Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

     «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի հիվանդանոցի և զինվորական հոսպիտալի միացման և ՀՀ Տավուշի մարզի Բերդի բժշկական կենտրոնի և զինվորական հոսպիտալի միացման փաստով, որոնց վերամիավորման գործընթացում առաջացել է կադրային ներուժի պակաս: Ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տեսակի ծառայությունների ներդրմաման և իրականացման անհրաժեշտությամբ:

   

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները  

Նախագծի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետության այդ մարզերում ստեղծել կադրային և գործիքային նվազագույն և որակյալ հագեցվածություն, բժշկական օգնության և սպասարկման տեսակների լիցենզավորման պարտադիր պահանջների թեթևացմամբ, պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տեսակի կազմակերպման ձևի հստակեցմամբ:

 

3.Կարգավորման նպատակը և բնույթը 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  նպատակն է սահմանամերձ համայնքներում բժշկական կադրային ներուժի ապահովումը և խնամքի կարիք ունեցող հիվանդների բժշկական օգնության ճիշտ կազմակերպումը:

Ընդհանուր առմամբ նախագծի հավելված 1-ում և 2-ում կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները` արտահիվանդանոցային և հիվանդանոցային պալիատիվ ծառայությունների ներդրում, վիրահատարանի հագեցվածության պարտադիր պահանջների պարզեցում, կրճատում և նորացում: Հիվանդանոցային վիրաբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքի և ինտենսիվ բուժման պալատի տեխնիկական հագեցվածության և մասնագիտական որակավորման համապատասխանեցում` առաջին մակարդակի վերակենդանացման բաժանմունքի մասով: Շուրջօրյա  հերթապահությունների հստակեցում:

  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագծի կազմմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության և ՀՀ պաշտպանության նախարարության  աշխատակիցները:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Նախագծի կիրառման դեպքում հիմնական ակնկալվող արդյունքը`  հանձինս մարզային համայնքներում, այդ նոր վերամիավորվող բժշկական կազմակերպությունների կողմից ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է, դրույթների հստակեցումը: 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  և ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ չի նախատեսում:

 

 

 

  • Քննարկվել է

    06.03.2018 - 21.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9515

Տպել