Добавить в избранное
Находится в правительстве РА
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին
-
6 - За
-
0 - Против
Նախագծի ներկայացումը պայմանավորված է դեղերի շրջանառության ոլորտում տնտեսվարողների համար «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքով սահմանված առանձին պարտականությունների պատշաճ կատարման համար անցումային ժամանակահատված սահմանելու, ինչպես նաև օրենքում տեղ գտած առանձին վրիպակներ շտկելու, առանձին մասնագիտական ակտերի ընդունման իրավասությունը ՀՀ առողջապահության նախարարությանը վերապահելու անհրաժեշտությամբ:
Կարգավորման նպատակն է`
- շտկել օրենքում ի հայտ եկած վրիպակները, վերացնել թերի կարգավորումները,
- բավարար անցումային ժամանակահատված տրամադրել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, սահմանելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի 21-րդ հոդվածի 16-րդ մասը և 25-րդ հոդվածի 12-րդ մասերի պահանջների ուժի մեջ մտնելու ժամկետի հետաձգում` մինչև 2025 թվականի հունվարի 1-ը,
- Դեղերի մասին ՀՀ նոր օրենքից բխող մասնագիտական բնույթ ունեցող իրավական ակտերի ընդունման լիազորությունը վերապահել ՀՀ առողջապահության նախարարին:
-
Обсуждалось
25.01.2017 - 09.02.2017
-
Тип
Закон
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 12781
Принт