Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի N 618-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2024 թվականի   N - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 618-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի «Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման հայտը ներկայացնելու և հաստատելու և ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու կազմակերպման կարգերը սահմանելու մասին» N 618-Ն որոշման N1 hավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  

  

Հավելված

ՀՀ կառավարության  2024 թվականի                   

 -ի   N         -Ն որոշման

 

 

 

«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 10-ի N 618-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու (այսուհետ` արդյունաբերական գոտի) ստեղծման նպատակով հայտերը ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
  2. Կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:

 

ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  1. Արդյունաբերական գոտին կարող է ստեղծվել պետական կառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև մասնավոր հատվածի նախաձեռնությամբ (այսուհետ` հայտատու):
  2. Արդյունաբերական գոտու ստեղծման նպատակով հայտատուն էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին է ներկայացնում հայտ, որում ներառվում է`

1) դիմում.

2)ամփոփագիր, որը ներառում է արդյունաբերական գոտու նկարագիրը, ստեղծման նպատակը, գործունեության հիմնական ուղղությունները, գտնվելու վայրի ընտրության հիմնավորվածությունը, գործառնական տեսակի և գործունեության տեսակների հիմնավորումը, տարածքի հատակագիծը, տարածքում շինությունների առկայության դեպքում նաև շինությունների նախագիծը, մատուցվելիք ծառայությունների ցանկը.

3) գործարար ծրագիրը, որը պետք է համապատասխանի սույն կարգի 4 գլխում նշված չափանիշներին:

  1. Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո ներկայացված փաստաթղթերի ամբողջական լինելու դեպքում՝ այն 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ուղարկում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) անդամներին, իսկ ներկայացված հայտում տեխնիկական թերությունների առկայության կամ հայտի փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է հայտատուին՝ առաջարկելով 2 աշխատանքային օրվա ընթացքում շտկել տեխնիկական թերությունները կամ համալրել փաստաթղթերի ցանկը։
  2. Լիազոր մարմինը հայտի շտկված կամ համալրված տարբերակը ստանալուց հետո՝ այն 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ուղարկում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին։
  3. Հանձնաժողովի անդամները 20 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են  հայտը և դրանում անճշտությունների կամ թերությունների բացակայության դեպքում  գնահատում են այն՝ ելնելով սույն կարգով սահմանված չափանիշներից, և էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին են ներկայացնում հայտի վերաբերյալ գնահատական։
  4. Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերում առկա են անճշտություններ կամ թերություններ, ապա հանձնաժողովի անդամները հայտն ստանալուց 20 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում են լիազոր մարմնին, իսկ վերջինս տեղեկատվությունը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է հայտատուին՝ առաջարկելով 10 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել հայտի շտկված փաթեթը։
  5. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում հայտի շտկված փաթեթը ներկայացվելու դեպքում լիազոր մարմինը այն ստանալուց 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ուղարկում է հանձնաժողովի անդամներին, ովքեր 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված փաստաթղթերը և դրանց ամբողջականության, անճշտությունների և թերությունների բացակայության դեպքում՝ գնահատում են ներկայացված հայտը՝ ելնելով սույն կարգով սահմանված չափանիշներից, և էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին են ներկայացնում հայտի վերաբերյալ գնահատական։
  6. Հայտի անբավարար գնահատման հիմք է հայտի` սույն կարգով սահմանված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներին անհամապատասխանությունը:
  7. Սահմանված ժամկետում հանձնաժողովի անդամի կողմից հայտի վերաբերյալ գնահատական չներկայացվելու դեպքում հայտի գնահատման ամփոփման ժամանակ հանձնաժողովի տվյալ անդամի գնահատման արդյունքները հաշվի չեն առնվում։
  8.  Լիազոր մարմինը, ամփոփելով հանձնաժողովի անդամների գնահատականները, վերջիններիս հիման վրա իր կողմից կազմված համապատասխան եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ոչ ուշ, քան հանձնաժողովի անդամների կողմից գնահատականներն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
  9. ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշմամբ սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունում է համապատասխան որոշում հայտատուի հայտը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ և դրա մասին տեղեկացնում է լիազոր մարմնին:
  10. Լիազոր մարմինը սույն կարգի 12-րդ կետով սահմանված որոշման ընդունումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ ակտի ընդունման մասին էլեկտրոնային եղանակով իրազեկում է հայտատուին:
  11. Հայտատուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր տրամադրած սխալ տեղեկատվության հետևանքով առաջացած վնասի համար:

 

  1. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

  1. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության։
  2. Հանձնաժողովի նիստ գումարվում է հետևյալ դեպքերում`

1) հանձնաժողովի նախագահի աշխատակարգային որոշմամբ՝ եթե գնահատման արդյունքում հայտը չի բավարարել անցողիկ շեմը.

2) եթե հայտը չի գնահատվել հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի կողմից.

3) հանձնաժողովի անդամի կողմից հանձնաժողովի նախագահին ներկայացվել է հիմնավորում դրա լրացուցիչ քննարկման անհրաժեշտության վերաբերյալ։

  1. Հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին ծանուցում է նիստից առնվազն 2 աշխատանքային օր առաջ:
  2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների 2/3-ի մասնակցության դեպքում, իսկ հանձնաժողովի անդամների 2/3-ից պակաս լինելու դեպքում նիստը համարվում է չկայացած և նշանակվում է նոր նիստ:
  3. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են տվյալ նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ: Հավասար ձայների դեպքում վճռորոշ է հանձնաժողովի նախագահի ձայնը:
  4. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահի որոշմամբ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:
  5. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի համար կազմվում է արձանագրություն: Արձանագրությունները ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և նիստին մասնակցած մյուս անդամների կողմից:
  6. Փաստաթղթաշրջանառությունը, այդ թվում՝ արձանագրության հաստատումը, իրականացվում է էլեկտրոնային եղանակով:
  7. Հանձնաժողովի նիստի համապատասխան արձանագրության հիման վրա լիազոր մարմինը կազմում է համապատասխան եզրակացություն և արձանագրության հետ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
  8. Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է արդյունաբերական գոտի ստեղծելու և արդյունաբերական գոտու կազմակերպիչ ճանաչելու կամ մերժելու մասին համապատասխան որոշում:
  9. Լիազոր մարմինը սույն կարգի 25-րդ կետով սահմանված որոշման ընդունումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ ակտի ընդունման մասին էլեկտրոնային եղանակով իրազեկում է հայտատուին:

 

  1. ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

  1. Գործարար ծրագիրը (այսուհետ` ծրագիր) գնահատում է հանձնաժողովը` յուրաքանչյուր գնահատման չափանիշի համար կիրառելով կշռային գործակիցներ, որոնց համախումբը չպետք է գերազանցի 100 միավորը: Ելնելով արդյունաբերական գոտու գործառնական նշանակությունից` յուրաքանչյուր չափանիշին տրվող կշռային գործակցի մեծությունը յուրաքանչյուր անգամ սահմանվում է հանձնաժողովի կողմից` նախքան գնահատում իրականացնելը: 51 և ավելի միավոր ստացած ծրագիրը գնահատվում է դրական:
  2. Ծրագիրը գնահատվում է` ելնելով հետևյալ չափանիշներից`

1) ծրագրի համապատասխանությունն արդյունաբերական գոտի ստեղծելու նպատակներին և գործառնական տեսակին.

2) տեխնոլոգիական նորարարությունների կիրառումը.

3) ընդհանուր ներդրումների ծավալները և ուղղությունները.

4) տեղեկատվությունը հիմնական ռազմավարական գործընկերների կամ հնարավոր շահագործողների մասին (առկայության դեպքում).

5) արդյունաբերական գոտում գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումն ու ծառայությունների մատուցումն ապահովող իրավաբանական անձի կողմից շահագործողներ ներգրավելու ուղղությամբ քաղաքականության առկայությունը:»։

  • Продолжительность

    11.11.2024 26.11.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 482

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .