ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N41-Ա ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N162-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N41-Ա ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N162-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․Ընթացիկ իրավիճակը և իրավականակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արարատի մարզի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 36 ամբուլատորիաների վերակազմակերպման ( միաձուլում և միացում) նպատակահարմարությամբ։
Արարատի մարզում գործում են 50 ամբուլատորիաներ, որոնցից 36-ը՝ մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ: 36-ից 16-ում` աշխատում է մեկական բժիշկ (որը նաև համարվում է տնօրեն),18-ում՝ 2-ական, որոնցից մեկը համարվում է նաև տնօրեն, և միայն 1 ամբուլատորիայում է աշխատում 3 բժիշկ:
Բացի վերոգրյալից, նշենք, որ «Զանգակատան ԱԱՊԿ», «Ուրցաձորի ԱԱՊԿ», ՊՈԱԿ-ների և «ՈԿՖ բանավանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի տնօրենների պաշտոնները թափուր են, հայտարարված մրցույթներին դիմող չլինելու պատճառով դրանք չեն կայանում, ինչը արդյունավետ կառավարման և ազգաբնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման տեսանկյունից լուրջ խոչընդոտ է։
2․Առաջարկվող կարգավորումների բնույթը․
Հաշվի առնելով այն փաստը, որ Արարատի մարզը առավել խիտ բնակչություն ունեցող մարզ է, ինչպես նաև ելնելով արդյունավետ կառավարման սկզբունքից, և նպատակ ունենալով ապահովել որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ՝ նախատեսվում է 36 ամբուլատորիաները միաձուլման և միացման ձևով վերակազմակերպել 12 ամբորլատորիաների: Խոշորացման արդյունքում ավելի շահավետ կդառնա դեղորայքի գնման գործընթացը, լաբորատոր գործիքային հետազոտությունների կազմակերպումը: Նախատեսվում է, որ բնակչությունը սպասարկող բժիշկները կշարունակեն իրենց գործունեությունը նախկին տեղամասերում՝ բուժառուների համար ապահովելով հասանելիությունը:
Խոշորացման արդյունքում կստեղծվեն նոր բժշկական հաստատություններ.
Թիվ 1 առողջության կենտրոն
Կմիավորվեն՝ <<Ազատավանի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ /Բաղրամյանի ԲՄԿ/,
<<Բուրաստանի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ /Մասիսի ԲՄԿ/
<<Դալարի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ /Բերքանուշի ԲՄԿ/
Կսպասարկվեն՝ գ. Ազատավան, գ. Բաղրամյան, գ. Բուրաստան, գ. Մասիս, գ. Դալար, գ. Բերքանուշ, սպասարկվող բնակչության թիվը – 12 169:
Հեռավորություն՝ գ. Ազատավան - գ. Բաղրամյան՝ 0.6 կմ
գ. Ազատավան - գ. Բուրաստան՝ 1.2 կմ
գ. Ազատավան - գ. Մասիս՝ 2.4 կմ
գ. Ազատավան- գ. Դալար՝ 2.2 կմ
Թիվ 2 առողջության կենտրոն
Կմիավորվեն՝ <<Այգեզարդի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Այգեպատի ԲՄԿ/
<<Շահումյանի ԱԱՊԿ >> ՊՈԱԿ
<<Քաղցրաշենի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Նարեկի ԲՄԿ/
Կսպասարկվեն՝ գ. Այգեզարդ, գ. Այգեպատ, գ. Շահումյան, գ. Քաղցրաշեն, գ. Նարեկ, սպասարկվող բնակչության թիվը – 13 954:
Հեռավորություն՝ գ. Շահումյան - գ. Այգեպատ՝ 2.5 կմ
գ. Շահումյան - գ. Այգեզարդ՝ 3.4 կմ
գ. Շահումյան - գ. Քաղցրաշեն՝ 7.7 կմ
գ. Շահումյան - գ. Նարեկ՝ 11 կմ
Թիվ 3 առողջության կենտրոն
Կմիավորվեն՝ <<Այգեստանի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Բերդիկի ԲՄԿ/
<<Դվինի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ
<<Նորաշենի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ
<<Կանաչուտի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Դեղձուտի ԲՄԿ/
<<Վ.Արտաշատի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Հնաբերդի ԲՄԿ/
Կսպասարկվեն՝ գ. Այգեստան, գ. Բերդիկ, գ. Դվին, գ. Նորաշեն, գ. Կանաչուտ, գ. Դեղձուտ, գ. Վերին Արտաշատ, գ. Հնաբերդ, սպասարկվող բնակչության թիվը – 16 553:
Հեռավորություն՝ գ. Այգեստան -գ. Բերդիկ՝ 1.9 կմ
գ. Այգեստան - գ. Դվին՝ 3.3 կմ
գ. Այգեստան- գ. Նորաշեն՝ 4.8 կմ
գ. Այգեստան - գ. Կանաչուտ՝ 3.8 կմ
գ. Այգեստան- գ. Դեղձուտ՝ 4.9 կմ
գ. Այգեստան - գ. Վերին Արտաշատ՝ 7.9 կմ
գ. Այգեստան - գ. Հնաբերդ՝ 2.0 կմ
Թիվ 4 առողջության կենտրոն
Կմիավորվեն՝ <<Արևշատի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Բարձրաշենի ԲՄԿ/ /Աբովյանի ԲՄԿ/
<<Գետազատի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Մրգանուշի ԲՄԿ/ /Վարդաշենի ԲՄԿ/
<<Լանջազատի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ
<<Նշավանի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Բյուրավանի ԲՄԿ/
Կսպասարկվեն՝ գ. Արևշատ, գ. Բարձրաշեն, գ. Աբովյան, գ. Գետազատ, գ. Մրգանուշ, գ. Վարդաշեն, գ. Լանջազատ, գ. Նշավան, գ. Բյուրավան, սպասարկվող բնակչության թիվը – 14 268:
Հեռավորություն ՝ գ. Արևշատ - գ. Բարձրաշեն՝ 8 կմ
գ. Արևշատ - գ. Աբովյան՝ 1.2 կմ
գ. Արևշատ - գ. Գետազատ՝ 2.6 կմ
գ. Արևշատ- գ. Մրգանուշ՝ 2.1
գ. Արևշատ- գ. Վարդաշեն՝ 1.9 կմ
գ. Արևշատ- գ. Լանջազատ՝ 4.3 կմ
գ. Արևշատ- գ. Նշավան՝ 3.0 կմ
գ. Արևշատ- գ. Բյուրավան՝ 4.5 կմ
Թիվ 5 առողջության կենտրոն
Կմիավորվեն՝ <<Դիմիտրովի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Արաքսավանի ԲՄԿ/
<<Մխչյանի ԲԱ>> ՊՈԱԿ - /Հովտաշենի ԲՄԿ/ /Մրգավետի ԲՄԿ/
<<Ջրաշենի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Դիտակի ԲՄԿ/
Կսպասարկվեն՝ գ. Դիմիտրով, գ. Արաքսավան, գ. Մխչյան, գ. Հովտաշեն, գ. Մրգավետ, գ. Ջրաշեն, գ. Դիտակ, սպասարկվող բնակչության թիվը – 13 158:
Հեռավորություն ՝ գ. Մխչյան - գ. Հովտաշեն՝ 8.1 կմ
գ. Մխչյան - գ. Մրգավետ՝ 1.7 կմ
գ. Մխչյան - գ. Դիմիտրով՝ 2.1 կմ
գ. Մխչյան - գ. Արաքսավան՝ 5.0 կմ
գ. Մխչյան- գ. Ջրաշեն՝ 5.1 կմ
գ. Մխչյան- գ. Դիտակ՝ 6.1 կմ
Թիվ 6 առողջության կենտրոն
Կմիավորվեն՝ <<Արգավանդի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Ազատաշենի ԲՄԿ/
<<Գեղանիստի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Գետափի ԲՄԿ/
<<Դարակերտի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ -/Ղուկասավանի ԲՄԿ/
Կսպասարկվեն՝ գ. Արգավանդ, գ. Ազատաշեն, գ. Գեղանիստ, գ. Գետափնյա, գ. Դարակերտ, գ. Ղուկասավան, սպասարկվող բնակչության թիվը – 10 774:
Հեռավորություն ՝ գ. Գեղանիստ- գ. Գետափնյա՝ 1.2 կմ
գ. Գեղանիստ - գ. Արգավանդ՝ 1.5 կմ
գ. Գեղանիստ - գ. Ազատաշեն՝ 2.0 կմ
գ. Գեղանիստ - գ. Դարակերտ ՝ 5.5 կմ
գ. Գեղանիստ - գ. Ղուկասավան՝ 3.1 կմ
