Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N41-Ա ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N162-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի  N41-Ա ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի  N162-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1Ընթացիկ իրավիճակը և իրավականակտի ընդունման անհրաժեշտությունը.
    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արարատի մարզի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 36 ամբուլատորիաների վերակազմակերպման ( միաձուլում և միացում) նպատակահարմարությամբ։

    Արարատի մարզում գործում են 50 ամբուլատորիաներ, որոնցից 36-ը՝ մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ: 36-ից 16-ում` աշխատում է մեկական բժիշկ (որը նաև համարվում է տնօրեն),18-ում՝ 2-ական, որոնցից մեկը համարվում է նաև տնօրեն, և միայն 1 ամբուլատորիայում է աշխատում 3 բժիշկ:  

Բացի վերոգրյալից, նշենք, որ «Զանգակատան ԱԱՊԿ», «Ուրցաձորի ԱԱՊԿ»,   ՊՈԱԿ-ների և «ՈԿՖ բանավանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի   տնօրենների պաշտոնները  թափուր են, հայտարարված մրցույթներին դիմող չլինելու պատճառով դրանք չեն կայանում, ինչը արդյունավետ կառավարման և ազգաբնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման տեսանկյունից լուրջ խոչընդոտ է։
2Առաջարկվող կարգավորումների բնույթը
Հաշվի առնելով այն փաստը, որ Արարատի մարզը առավել խիտ բնակչություն ունեցող մարզ է, ինչպես նաև  ելնելով արդյունավետ կառավարման սկզբունքից, և նպատակ ունենալով ապահովել որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ՝ նախատեսվում է 36 ամբուլատորիաները միաձուլման և միացման ձևով վերակազմակերպել 12 ամբորլատորիաների: Խոշորացման արդյունքում ավելի շահավետ կդառնա դեղորայքի գնման գործընթացը, լաբորատոր գործիքային հետազոտությունների կազմակերպումը: Նախատեսվում է, որ բնակչությունը սպասարկող բժիշկները կշարունակեն իրենց գործունեությունը նախկին տեղամասերում՝ բուժառուների համար ապահովելով հասանելիությունը:

Խոշորացման արդյունքում կստեղծվեն նոր բժշկական հաստատություններ.

     Թիվ 1 առողջության կենտրոն

     Կմիավորվեն՝ <<Ազատավանի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ /Բաղրամյանի ԲՄԿ/,

                           <<Բուրաստանի    ԱԱՊԿ>> ՊՈԱԿ /Մասիսի ԲՄԿ/

                           <<Դալարի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ  /Բերքանուշի ԲՄԿ/

     Կսպասարկվեն՝ գ. Ազատավան, գ. Բաղրամյան, գ. Բուրաստան, գ. Մասիս, գ. Դալար, գ. Բերքանուշ, սպասարկվող բնակչության թիվը – 12 169:

Հեռավորություն՝  գ. Ազատավան - գ. Բաղրամյան՝ 0.6 կմ

                             գ. Ազատավան - գ. Բուրաստան՝ 1.2 կմ

                            գ. Ազատավան - գ. Մասիս՝ 2.4 կմ

                              գ. Ազատավան- գ. Դալար՝ 2.2 կմ

    Թիվ 2 առողջության կենտրոն

Կմիավորվեն՝ <<Այգեզարդի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Այգեպատի ԲՄԿ/

                      <<Շահումյանի ԱԱՊԿ >> ՊՈԱԿ

                      <<Քաղցրաշենի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Նարեկի ԲՄԿ/

     Կսպասարկվեն՝ գ. Այգեզարդ, գ. Այգեպատ, գ. Շահումյան, գ. Քաղցրաշեն, գ. Նարեկ, սպասարկվող բնակչության թիվը – 13 954:

Հեռավորություն՝ գ. Շահումյան - գ. Այգեպատ՝ 2.5 կմ

                          գ. Շահումյան - գ. Այգեզարդ՝ 3.4 կմ       

                          գ. Շահումյան - գ. Քաղցրաշեն՝ 7.7 կմ

                          գ. Շահումյան - գ. Նարեկ՝  11 կմ  

     Թիվ 3 առողջության կենտրոն

Կմիավորվեն՝  <<Այգեստանի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Բերդիկի ԲՄԿ/

                       <<Դվինի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ

<<Նորաշենի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ

<<Կանաչուտի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Դեղձուտի ԲՄԿ/

<<Վ.Արտաշատի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Հնաբերդի ԲՄԿ/

Կսպասարկվեն՝ գ. Այգեստան, գ. Բերդիկ, գ. Դվին, գ. Նորաշեն, գ. Կանաչուտ, գ. Դեղձուտ, գ. Վերին Արտաշատ, գ. Հնաբերդ, սպասարկվող բնակչության թիվը – 16 553:

