Находится в правительстве РА
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին
-
6 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը)
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է դեղերի շրջանառության ոլորտում տնտեսվարողների համար «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքով սահմանված առանձին պարտականությունների պատշաճ կատարման համար անցումային ժամանակահատված սահմանելու, ինչպես նաև օրենքում տեղ գտած առանձին վրիպակներ շտկելու, ՀՀ վարչապետի սույն թվականի դեկտեմբերի 5-ի 02/14.7/19963-16 հանձնարարականի համաձայն առանձին մասնագիտական ակտերի ընդունման իրավասությունը ՀՀ առողջապահության նախարարությանը վերապահելու անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
1) Օրենքում ի հայտ են եկել որոշ վրիպակներ և բացթողումներ, որոնք կիրարկման ընթացքում կարող են խնդիրներ առաջացնել: Միաժամանակ նկատի ունենալով, որ նախագծով, բացի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի, սահմանվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզիայի կասեցման նոր դեպքեր, սահմանվում է նաև դրա կասեցման ժամանակահատվածը,
2) 2016 թվականի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ մտնող «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի 21-րդ հոդվածի 16-րդ մասը և 25-րդ հոդվածի 12-րդ մասերի համաձայն սահմանվել է միևնույն իրավաբանական անձի կողմից դեղերի մեծածախ իրացման դեպքում (և հակառակը) մանրածախ (և հակառակը) իրացմամբ զբաղվելու արգելք: Այս արգելքը նպատակ ունի առավել թափանցիկ դարձնել դեղերի` մեծածախ օղակից մանրածախ օղակ անցման շրջանը, հստակեցնել դեղերի մեծածախ և մանրածախ իրացմամբ զբաղվող սուբյեկտների գործունեությունների շրջանակները:
Սակայն այս դրույթների պատշաճ ապահովումը դեղերի ներմուծում և դեղատնային գործունեություն միաժամանակ իրականացնող կազմակերպությունների համար բազմաթիվ ընթացակարգային, կազմակերպչական աշխատանքներ կատարելու պահանջ է առաջացրել, որոնց իրականացումը ոչ միայն լրացուցիչ ժամանակ է պահանջում (նոր իրավաբանական անձանց հիմնադրում կամ վերակազմակերպում, գործող դեղատնային գործունեության լիցենզիաների վերաձևակերպում կամ նոր լիցենզիաների ձեռք բերում), այլև որոշակի խնդիրներ է առաջացնում օտարերկրյա գործընկերների հետ հարաբերություններում և գնումների գործընթացում (նոր ընկերությունների ստեղծման դեպքում գնման գործընթացում մասնակցության սահմանափակում),
3) ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 6-ի նիստի N39 (N29.7/[374808]-16) արձանագրության 4-րդ կետով Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվել էր տասնօրյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ ՀՀ կառավարության այն որոշումների վերաբերյալ, որոնք նպատակահարմար է ընդունել գործադիր մարմնի ղեկավարի մակարդակով: Ի կատարումն հանձնարարականի, ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացվել էին առողջապահության ոլորտը կարգավորող օրենքներից բխող մի շարք իրավական մասնագիտական բնույթ ունեցող ակտեր, որոնց ընդունումը նպատակահարմար է առողջապահության նախարարի նորմատիվ հրամաններով: Դրանց թվում են նաև «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքից բխող մի շարք մասնագիտական բնույթ ունեցող` «Հայաստանի Հանրապետությունում գործող դեղագրքերի ցանկը հաստատելու մասին», «Ազգային դեղամատյանը հրապարակելու կարգը սահմանելու մասին», «Հիմնական դեղերի ընտրության չափանիշները և կարգը սահմանելու մասին», «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ շրջանառությունը դադարեցված (հետ կանչված), Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերի, կեղծ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի մասին ահազանգի ծանուցման, շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) կարգը սահմանելու մասին» և «Դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության վերաբերյալ մասնագիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ակտերը, որոնք առաջարկվել է ընդունել նախարարի նորմատիվ հրամաններից, ինչին ի պատասխան հանձնարարվել է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Կարգավորման նպատակն է`
1) շտկել օրենքում ի հայտ եկած վրիպակները, վերացնել թերի կարգավորումները,
2) բավարար անցումային ժամանակահատված տրամադրել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, սահմանելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի 21-րդ հոդվածի 16-րդ մասը և 25-րդ հոդվածի 12-րդ մասերի պահանջների ուժի մեջ մտնելու ժամկետի հետաձգում` մինչև 2025 թվականի հունվարի 1-ը,
3) «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքից բխող մասնագիտական բնույթ ունեցող իրավական ակտերի ընդունման լիազորությունը վերապահել ՀՀ առողջապահության նախարարին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի 21-րդ հոդվածի 16-րդ մասը և 25-րդ հոդվածի 12-րդ մասերի պահանջների պատշաճ և ամբողջական կատարում` տնտեսվարող սուբյեկտների համար դրանց ապահովման համար անհրաժեշտ ժամանակահատվածի տրամադրմամբ, տարընթերցվող, թերի կարգավորումների բացառում, մասնագիտական բնույթի ունեցող ակտերի առավել օպերատիվ ընդունում, իսկ անհրաժեշտության դեպքում դրանցում առավել դյուրացված կարգով փոփոխությունների և լրացումների կատարում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
25.01.2017 - 09.02.2017
-
Тип
Закон
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 12642
Принт