ոլորտում «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը լիազորված կազմակերպություն ճանաչելու և նրա հետ կնքվող վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 495-Ն որոշման հավելվածի 1․4-րդ կետը «սոցիալական» բառից հետո լրացնել «կամ անապահովության» բառերով։
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետը, N 8 հավելվածի 1-ին կետը, N 10 հավելվածի 1-ին կետը «նպաստառուներ» և N 5 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը «նպաստառուները» բառերից հետո լրացնել «կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամներ» բառերով։
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի «Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և այն հիվանդությունների ցանկերը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ, ինչպես նաև այդ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման և փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 642-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 9-րդ ենթակետը «նպաստառուներ» բառից հետո լրացնել «կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամներ» բառերով։
  • Обсуждалось

    29.11.2024 - 16.12.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 806

Принт

Предложения

Կարեն Աբրահամյան

08.12.2024

Անապահովության սահմանային միավորը' 34.581 դրամ, բավականին քիչ է, հասկանում եմ վիճակագրական տվյալների հիման վրա է այս հաշվարկը արված, բայց այս գումարը բավարար է,որ մեկ ամիս անձը ստանա նվազագույն կալորիա,այսինքն միայն ՍՆՎԻ,բայց եթե անգամ պետության կողմից արտոնյալ պայմաններով կոմունալ ծառայություններից օգտվի, միևնույն է էլի վճարում պետք է արվի,իսկ եթե այդ 34.581 դրամից հանենք անգամ ԶԵՂՉՎԱԾ կոմունալ վճարումները, կնշանակի անձը մնաց շեմից ցածր,էլ չեմ խոսում հագուստի, դեղորայքի մասին ,իսկ մենք գիտենք,որ ծայրահեղ աղքատ բնակչության մեծ մասը թերսնված է և ամենաշատը ունի առողջական խնդիրներ ու բժշկական ու դեղորայքի կարիք, ուստի այս ամենը հաշվի առնելով առաջարկում եմ 34.581 դրամի փոխարեն գոնե աղքատության միջին կամ գոնե ստորին չափ գումարը հենք սահմանել

Կարեն Աբրահամյան

05.12.2024

Մարզային բնակավայրերում առկա անշարժ գույքի գույքահարկի (մեկից ավելի գույքի առկայության դեպքում՝ հանրագումարային) տարեկան չափը գերազանցում է 2,800 ՀՀ դրամը. Առաջարկում եմ բացառող գործոններից' գույքահարկի գծով,վերանայել գույքահարկի շեմը,հաշվի առնելով 2025 թվականին և հաջորդող տարիներին գույքահարկի բարձրացման հանգամանքը:

Կարեն Աբրահամյան

05.12.2024

Ընտանիքը համարվում է առավելագույն խոցելիություն ունեցող նաև այն դեպքում, երբ ընտանիքը բաղկացած է միայն 63 և ավելի տարեկան անձանցից կամ 63 և ավելի տարեկան անձանցից ու խնամառուներից։ Առավելագույն խոցելիություն ունեցող ընտանիքներին վճարվելու է հավելում։ Այսինքն,եթե ընտանիքը 2 անձից է բաղկացած ,որից մեկը,ենթադրենք 64 տարեկան, մյուսը 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ,այս ընտանիքը ևս համարվելո՞ւ է առավելագույն խոցելիություն ունեցող

Узнать больше