Հեռավորություն՝  գ. Այգեստան -գ. Բերդիկ՝ 1.9 կմ

                           գ. Այգեստան - գ. Դվին՝ 3.3 կմ

                           գ. Այգեստան- գ. Նորաշեն՝ 4.8 կմ

                           գ. Այգեստան - գ. Կանաչուտ՝ 3.8 կմ

                           գ. Այգեստան- գ. Դեղձուտ՝ 4.9 կմ

                           գ. Այգեստան -  գ. Վերին Արտաշատ՝ 7.9 կմ

                           գ. Այգեստան - գ. Հնաբերդ՝   2.0 կմ

Թիվ 4 առողջության կենտրոն

Կմիավորվեն՝  <<Արևշատի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Բարձրաշենի ԲՄԿ/ /Աբովյանի  ԲՄԿ/

                  <<Գետազատի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Մրգանուշի ԲՄԿ/ /Վարդաշենի  ԲՄԿ/

<<Լանջազատի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ

<<Նշավանի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Բյուրավանի ԲՄԿ/

 Կսպասարկվեն՝ գ. Արևշատ, գ. Բարձրաշեն, գ. Աբովյան, գ. Գետազատ, գ. Մրգանուշ,  գ. Վարդաշեն, գ. Լանջազատ, գ. Նշավան, գ. Բյուրավան, սպասարկվող բնակչության թիվը – 14 268:

Հեռավորություն ՝ գ. Արևշատ - գ. Բարձրաշեն՝  8 կմ

                           գ. Արևշատ - գ. Աբովյան՝ 1.2 կմ

                           գ. Արևշատ - գ. Գետազատ՝ 2.6 կմ

                           գ. Արևշատ- գ. Մրգանուշ՝ 2.1

                           գ. Արևշատ- գ. Վարդաշեն՝ 1.9 կմ

                           գ. Արևշատ- գ. Լանջազատ՝ 4.3 կմ

                           գ. Արևշատ- գ. Նշավան՝ 3.0 կմ

                           գ. Արևշատ-  գ. Բյուրավան՝ 4.5 կմ

 

     Թիվ 5 առողջության կենտրոն

Կմիավորվեն՝  <<Դիմիտրովի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Արաքսավանի ԲՄԿ/

                      <<Մխչյանի ԲԱ>> ՊՈԱԿ - /Հովտաշենի ԲՄԿ/ /Մրգավետի  ԲՄԿ/

                       <<Ջրաշենի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Դիտակի ԲՄԿ/

Կսպասարկվեն՝ գ. Դիմիտրով, գ. Արաքսավան, գ. Մխչյան, գ. Հովտաշեն, գ. Մրգավետ, գ. Ջրաշեն, գ. Դիտակ, սպասարկվող բնակչության թիվը – 13 158:

Հեռավորություն ՝ գ. Մխչյան  - գ. Հովտաշեն՝ 8.1 կմ

                           գ. Մխչյան - գ. Մրգավետ՝ 1.7 կմ

                           գ. Մխչյան  -  գ. Դիմիտրով՝ 2.1 կմ

                           գ. Մխչյան  - գ. Արաքսավան՝ 5.0 կմ

                           գ. Մխչյան- գ. Ջրաշեն՝  5.1 կմ

                           գ. Մխչյան- գ. Դիտակ՝  6.1 կմ

 

Թիվ 6 առողջության կենտրոն

Կմիավորվեն՝  <<Արգավանդի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Ազատաշենի ԲՄԿ/

                      <<Գեղանիստի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Գետափի ԲՄԿ/

                      <<Դարակերտի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ -/Ղուկասավանի ԲՄԿ/

Կսպասարկվեն՝ գ. Արգավանդ, գ. Ազատաշեն, գ. Գեղանիստ, գ. Գետափնյա, գ. Դարակերտ, գ. Ղուկասավան, սպասարկվող բնակչության թիվը – 10 774:

Հեռավորություն ՝ գ. Գեղանիստ- գ. Գետափնյա՝ 1.2 կմ

                           գ. Գեղանիստ - գ. Արգավանդ՝ 1.5 կմ

                           գ. Գեղանիստ - գ. Ազատաշեն՝ 2.0 կմ

                           գ. Գեղանիստ - գ. Դարակերտ ՝ 5.5 կմ

                           գ. Գեղանիստ - գ. Ղուկասավան՝ 3.1 կմ

 Թիվ 7 առողջության կենտրոն

Կմիավորվեն՝ <<Նորամարգի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ

                     <<Սայաթ-Նովայի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Նիզամիի  ԲՄԿ/

Կսպասարկվեն՝  գ. Նորամարգ, գ. Սայաթ-Նովա, գ. Նիզամի, սպասարկվող բնակչության թիվը – 6 426:

Հեռավորություն ՝ գ. Սայաթ-Նովա-գ. Նիզամի՝ 1.2 կմ

                           գ. Սայաթ-Նովա- գ. Նորամարգ՝ 10.3 կմ

     Թիվ 8 առողջության կենտրոն

Կմիավորվեն՝ <<Դաշտավանի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Զորակի ԲՄԿ/

                     <<Հայանիստի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Դարբնիկի ԲՄԿ/

                     <<Հովտաշատի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Սիփանիկի ԲՄԿ/

Կսպասարկվեն՝  գ. Դաշտավան, գ. Զորակ, գ. Հայանիստ, գ. Դարբնիկ, գ. Հովտաշատ, գ. Սիփանիկ

սպասարկվող բնակչության թիվը – 9 746:

Հեռավորություն ՝ գ. Հայանիստ – գ. Դարբնիկ՝ 2.3 կմ

                           գ. Հայանիստ - գ. Դաշտավան՝ 3.8 կմ

                           գ. Հայանիստ – գ. Զորակ՝ 4.6 կմ

                           գ. Հայանիստ - գ. Հովտաշատ՝ 4.4 կմ

                           գ. Հայանիստ - գ. Սիփանիկ՝ 7.2 կմ

    Թիվ 9 առողջության կենտրոն

Կմիավորվեն՝ <<Մարմարաշենի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Արևաբույրի ԲՄԿ/ /Ջրահովիտի  ԲՄԿ/     /Նոր Կյուրինի  ԲՄԿ/

                     <<Նոր-Խարբերդի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ

Կսպասարկվեն՝ գ. Մարմարաշեն, գ. Արևաբույր, գ. Ջրահովիտ, գ. Նոր Կյուրին,                                                                                                                         

  գ. Նոր-Խարբերդ, սպասարկվող բնակչության թիվը – 12 498:

Հեռավորություն ՝  գ. Մարմարաշեն - գ. Արևաբույր՝ 2.3 կմ

                             գ. Մարմարաշեն - գ. Ջրահովիտ՝ 2.0 կմ

                             գ. Մարմարաշեն - գ. Նոր Կյուրին՝ 0.8 կմ

                              գ. Մարմարաշեն- գ. Նոր-Խարբերդ՝ 7.3 կմ

      Թիվ 10 առողջության կենտրոն

Կմիավորվեն՝ <<Այգավանի ԱԱՊԿ >> ՊՈԱԿ

                     <<Նոյակերտի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Եղեգնավանի ԲՄԿ

Կսպասարկվեն՝ գ. Այգավան, գ. Նոյակերտ, գ. Եղեգնավան, սպասարկվող  բնակչության թիվը – 7 467:

Հեռավորություն ՝ գ. Այգավան - գ. Նոյակերտ՝-5.9 կմ

                           գ. Այգավան- գ. Եղեգնավան՝ 10.9 կմ

                        

 

      Թիվ 11 առողջության կենտրոն

Կմիավորվեն՝  <<Տափերականի ԱԱՊԿ >> ՊՈԱԿ - /Նոր-Ուղու ԲՄԿ/ /Գինեվետի ԲՄԿ/

                      <<Փ. Վեդու ԱԱՊԿ>> ՊՈԱԿ

Կսպասարկվեն՝ գ. Տափերական, գ. Նոր-Ուղի, գ. Գինեվետ, գ. Փոքր Վեդի

սպասարկվող բնակչության թիվը – 6 857:

Հեռավորություն՝ գ. Տափերական- գ. Փոքր Վեդի՝ 4.3 կմ

                          գ. Տափերական - գ. Նոր-Ուղի՝ 5.9 կմ

                           գ. Տափերական - գ. Գինեվետ՝ 4.0 կմ

      Թիվ 12 առողջության կենտրոն

Կմիավորվեն՝  <<Ուրցաձորի ԱԱՊԿ >> ՊՈԱԿ

                       <<Զանգակատան ԱԱՊԿ>> ՊՈԱԿ-/Վարդաշատի ԲՄԿ ,Ուրցալանջի  ԲՄԿ ,   Լուսաշողի  ԲՄԿ, Լանջառի  ԲՄԿ/

Կսպասարկվեն՝  գ. Զանգակատուն, գ. Վարդաշատ, գ. Ուրցալանջ, գ. Լուսաշող, գ. Լանջառ, գ.Ուրցաձոր, գ.Շաղափ, գ.Լանջանիստ

սպասարկվող բնակչության թիվը՝ - 5 798

Հեռավորություն՝ Ուրցաձոր – Զանգակատուն -31 կմ

                          

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մազպետի աշխատակազմի կողմից:
5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050,
Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

6 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում
սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

  • Продолжительность

    21.11.2024 06.12.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 111

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .