«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի N 804-Ա որոշմամբ հաստատված «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի» 5-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս ՀՀ տարածքում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N274-Ն որոշմամբ, իսկ վերջինիս իրականացման մանրամասն մեթոդաբանությունը՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 08.12.2009թ N282-Ն հրամանով՝ «Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և վկայագրավորման (անձնագրավորման) մեթոդական ցուցումներով», որը ներկայումս արդիականացվել և շրջանառվել է շահագրգիռ մարմիններ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 17.10.2024թ N01/14.2/15711-2024 գրությամբ ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն:
2024 թվականի նոյեմբերի 7-ի //45030-2024 գրությամբ ներկայացված փորձագիտական եզրակացության համաձայն «Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման մեթոդաբանությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 8-ի N 282-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը վերանայվել է և համապատասխանեցվել Քաղաքաշինության մասին օրենքի 10-րդ և 10.1-ին հոդվածների լիազորող նորմերին:
Տվյալ պարագայում՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N274-Ն որոշման և «Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման մեթոդաբանությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 8-ի N 282-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի` շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննման առնչվող կարգավորումները միավորվել են մեկ փաստաթղթում և ներկայացվել որպես <Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության կարգը հաստատելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
Փաստացի՝ սույն Նախագծի հիմքում դիտարկվել են 2 իրավական ակտերի կարգավորումներ՝ ՀՀ կառավարության որոշման և ՀՀ քաղաքաշինության նախարարի:
Նախագծի հիմնական կարգավորումները նորմատիվ բնույթի են և վերաբերում են բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի տեխնիկական վիճակի հետազննման գործընթացին՝ բարձր և բարձրագույն ռիսկայնության օբյեկտների շենքերի դեպքում սահմանելով պարտադիր պահանջ զուգահեռաբար՝ սկզբնական և գործիքային հետազննման կատարման համար՝ Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննման գործընթացը վերապահելով գործունեության համապատասխան լիցենզիա ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ հիմք ընդունելով <Լիցենզավորման մասին> օրենքի դրույթները:
Նախագծով նկարագրված են տարբեր կոնստրուկտիվ համակարգերով շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննման առանձնահատկությունները, դրանց ֆիզիկական մաշվածության և վնասվածության աստիճանների գնահատականները:
Նախագծով ներկայացվել են նաև շենքերի կոնստրուկցիաների, տարրերի, համակարգերի ֆիզիկական մաշվածության աստիճանի որոշման բանաձևեր, շենքերի վերակառուցման միջոցառումների մասնագիտական առաջարկներ՝ կազմաքանդման աշխատանքներից ու նորոգումից մինչև վերակառուցման տեխնիկական միջամտություններ, բնակելի մակերեսների շահագործման պիտանելիության չափորոշիչներ (ըստ ծավալահատակագծային լուծումների, հիգիենիկ պայմանների և այլն), բնակելի, հասարակական, արտադրական օբյեկտների շենքերի ու շինությունների (այդ թվում` ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների) տեխնիկական վիճակի հետազննության եզրակացության հիմնական պահանջների նկարագրություն և այլն:
Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
- «Քաղաքաշինության մասին» օրենք
Հոդված 10
Կառավարությունը քաղաքաշինությանբնագավառում հաստատում է շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման կարգերը
- ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշում
Կետ 41
Հայաստանի Հանրապետության տարածքում առկա սեյսմիկ ռիսկի նվազեցման և բնակչության անվտանգության ապահովման հիմնախնդրի լուծումը նախատեսվում է իրագործել նոր կառուցվող և գոյություն ունեցող շենքերի ու շինությունների անձնագրավորման, սեյսմակայունության ապահովման կամ սեյսմազինվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև հասարակական և բնակելի կառուցապատման ծրագրերի (նախագծերի) սեյսմիկ ռիսկի գնահատման (այդ թվում՝ մեթոդաբանության մշակման) միջոցով:
Կետ 46
Տարբեր նշանակության շենքերի ու շինությունների կառավարման, հուսալի և անվտանգ շահագործման, սեյսմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացման, համակարգված և թիրախային մոտեցումների մշակման նպատակով նախատեսվում է՝
1) շենքերի և շինությունների փաստացի տեխնիկական վիճակի հետազննությունների իրականացման, անձնագրավորման և քանդման գործընթացների կանոնակարգում՝ բնակելի (բազմաբնակարան շենքերի, անհատական բնակելի տների), հասարակական (վարչական, առողջապահական, կրթական, մշակութային, մարզական, գյուղատնտեսական, գիտական, գիտակրթական նշանակության օբյեկտների և այլն) և արտադրական նշանակության օբյեկտների ընդգրկմամբ.
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության կարգի ընդունում, գոյություն ունեցող շենքերի տեխնիկական վիճակի հետազննման պատշաճ ապահովում:
-
Продолжительность
13.11.2024 28.11.2024 -
Тип
Pешение
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 331
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .