В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
0 - Против
Ելնելով այն հանգամանքից, որ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում սահմանվում է, որ խնամքի տրամադրման չափորոշիչները հաստատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվում է պահպանել 2024 թվականի տարեկան ֆինանսական չափաքանակները, սույն նախագիծը նպատակ ունի ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշման՝ սննդի, հագուստի, սանիտարահիգիենիկ պարագաների և սպասքի վերաբերող մասերը, և հետագայում, գործող օրենսդրության համաձայն, չափորոշիչների վերաբերյալ նախարարի հրամանի նախագիծը շրջանառել և հաստատել արդեն 2026 թվականի հունվարի 1-ից։
Դրան զուգահեռ, նախագծում առկա են որոշ բովանդակային և խմբագրական բնույթի փոփոխություններ։ Բովանդակային փոփոխություններից է տրամադրվող խնամքի ձևերի ամրագրումը, քանի որ նոր օրենքում դրանք արդեն ամրագրված չեն, ինչպես նաև աջակցության քարտի հեռացումը, քանի որ դրա լիազորությունը նոր օրենքում չկա՝ ելնելով աջակցության քարտի ոչ նպատակահարմարությունից։
-
Обсуждалось
27.11.2024 - 12.12.2024
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 878
Принт