ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի հիվանդանոցի և զինվորական հոսպիտալի միացման և ՀՀ Տավուշի մարզի Բերդի բժշկական կենտրոնի և զինվորական հոսպիտալի միացման փաստով, որոնց վերամիավորման գործընթացում առաջացել է կադրային ներուժի պակաս: Ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տեսակի ծառայությունների ներդրմաման և իրականացման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Նախագծի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետության այդ մարզերում ստեղծել կադրային և գործիքային նվազագույն և որակյալ հագեցվածություն, բժշկական օգնության և սպասարկման տեսակների լիցենզավորման պարտադիր պահանջների թեթևացմամբ, պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տեսակի կազմակերպման ձևի հստակեցմամբ:
3.Կարգավորման նպատակը և բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է սահմանամերձ համայնքներում բժշկական կադրային ներուժի ապահովումը և խնամքի կարիք ունեցող հիվանդների բժշկական օգնության ճիշտ կազմակերպումը:
Ընդհանուր առմամբ նախագծի հավելված 1-ում և 2-ում կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները` արտահիվանդանոցային և հիվանդանոցային պալիատիվ ծառայությունների ներդրում, վիրահատարանի հագեցվածության պարտադիր պահանջների պարզեցում, կրճատում և նորացում: Հիվանդանոցային վիրաբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքի և ինտենսիվ բուժման պալատի տեխնիկական հագեցվածության և մասնագիտական որակավորման համապատասխանեցում` առաջին մակարդակի վերակենդանացման բաժանմունքի մասով: Շուրջօրյա հերթապահությունների հստակեցում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծի կազմմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության և ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցները:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի կիրառման դեպքում հիմնական ակնկալվող արդյունքը` հանձինս մարզային համայնքներում, այդ նոր վերամիավորվող բժշկական կազմակերպությունների կողմից ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է, դրույթների հստակեցումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ և ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ չի նախատեսում:
-
Обсуждалось
06.03.2018 - 21.03.2018
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 9513
Принт