Թիվ 7 առողջության կենտրոն
Կմիավորվեն՝ <<Նորամարգի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ
<<Սայաթ-Նովայի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Նիզամիի ԲՄԿ/
Կսպասարկվեն՝ գ. Նորամարգ, գ. Սայաթ-Նովա, գ. Նիզամի, սպասարկվող բնակչության թիվը – 6 426:
Հեռավորություն ՝ գ. Սայաթ-Նովա-գ. Նիզամի՝ 1.2 կմ
գ. Սայաթ-Նովա- գ. Նորամարգ՝ 10.3 կմ
Թիվ 8 առողջության կենտրոն
Կմիավորվեն՝ <<Դաշտավանի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Զորակի ԲՄԿ/
<<Հայանիստի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Դարբնիկի ԲՄԿ/
<<Հովտաշատի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Սիփանիկի ԲՄԿ/
Կսպասարկվեն՝ գ. Դաշտավան, գ. Զորակ, գ. Հայանիստ, գ. Դարբնիկ, գ. Հովտաշատ, գ. Սիփանիկ
սպասարկվող բնակչության թիվը – 9 746:
Հեռավորություն ՝ գ. Հայանիստ – գ. Դարբնիկ՝ 2.3 կմ
գ. Հայանիստ - գ. Դաշտավան՝ 3.8 կմ
գ. Հայանիստ – գ. Զորակ՝ 4.6 կմ
գ. Հայանիստ - գ. Հովտաշատ՝ 4.4 կմ
գ. Հայանիստ - գ. Սիփանիկ՝ 7.2 կմ
Թիվ 9 առողջության կենտրոն
Կմիավորվեն՝ <<Մարմարաշենի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Արևաբույրի ԲՄԿ/ /Ջրահովիտի ԲՄԿ/ /Նոր Կյուրինի ԲՄԿ/
<<Նոր-Խարբերդի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ
Կսպասարկվեն՝ գ. Մարմարաշեն, գ. Արևաբույր, գ. Ջրահովիտ, գ. Նոր Կյուրին,
գ. Նոր-Խարբերդ, սպասարկվող բնակչության թիվը – 12 498:
Հեռավորություն ՝ գ. Մարմարաշեն - գ. Արևաբույր՝ 2.3 կմ
գ. Մարմարաշեն - գ. Ջրահովիտ՝ 2.0 կմ
գ. Մարմարաշեն - գ. Նոր Կյուրին՝ 0.8 կմ
գ. Մարմարաշեն- գ. Նոր-Խարբերդ՝ 7.3 կմ
Թիվ 10 առողջության կենտրոն
Կմիավորվեն՝ <<Այգավանի ԱԱՊԿ >> ՊՈԱԿ
<<Նոյակերտի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ - /Եղեգնավանի ԲՄԿ
Կսպասարկվեն՝ գ. Այգավան, գ. Նոյակերտ, գ. Եղեգնավան, սպասարկվող բնակչության թիվը – 7 467:
Հեռավորություն ՝ գ. Այգավան - գ. Նոյակերտ՝-5.9 կմ
գ. Այգավան- գ. Եղեգնավան՝ 10.9 կմ
Թիվ 11 առողջության կենտրոն
Կմիավորվեն՝ <<Տափերականի ԱԱՊԿ >> ՊՈԱԿ - /Նոր-Ուղու ԲՄԿ/ /Գինեվետի ԲՄԿ/
<<Փ. Վեդու ԱԱՊԿ>> ՊՈԱԿ
Կսպասարկվեն՝ գ. Տափերական, գ. Նոր-Ուղի, գ. Գինեվետ, գ. Փոքր Վեդի
սպասարկվող բնակչության թիվը – 6 857:
Հեռավորություն՝ գ. Տափերական- գ. Փոքր Վեդի՝ 4.3 կմ
գ. Տափերական - գ. Նոր-Ուղի՝ 5.9 կմ
գ. Տափերական - գ. Գինեվետ՝ 4.0 կմ
Թիվ 12 առողջության կենտրոն
Կմիավորվեն՝ <<Ուրցաձորի ԱԱՊԿ >> ՊՈԱԿ
<<Զանգակատան ԱԱՊԿ>> ՊՈԱԿ-/Վարդաշատի ԲՄԿ ,Ուրցալանջի ԲՄԿ , Լուսաշողի ԲՄԿ, Լանջառի ԲՄԿ/
Կսպասարկվեն՝ գ. Զանգակատուն, գ. Վարդաշատ, գ. Ուրցալանջ, գ. Լուսաշող, գ. Լանջառ, գ.Ուրցաձոր, գ.Շաղափ, գ.Լանջանիստ
սպասարկվող բնակչության թիվը՝ - 5 798
Հեռավորություն՝ Ուրցաձոր – Զանգակատուն -31 կմ
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մազպետի աշխատակազմի կողմից:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050,
Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում
սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Տևողություն
21.11.2024 06.12.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 294
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: