Добавить в избранное
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 249-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
3 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Շուշանիկ Քերոբյան 04.12.2024 14:06:25 | ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին» N 730-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելված 2-ի 2.2-րդ թիրախային ուղղության 3.2-րդ կետի 12-րդ ենթակետի համաձայն՝ նախատեսվում է վերանայել հանքի փակման ծրագրերի պահանջները (հիմքեր, սուբյեկտներ, պայմանները): Դրա կատարողներն են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Շրջակա միջավայրի նախարարությունները: Նման պահանջների սահմանումը պետք է տեղի ունենա օրենքի ուժով: Փոխարենը, ներկայացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծ: Գտնում եմ, որ՝ - Հանքի փակման ծրագրերի պահանջները սահմանելու մասին պետք է մշակվի համապատասխան օրենքում լրացում կամ փոփոխություն կատարելու մասին նախագիծ. - Նախագծը պետք է մշակեն համատեղ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Շրջակա միջավայրի նախարարությունները: |