Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 249-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

0%100%

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ  ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 249-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը – «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 30-ի N 249-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՏԿԵ նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագծի) ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին» N 730-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելված 2-ի 2.2-րդ թիրախային ուղղության 3.2-րդ կետի 12-րդ ենթակետի պահանջից, համաձայն որի նախատեսվում է վերանայել հանքի փակման ծրագրերի պահանջները:
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Ներկայումս հանքի փակման ծրագրին ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 30-ի «Ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացվող բնության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատմանը, բնության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը և հանքի փակման ծրագրին ներկայացվող պահանջների մասին» N 249-Ն հրամանի 3-րդ հավելվածով։ Անհրաժեշտություն է առաջացել վերանայել և թարմացնել վերոնշյալ հրամանի 3-րդ հավելվածով սահմանված պահանջները՝ դրանք համապատասխանեցնելով վերջին տարիներին միջազգային լավագույն փորձին համահունչ՝ ՀՀ օրենսդրությունում կատարված փոփոխություններին։
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
  4. Ակնկալվող արդյունքը – Հրամանի ընդունմամբ կթարմացվեն հանքի փակման ծրագրի կազմմանը ներկայացվող պահանջները, որի արդյունքում վերջինս կհամապատասխանի ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում կատարված փոփոխություններին, ինչպես նաև համահունչ դարձնել Շրջակա միջավայրի նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 25-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման ուղեցույցները հաստատելու մասին» N 369-Ն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված «Հանքի փակման ծրագրի կազմման» ուղեցույցին։ Բարելավված և գործուն կարգավորումների պատշաճ կիրառումը կնվազեցնի հանքերի փակումից հետո շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա հնարավոր բացասական ազդեցությունները, կմեծացնի վերականգնված հողատարածքների երկարաժամկետ օգտագործման հնարավորությունը և կնպաստի կայուն ֆինանսական երաշխիքային համակարգի ձևավորմանը։ Խախտված տարածքների պատշաճ վերականգնման հաջողված դեպքերի միջոցով հանրության համար տեսանելի կդառնան հանքարդյունաբերության՝ շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցությունը նվազեցնելու իրական հնարավորությունները։
  5. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Ներկայացված նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում:
  6. «Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 30-ի N 249-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին Հրամանի ընդունումից հետո այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։
  7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Ներկայացվող նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին» N 730-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելված 2-ի 2.2-րդ թիրախային ուղղության 3.2-րդ կետի 12-րդ ենթակետի պահանջից:
  • Обсуждалось

    21.11.2024 - 07.12.2024

  • Тип

    Приказ решение

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 788

Принт

Предложения

Շուշանիկ Քերոբյան

04.12.2024

ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին» N 730-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելված 2-ի 2.2-րդ թիրախային ուղղության 3.2-րդ կետի 12-րդ ենթակետի համաձայն՝ նախատեսվում է վերանայել հանքի փակման ծրագրերի պահանջները (հիմքեր, սուբյեկտներ, պայմանները): Դրա կատարողներն են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Շրջակա միջավայրի նախարարությունները: Նման պահանջների սահմանումը պետք է տեղի ունենա օրենքի ուժով: Փոխարենը, ներկայացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծ: Գտնում եմ, որ՝ - Հանքի փակման ծրագրերի պահանջները սահմանելու մասին պետք է մշակվի համապատասխան օրենքում լրացում կամ փոփոխություն կատարելու մասին նախագիծ. - Նախագծը պետք է մշակեն համատեղ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Շրջակա միջավայրի նախարարությունները:

Узнать больше