ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 48-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը), Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 48-Լ որոշման՝
- Հավելված 1-ի`
ա. III բաժնի՝ 4-րդ պարբերությունում «2025» թիվը փոխարինել «2027» թվով,
բ. IV բաժնի՝ 3-րդ պարբերությունում «107.9» թիվը փոխարինել «106.84» թվով,
գ. V բաժնի 2-րդ պարբերությունում «750 մլն դոլար» բառերը փոխարինել «439395,8 մլն դրամ» բառերով, «2028» թիվը փոխարինել «2034» թվով,
- Հավելված N 2-ի՝
ա. 1-ին կետի 1.8 ենթակետում «Վերջնաժամկետ» սյունակում «2025» թիվը փոխարինել «2027» թվով,
բ. 2-րդ կետի 2.15 ենթակետի «Վերջնաժամկետ» սյունակում «2021-2024 թվականներ» բառերը փոխարինել «2021-2025 թվականներ» բառերով, «Միջոցառման արժեքը և ֆինանսավորման աղբյուրը» սյունակում «107.9» թիվը փոխարինել «106.84» թվով,
գ. 3-րդ կետի 3.1 ենթակետի «Վերջնաժամկետ» սյունակում «2027» թիվը «2034» թվով, «Միջոցառման արժեքը և ֆինանսավորման աղբյուրը» սյունակում «750 մլն դոլար» բառերը փոխարինել «439395,8 մլն դրամ» բառերով,
դ. 6-րդ կետի 6.2-րդ, 7-րդ կետի 7.1-ին ենթակետերի «Վերջնաժամկետ» սյունակում «2023-2025 թվականներ» բառերը փոխարինել «2023-2027 թվականներ» բառերով,
ե. 7-րդ կետի 7.2-րդ ենթակետի «Վերջնաժամկետ» սյունակում «2026» թիվը փոխարինել «2028» թվով,
զ. 9-րդ կետի 9.4-րդից 9.8-րդ ենթակետերի «Վերջնաժամկետ» սյունակում «2023-2025թթ.» բառերը փոխարինել «2023-2026թթ.» բառերով,
է. 11-րդ կետի 11.1-ից 11.5-րդը ենթակետերի «Վերջնաժամկետ» սյունակում «2021-2024թթ.» բառերը փոխարինել «2021-2026թթ.» բառերով, իսկ 11.1.3-րդից 11.1.7-րդը, 11.2.3-րդից 11.2.7-րդը, 11.3.3-րդից 11.3.7-րդը, 11.4.3-րդից 11.4.7-րդը, 11.5.3-րդից 11.5.7-րդը ենթակետերի «Վերջնաժամկետ» սյունակում «2024» թիվը փոխարինել «2026» թվով։
-
Продолжительность
15.11.2024 01.12.2024 -
Тип
Pешение
-
Область
Энергетика и природные ресурсы
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 356
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .